ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի — Sputnik. Լիտվայի Կլայպեդա քաղաքում ընթացող բանակային ըմբիշների աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ Կարեն Ասլանյանը 66կգ քաշային կարգում հաղթելով իր բոլոր մրցակիցներին` նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը:
Թիմակցի հաջողությունը կրկնել չհաջողվեց Արմեն Հակոբյանին, որը նույնպես հասել էր եզրափակիչ: Հայ ըմբիշը 1:3 հաշվով պարտվեց ռուս Ադամ Կուրակին ու նվաճել արծաթե մեդալը:
Մեր հավաքականը այս մրցումներում ներկայացված էր ութ ըմբիշով, բայց միայն Կարեն Ասլանյանին ու Արմեն Հակոբյանին հաջողվեց կանգնել պատվո պատվանդանին:
Կարենը 66 կգ քաշային կարգում իր ելույթները սկսեց կորեացի Չոլ Յոնգի նկատմամբ հաղթանակով, իսկ հետո դժվարին գոտեմարտում 6:5 հաշվով պարտության մատնեց ադրբեջանցի Քերին Կաֆերովին: Եզրափակիչում հայ ըմբիշը պարտության մատնեց ռուս Ալեքսեյ Կինյակինին ու դարձավ աշխարհի չեմպիոն:
Համարյա նույն սցենարով իր գոտեմարտերն անցկացրեց նաև Արմեն Հակոբյանը 71 կգ քաշային կարգում: Քառորդ եզրափակիչում մեր ըմբիշը պարտության մատնեց ադրբեջանցի Սինան Ալմիրզեևին, իսկ կիսաեզրափակիչում առավելության հասավ ուկրաինացի Մաքսիմ Եվտուշենկոյի նկատմամբ: Եզրափակիչում Արմենը պարտվեց ռուս փորձառու ըմբիշ Ադամ Կուրակին: