00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:23
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
19:47
3 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Հյուսիս–հարավը» թանկ է, բայց անավարտ չի մնա

© Sputnik / Asatur YesayantsАвтодорога Север-Юг
Автодорога Север-Юг - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Հյուսիս–հարավ» ավտոճանապարհի շինարարությունն անավարտ չի մնա. վստահեցնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը։

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի — Sputnik. Հոկտեմբերի առաջին տասնօրյակում շահագործման կհանձնվեն «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի Երևան-Աշտարակ, Երևան-Արտաշատ հատվածների 3 կամուրջը, մնացած 4-ի վրա դեռ լրացուցիչ աշխատանքներ են անհրաժեշտ, որոնք նախագծով նախատեսված չէին: Այսօր` սեպտեմբերի 26-ին, լրագրողներին հայտնեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը։

Автодорога Север-Юг - Sputnik Արմենիա
Կարապետյանը` Հյուսիս–հարավի մասին. «Որպես պատվիրատու էինք թերացել պարտականության մեջ»

Թե որքան կարժենա ճանապարհի ամբողջ շինարարությունը, նախարար Մարտիրոսյանը հրաժարվեց նշել` ասելով, որ նախագծային հաշվարկները վերջնականապես ավարտված չեն։ Իսկ ինչ վերաբերում է ճանապարհի որոշ հատվածների շինարարության արժեքի կտրուկ բարձրացմանը, Մարտիրոսյանն այն արդարացված է համարում։

«Գինը կապված է օբյեկտիվ պատճառների հետ,- ասաց նա,- Աշտարակ-Լանջիկ հատվածը, որի կառուցումը ֆինանսավորում են ԱԶԲ-ն և Եվրոպական ներդրումային բանկը, հարթավայրային չէ, այդ իսկ պատճառով էլ այնտեղ ինքնարժեքը բարձրացել է՝ կապված հողային աշխատանքների հետ: Վստահ եմ, որ Հայաստանին պետք է այս ճանապարհը, Հյուսիս-հարավից կախված է և՛ զբոսաշրջային, և՛ բեռնափոխադրումների հոսքը, ինչը, վստահ ենք, կավելանա, կակտիվանա նաև բիզնեսը»:

Հիշեցնենք` Ասիական զարգացման բանկի հայաստանյան ներկայացուցչության գրասենյակի տնօրեն Շեյն Ռոզենթալը հայտարարել էր, որ «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի Աշտարակ-Լանջիկ հատվածի մեկ կիլոմետրի կառուցման արժեքը նախկին 1,2 մլն դոլարի փոխարեն գնահատվել է 3,5 մլն դոլար։ Ռոզենթալը նաև կասկած էր հայտնել, թե այդ նախագիծն ավարտին կհասնի։

«ՀՀ կառավարությունը մտադիր է ավարտին հասցնել այս ծրագիրը»,- ասաց նախարարը։

Վահան Մարտիրոսյանը հայտնեց նաև, որ ճանապարհի մյուս հատվածների շինարարության հարցը կառավարությունը քննարկում է մասնավոր հատվածի և այլ բանկերի հետ ևս։

Նշենք, որ «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքը Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունի։ 550 կիլոմետր երկարությամբ այս ճանապարհը Հայաստանի ամբողջ երկայնքով ընդհանուր կապ կապահովի Իրանի և Վրաստանի հետ։

Լրահոս
0