00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուսերենին նոր հայեցակարգով առավելություն չի տրվում

© Sputnik / Евгений Биятов / Անցնել մեդիապահոցДосрочная сдача ЕГЭ по географии и литературе
Досрочная сдача ЕГЭ по географии и литературе - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանում ռուսերենի դասավանդման նոր հայեցակարգի շուրջ աղմուկը չի դադարում։ ՀՀ ԿԳՆ Հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում վստահեցրեց` նոր հայեցակարգն առավելություն չի տալու ռուսերենին։

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի — Sputnik, Դիանա Հարությունյան. Հայաստանում որոշ փորձագետներ ու հասարակական կազմակերպություններ շտապել են հայտարարել, որ Հայաստանում ռուսերենի դասավանդման նոր հայեցակարգով ավելի է բարձրացվում ռուսերենի դերը մյուս օտար լեզուների նկատմամբ: ՀՀ ԿԳՆ Հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում մանրամասն խոսել է աղմուկ բարձրացրած հայեցակարգի մասին։

Заседание Правительства РА. Левон Мкртчян - Sputnik Արմենիա
Լևոն Մկրտչյան. «Ռուսերենի շուրջ աղմուկը քաղաքականացված է»

«Ի սկզբանե եղել է առհասարակ օտար լեզուների դասավանդման հայեցակարգ ունենալու կարիքը: Ու նախևառաջ ստեղծվել է օտար լեզուների դասավանդման հայեցակարգը: Ռուսերենի դասավանդումն առանձնացնելու կարիքը հետո է զգացվել»,- ասաց հանրակրթության վարչության պետը:

Արշակյանը պարզաբանեց` ռուսերենն անխտիր բոլոր հանրակրթական դպրոցներում 2-րդ դասարանից են անցնում, սա հաստատված ուսումնական պլան է ու նոր բան չէ: Երկրորդ օտար լեզուն անցնում են 3-րդ դասարանից, բայց լեզվի ընտրությունը դպրոցն է կատարում: Դպրոցները հիմնականում նախընտրում են անգլերենը, որոշ դեպքերում` գերմաներենն ու ֆրանսերենը: 5-րդ դասարանից կա նաև 3-րդ օտար լեզու ընտրելու հնարավորություն, ու էլի դպրոցն է որոշում: Նոր հայեցակարգով ոչ թե ռուսերենին հատուկ կարգավիճակ է տրվում, այլ միայն բովանդակային խնդիր է լուծվում՝ որպես մի լեզվի, որը բոլորի համար պարտադիր է:

«Նոր հայեցակարգով ռուսաց լեզվի ժամերը չեն ավելանալու և մյուսներինը չեն պակասելու: Մյուսների նկատմամբ առավելություն, որպես այսպիսին, հայեցակարգը չի տալիս, խնդիրը զուտ դասավանդման որակի բարելավումն է»,- ասաց հանրակրթության վարչության պետը:

Տեղի է ունենալու նոր հայեցակարգով ծրագրերի վերանայում, դասագրքերի փոփոխություն, ուսուցիչների վերապատրաստում: Ինչպես ասում են, զուտ բովանդակային փոփոխություն: Ի դեպ, հայեցակարգն արդեն հանրային քննարկման է դրված: Կրթության և գիտության նախարարությունում սպասում են առողջ դիտողությունների ու հետաքրքիր առաջարկների:

© Sputnik / Aram NersesyanԱշոտ Արշակյան
Ашот Аршакян - Sputnik Արմենիա
Աշոտ Արշակյան

Գիտության և կրթության նախարար Լևոն Մկրտչյանը նախօրին հայտարարել է, որ հայեցակարգի շուրջ բաձրացած աղմուկն իրականում արհեստական է ու անհարկի քաղաքականացված:

Հայաստանի կրթության և գիտության նախարարության մշակած հայեցակարգի տեքստում էլ հստակ նշված է` Հայաստանի Հանրապետության կրթական համակարգում անհրաժեշտ է կատարել բարեփոխումներ, որոնք քաղաքացիներին հնարավորություն կտան տիրապետելու մի քանի օտար լեզուների, ինչպիսիք են ռուսերենը, մեկ կամ մի քանի եվրոպական (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն և այլն) և արևելյան (արաբերեն, պարսկերեն, չինարեն և այլն) լեզուներ:

Լրահոս
0