00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանն ու Թբիլիսին համաձայնության եկան. հայկական Շամխորեցոցի ճակատագիրը որոշված է

© Facebook/SOS! Surb Nshan!NorashenАрмянская церковь Шамхорецоц Сурб Аствацацин Кармир Аветаран в Тбилиси
Армянская церковь Шамхорецоц Сурб Аствацацин Кармир Аветаран в Тбилиси - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի և Վրաստանի մշակույթի նախարարներ Արմեն Ամիրյանն ու Միխայիլ Գիորգաձեն Երևանում լուծել են Թբիլիսիում գտնվող XIX դարի հայկական Շամխորեցոց եկեղեցու հարցը։

Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիա

Հայաստանի և Վրաստանի մշակութային ժառանգություն ներկայացնող հուշարձանների պահպանման հարցը քննարկվել է երկու երկրների մշակույթի նախարարներ Արմեն Ամիրյանի և Միխայիլ Գիորգաձեի հանդիպման ժամանակ։ Այդ թվում որոշվել է նաև Թբիլիսիում գտնվող XIX դարի հայկական Շամխորեցոց եկեղեցու ճակատագիրը։

Եկեղեցին պահպանելու համար մղվող պայքարը շարունակվում է։ Facebook սոցցանցում #SaveKarmirAvetaran հեշթեգով ակցիա է մեկնարկել։ Ակտիվիստները եկեղեցու մոտ բնակելի համալիրի կառուցումը Վրաստանի մշակութային ժառանգության մասին օրենքի կոպիտ խախտում են համարում։

Радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Վրացահայերը դիմում են բոլոր ատյաններին՝ Շամխորեցոց եկեղեցին փրկելու համար

«Մենք չենք միջամտում այd վեճին, հարցը մեր իրավասության շրջանակներում չէ, այն պատկանում է պատրիարքարանին, կրոնի հարցերով զբաղվող գործակալությանը։ Մենք որպես մշակութային ժառանգություն օբյեկտի պահպանման համար ենք պատասխանատու», – Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասել է Գիորգաձեն։

Նրա խոսքով` կարևոր է, որ հայկական կողմի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել` համապատասխան հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ, որում կընդգրկվեն մասնագետներ երկու երկրներից։ Նրանք համակարգելու են Հայաստանի ևՎրաստանի մշակութային հուշարձանների գործընթացը։

«Սա հետագա շինարարական աշխատանքների ժամանակ կբացառի ցանկացած անճշտություն։ Ամիրյանի հետ մենք միատեսակ հայացքներ ունենք, և ես հակված եմ կառուցողական և արդյունավետ աշխատանքի», – ասել է Գիորգաձեն։

Հայաստանի մշակույթի նախարարն իր հերթին համոզված է, որ եկեղեցուն այլևս ոչինչ չի սպառնա։ Գիորգաձեի հետ նրանք պայմանավորվել են` Թբիլիսիի հայկական մարգարտի հիմնաքարը կամրապնդվի։ Սակայն մանրամասներ Ամիրյանը չբացահայտեց։

Թբիլիսիի կենտրոնում գտնվող XIX դարի հայկական Շամխորեցոց Սուրբ Աստվածածին եկեղեցու կողքին բնակելի տուն կառուցելու նախագիծը Վրաստանի մշակույթի նախարարությունը հավանության էր արժանացել դեռ փետրվարին։ Ակտիվիստները, Վրաստանի հայ համայնքի և «Tiflis Hamkari» կազմակերպության ներկայացուցիչները նույն կարծիքին են` բնակելի տան կառուցումը վերջնականապես կթուլացնի կապիտալ վերանորոգման կարիք ունեցող եկեղեցու հիմքը։

Армянская церковь Шамхорецоц Сурб Аствацацин Кармир Аветаран в Тбилиси - Sputnik Արմենիա
Թբիլիսիի հայկական Շամխորեցոց եկեղեցին վերացման եզրին է

Շենքի շինարարության մասին առաջինը խոսեցին «Tiflis Hamkari» կազմակերպության ներկայացուցիչները, որոնք սոցցանցի իրենց էջում լուսանկարներ էին տեղադրել և մանրամասն նկարագրություն թողել եկեղեցու վիճակի մասին։ Վրաստանի մշակույթի և հուշարձանների պաշտպանության նախարարության պատասխանը կարճ էր. «Տան կառուցումը որևէ կերպ չի սպառնում եկեղեցուն»։

Ավելի վաղ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում «Tiflis Hamkari» կազմակերպության նախագահ Ցիրա Էլիսաշվիլին նշել էր, որ Վրաստանի հայկական թեմին պատկանող հուշարձաններն այսօր լավ վիճակում չեն գտնվում։ Դա վերաբերում է նաև Մուղնի և Սուրբ Նշան եկեղեցիներին։

Շատերն այն ժամանակ քննադատաբար վերաբերվեցին Վրաստանի մշակույթի նախարարության դիրքորոշմանը, սակայն գործը տեղից չշարժվեց, իսկ եկեղեցուց 5-6 մետր հեռավորության վրա գտնվող բազմահարկ բնակելի տան շինարարությունը շարունակվում է։

Շամխորեցոց եկեղեցին կառուցվել է XIX դարի սկզբին, այն բազմիցս ավերվել է պարսից տիրապետության ժամանակներում։ Տարբեր պատմական տվյալների համաձայն` եկեղեցին կառուցվել է 1775 թվականին, իսկ 1809 թվականին` վերականգնվել կամ վերակառուցվել քաղաքացիների կողմից։

Լրահոս
0