00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչ չգիտեինք քրդերի առաջնորդի մասին, կամ ով է հայերին փրկել թուրքական ջարդից

© AFP 2024 / SAFIN HAMEDМасуд Барзани
Масуд Барзани - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մուսթաֆա Բարզանին զենք վերցրեց 16 տարեկանում, որպեսզի փառքի արժանանա անգլիացիների, թուրքերի, իրանցիների ու իրաքցիների դեմ մարտերում ու արշավներում։ 1915 թվականի Ցեղասպանության ժամանակ նա օգնեց հայ ընտանիքներին։ Այսօր իր ժողովրդի անկախության համար պայքարում է նրա հետնորդը` Մասուդ Բարզանին` իրաքյան քրդերի առաջնորդը։

Վլադիմիր Արդաև, ՌԻԱ Նովոստիի վերլուծաբան

Իրաքի Քրդստանի անկախության հանրաքվեն, որը նախատեսված է սեպտեմբերի 25-ին, համաշխարհային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է, բայց քչերը գիտեն` ով է անհնազանդ քրդերի առաջնորդ Մասուդ Բարզանին։ ՌԻԱ Նովոստիի վերլուծաբան Վլադիմիր Արդաևը մանրամասն պատմում է քրդերի համազգային առաջնորդի` 71 տարեկան Բարզանիի մասին։

Самолет Ил-18 - Sputnik Արմենիա
Իրանը «փակել է երկինքն» Իրաքյան Քրդստանի համար Բաղդադի պահանջով

Աշխարհի ճնշման տակ գտնվող քրդերը համառորեն շարժվում են իրենց նպատակի ուղղությամբ, այն է` անկախ պետության ստեղծումը։ Իսկ նրանց գլխավորում է 71-ամյա Մասուդ Բարզանին։

«Մենք ոչ ոքի չեն սպառնա։ Մենք ուզում ենք ընկերասեր լինել։ Հույս ունենք, որ մեզ հետ չեն խոսի սպառնալիքների լեզվով», — Իրաքի Քրդստանի նախագահի այս խոսքերը շատ դիպուկ են նկարագրում տեղի ունեցող իրադարձությունների հակասականությունն ու դրամատիզմը։

Մեկն ընդդեմ բոլորի

Հայտարարված հանրաքվեի դեմ ըմբոստացել են Արևմուտքն ու Արևելքը։ ԱՄՆ-ն ու եվրոպական երկրները քրդերին հորդորել են հանրաքվե չանցկացնել։ Անկարան ու Թեհրանը հայտարարել են, որ հանրաքվեն սպառնում է իրենց ազգային անվտանգությանն ու աղետ կդառնա Իրաքի համար։ Բուն Բաղդադը պահանջել է անհապաղ դադարեցնել հանրաքվեի նախապատրաստական աշխատանքները։ Դեմ են նույնիսկ Սաուդյան Արաբիան ու Եգիպտոսը, որոնք, շատերի կարծիքով, պիտի աջակցեին քրդերին։ Մերձավոր Արևելքում նրանց աջակցեց միայն Իսրայելը։

Այսպիսի արձագանքը լիովին բացատրելի է։ Անվերջ պատերազմող Մերձավոր Արևելքը մեծ դժվարությամբ ու կորուստներով ազատվում է Իսլամական պետության քայքայիչ ուժերից (դրանում առանցքային դեր են ունեցել քրդական ջոկատները)։ Քրդստանի հանրաքվեից հետո այն կարող է վերածնվել։

Флаги Иракского Курдистана - Sputnik Արմենիա
Հայաստանի Դեմկուսի նախագահը կհետևի Քրդստանի հանրաքվեին

Տոհմի շարունակողը

Նա կրում է իր հայտնի նախահորի անունը, որը քրդական առաջնորդ Բարզանիների ցեղի հիմնադիրներից է եղել։ Նրա հետնորդը եղել է Մուստաֆա Բարզանին, որը զենք է վերցրել 16 տարեկանում, որպեսզի փառքի արժանանա անգլիացիների թուրքերի, իրանցիների ու իրաքցիների դեմ մարտերում ու արշավներում։ 1915 թվականի Ցեղասպանության ժամանակ նա օգնել է հայ ընտանիքներին։

Փառքի է արժանացել նաև բազմաթիվ արտահայտությունների շնորհիվ։ Ահա դրանցից մի քանիսը.

