00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Գոհար Վարդանյան
Նոր համակարգը կօգնի բացառել սննդային թունավորումների դեպքերը հանրային սննդի կետերում. Գոհար Վարդանյան
09:07
11 ր
Սոսե Չանդոյան
Հայաստանի Հանրապետությունում չկա օբյեկտիվություն կա ընտրովի արդարադատություն․ Սոսե Չանդոյան
09:18
11 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գյումրիում ոստիկանները ծեծել են երիտասարդին, թե ոչ. պարզում են քննիչները

© Sputnik / Asatur YesayantsПолиция и скорая помощь
Полиция и скорая помощь - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Քաղաքացին հայտնել է, որ ոստիկանները ծեծի են ենթարկել որդուն, ինչի հետևանքով տղան մարմնական վնասվածքներ է ստացել։

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի — Sputnik. ՀՀ հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) քրեական գործ է հարուցվել ոստիկանության աշխատակիցների կողմից բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի վերաբերյալ Ս. Մ.-ի ներկայացրած հաղորդման առթիվ նախապատրաստված նյութերով: Այս մասին նշված է ՀՔԾ–ի կայքում։

Մասնավորապես, Շիրակի մարզի Գյումրի քաղաքի բնակիչ Ս. Մ.-ն իր որդու` բնակարանային կողոպուտի մեջ մեղադրվող Ա. Մ.-ի վերաբերյալ քրեական գործի դատաքննության ընթացքում հայտնել է, որ 01.03.2016թ.-ին որդուն ձերբակալելիս ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Կումայրիի բաժնի աշխատակիցները վերջինիս նկատմամբ բռնի գործողություններ են կատարել: Հատուկ քննչական ծառայությունում տված նույնաբովանդակ հաղորդմամբ Ս. Մ.-ն պնդել է, որ ոստիկանները ծեծի են ենթարկել որդուն, որի հետևանքով վերջինս մարմնական վնասվածքներ է ստացել: Մայրը հայտնել է նաև, որ որդուն բուժօգնություն ցույց տալու համար ոստիկանության բաժին են գնացել Շտապօգնության ծառայության աշխատակիցները:

Պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու փաստով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով (պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով):

Կատարվում է նախաքննություն:

Լրահոս
0