00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:56
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լևոն Արոնյան. Հպարտ եմ, որ կարողացա ուրախացնել իմ ժողովրդին

© Sputnik / Asatur YesayantsЛевон Аронян
Левон Аронян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ես շատ ուրախ և հպարտ եմ, որ կարողացա իմ հաղթանակով ուրախացնել Հայաստանին ու հայ ժողովրդին։ Այսպես սկսեց մամլո ասուլիսը շախմատի աշխարհի գավաթակիր Լևոն Արոնյանը:

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի — Sputnik. Թբիլիսիում ավարտված աշխարհի գավաթի խաղարկությունում հայ շախմատիստը թայ բրեքում կարողացավ հաղթանակի հասնել չինացի Լիրեն Դինգի նկատմամբ ու, երկրորդ անգամ դառնալով աշխարհի գավաթակիր, նվաճեց նաև շախմատի աշխարհի 2018 թվականի հավակնորդների մրցաշարի ուղեգիր:

Մրցաշարի սկզբից էլ Արոնյանը համարվում էր հաղթողի հիմնական հավակնորդներից մեկը, բայց ինչպես վկայում է հայ շախմատիստը, այս մրցաշարը ուժեղագույններից մեկն էր, ընդհանրապես։ «Ես ավելորդ հուզմունք չէի զգում մրցումների ընթացքում։ Շատ լավ գիտեի, որ մրցաշարին մասնակցում են աշխարհի լավագույն շախմատիստները: Այդ պատճառով էլ պարզ էր, որ հաղթանակը հեշտությամբ չի տրվելու»,–ասում է Արոնյանը:

Левон Аронян - Sputnik Արմենիա
Լևոն Արոնյանը աշխարհի գավաթակիր է. լավագույն նվերը` հարսանիքից առաջ

Ամենադրամատիկ պարտիաները Արոնյանը անցկացրեց կիսաեզրափակիչում, որտեղ նրա մրցակիցը Մաքսիմ վաշյե Լագրավն էր: Հայ շախմատիստը միայն «մահվան» պարտիայում կարողացավ հասնել վերջնական հաջողության։ «Լագրավը շատ լավ էր խաղում ու շատ դժվար էր նրա նկատմամբ հաղթանակի հասնելը: Ես շնորհակալ եմ իմ թիմից, իմ ընտանիքից, որ իմ կողքին էին, և նրանց աջակցությունը ինձ շատ օգնեց այդ մրցավեճում` վերջնական հաղթանակի հասնելու համար»:

Իր մարզական կարիերայի ընթացքը ներկայացնելիս`Արոնյանը նշեց նաև հարսնացուի՝ Արիանայի, մեծ դերը իր հաջողություններում, իսկ Արիանան ուրախությունից ժպտում էր և նույնպես արտահայտվեց։ «Ես հպարտ եմ Լևոնի համար: Ոչ բոլորը գիտեն, թե ինչպիսի դժվարությունների միջով է նա անցնել մինչև այս պահը: Լագրավի հետ մրցախաղում իմ սիրտն արդեն կանգնում էր, բայց հաղթանակը վերջ դրեց բոլոր հուզմունքներին»,–պատմում է Արիանան:

Առաջիկա պլանների մասին խոսելով` Արոնյանը նշեց, որ հավակնորդների մրցաշարին ինքը երբեք լավ չի մասնակցել, սակայն հիմա այլ կերպ է պատրաստվելու այդ մրցումներին։

«Ինձ մոտ միշտ էլ չեն հաջողվել հավակնորդների մրցաշարերը: Բայց ժամանակն անցնում է ու գնալով դժվարանում է բարձր արդյունքի հասնելը: Հուսով եմ` այս անգամ լրիվ այլ արդյունքի կհասնեմ ու հայ ժողովրդին ուրախանալու նոր առիթ կտամ»,–ասում է շախմատի աշխարհի գավաթակիրը:

Լրահոս
0