«Ես երբեք չեմ խոնարհվի քուրդ ժողովրդի թշնամու առաջ։ Ու չեմ թողնի հայրենիքս վերածվի արոտավայրի, որտեղ կքայլեն թշնամիներն ու բռնակալները»։

«Քանի դեռ ձեռքումս հրացան ունեմ, ինքս եմ իմ տերը, ես չեմ ծառայում ոչ մի օտար իշխանության կամ պետության` ո՛չ բրիտանացիներին, ո՛չ ամերիկացիներին, ո՛չ ռուսներին։ Ես ո՛չ գործակալ եմ, ո՛չ լրտես, ես իմ ազգի ծառան եմ»։

«Քուրդ ժողովուրդը ժողովրդավարության ու օրենք հարգելու բնազդական հակում ունի»։

«Հենց որ զենքը վայր դնեք ուրիշների առաջ, կնշանակի` թույլ եք տալիս, որ նրանք որոշեն ձեր ճակատագիրը, դուք ստիպված կլինեք ենթարկվել նրանց կամքին»։

Военные, Курдистан - Sputnik Արմենիա
Անկախ Քրդստանը կկարողանա՞ վերականգնել Սևրի պայմանագիրը

Մասուդ Բարզանին հորն առաջին անգամ տեսնել է 12 տարեկանում, բայց ամբողջ կյանքի ընթացքում ձգտել է արժանի մնալ նրա փառքին։ 16 տարեկանում թողեց ուսումն ու քրդական աշխարհազորի ջոկատ մտավ։ Այստեղից սկսեց ռազմական ու քաղաքական գործչի կարիերան։

1979 թվականին` հոր մահվանի հետո, զբաղեցրեց հոր տեղը և դարձավ Քրդստանի դեմոկրատական կուսակցության առաջնորդ։ 2005 թվականի ամռանը Իրաքի Քրդստանի նախագահ ընտրվեց։

Իրատես ու պրագմատիկ

Մասուդ Բարզանին հոր պես ճարտասան չէ, ավելին` քչախոս է։ Նա զգույշ է գնահատականներ տալիս, միշտ քաղաքավարի է իր քաղաքական ընդդիմախոսների հետ ու զգուշորեն խուսափում է կտրուկ արտահայտություններից։ Նա չի ընդունում մաքսիմալիզմն ու ծայրահեղականությունը, իրատես է ու խոսքի տերը։ Ութ երեխայի հայր է, խոսում է չորս լեզվով։

Կրթված ու հանդուրժողական լինելը չեն խանգարում, որ նա խիստ ու նպատակասլաց լինի։ Երբ նշանակված հանրաքվեից մի քանի օր առաջ նրան զանգեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու խնդրեց հետաձգել հանրաքվեն, Բարզանին շնորհակալություն հայտնեց Քրդստանին աջակցելու համար ու տեղեկացրեց, որ հանրաքվեն կանցկացվի նշանակված օրը, իսկ Բաղդադի հետ բանակցությունների դուռն էլ բաց է։

Турция - Sputnik Արմենիա
Թուրքիան սարսափում է Քրդստանի հանրաքվեից

1991 թվականին` Պարսից ծոցի երկրորդ պատերազմից հետո, Մասուդ Բարզանին գլխավորեց Սադամ Հուսեյնի ռեժիմի դեմ ապստամբությունը Իրաքում։ Այն ժամանակ քրդերի ջոկատներին հաջողվեց իրաքյան բանակի հիմնական ուժերին դուրս բերել երկրի հյուսիսից, իսկ հոկտեմբերին տարածաշրջանը սկսեց ինքնուրույն գործել։ Սակայն 2003 թվականին` ամերիկյան ներխուժումից հետո, Բաղդադը նոր սահմանադրություն ընդունեց, որով Քրդստանը դարձավ ինքնավար, իսկ քրդերի լեզուն` սորանին, ճանաչվեց պետական երկրորդ լեզու։ Այն ժամանակ քրդերը դե ֆակտո Իրաք վերադարձան` հավատալով փոփոխություններին։ Այսօր Բարզինին համարում է, որ դա սխալ էր։

Իրաքի Քրդստանի անկախության հանրաքվեն ի սկզբանե նախատեսվում էր անցկացնել 2014 թվականին, սակայն անցկացման օրը մի քանի անգամ հետաձգվեց այն պատճառով, որ քրդական ուժերն Իսլամական պետության դեմ պայքարում համագործակցում էին կենտրոնական իրաքյան կառավարության հետ։

Սեպտեմբերի 25-ը Մասուդ Բարզանին համաձայնեցրել է քրդական ու քրդամետ բոլոր կուսակցությունների հետ։ Իրաքի Քրդստանի խորհրդարանը գրեթե միաձայն կողմ է քվեարկել հանրաքվեի անցկացմանը։ Քրդստանի նախագահը հայտարարել է, որ հանրաքվեն ցանկացած դեպքում կայանալու է, իսկ եթե փորձեն խանգարել, քրդերը դիմադրելու են զենքով։

Լրահոս
0