00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քրեական գործ է հարուցվել ոստիկանների նկատմամբ

© Photo : official site of the President of RAСледственный комитет Армении
Следственный комитет Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել։ Թիրախում Գեղարքունիքի մարզի ոստիկաններն են, որոնք իրենց շահերից ելնելով, խեղաթյուրել են դեպքի հանգամանքները։

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի — Sputnik. Գեղարքունիքի մարզում հունիսին տեղի ունեցած վրաերթը, որի հետևանքով Վարդենիս քաղաքի բնակչուհին ծանր մարմնական վնասվածքներ էր ստացել, Գեղարքունիքի մարզի ոստիկանները ներկայացրել են որպես աստիճաններից վայր ընկնելու հետևանք։

Կեղծիքը բացահայտել են ՀՀ ՀՔԾ աշխատակիցները։ Նրանք պարզել են, որ վրաերթից հետո ոստիկաններն այցելել են դեպքի վայր։

Полиция и скорая помощь - Sputnik Արմենիա
Գյումրիում ոստիկանները ծեծել են երիտասարդին, թե ոչ. պարզում են քննիչները

Հատուկ քննչական ծառայությունում հիշյալ քրեական գործի հետագա նախաքննության ընթացքում տվյալներ են ստացվել այն մասին, որ Ժ. Ժ.-ին վրաերթի ենթարկելու դեպքի մասին նախ տեղեկացել են ոստիկանության Վարդենիսի բաժնում, որտեղ նյութերի նախապատրաստման ընթացքում ոստիկանները Ժ. Ժ.-ի ընտանիքի անդամների հետ այցելել են դեպքի վայր և ուսումնասիրել տարածքում տեղադրված տեսախցիկների տեսագրությունները: Սակայն հետագայում վրաերթ կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ լրացուցիչ աշխատանքներ չկատարելու և իրենց կողմից սպասարկվող տարածքում հանցագործությունների բացահայտման բացասական ցուցանիշներ չունենալու նպատակով ոստիկանության Վարդենիսի բաժնի աշխատակիցները նյութեր են նախապատրաստել այն մասին, որ Ժ. Ժ.-ն մարմնական վնասվածքները ստացել է աստիճաններից վայր ընկնելու հետևանքով:

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցված է քրեական գործը:

Ըստ քրեական գործի նյութերի` 10.07.2017թ.-ին Վարդենիս քաղաքի բնակչուհի Ժ. Ժ.-ն վրաերթի է ենթարկվել ինքնությունը չպարզված անձի կողմից, ով, թողնելով պատահարի վայրը, դիմել է փախուստի: Վրաերթի հետևանքով Ժ. Ժ.-ն ստացել է միջին ծանրության մարմնական վնասվածքներ:

Այսպիսով, նկատի ունենալով, որ նախաքննության ընթացքում ի հայտ են եկել ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից ենթադրաբար կատարված հանցագործության`պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հատկանիշներ, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով:

Լրահոս
0