ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն վաղը` սեպտեմբերի 23-ին, Նյու Յորքում, ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նստաշրջանի շրջանակներում։
FM Nalbandian announced meeting with #Azerbaijan FM Mamadyarov on 23.09.17 in #NewYork. pic.twitter.com/Fi9l9vsLlb
— Tigran Balayan (@tbalayan) 22 сентября 2017 г.
Հանդիպման օրակարգում, ինչպես նախօրոք հայտարարվել էր, լինելու է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպման կազմակերպման հարցն ու ԵԱՀԿ ՄԽ համանախագահների տարածաշրջանային այցի ժամանակացույցը։
Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների վերջին հանդիպումը կայացել է 2017թ.–ի հուլիսի 11–ին, Բրյուսելում։