ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի — Sputnik. ԱԺ պատգամավորներ, «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանն ու պատվիրակության անդամ Մանե Թանդիլյանը Բաքվում մասնակցում են «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովին, որը նվիրված է կանանց առողջության և գենդերային հավասարության խթանմանը:
Նրանք այսօր Բաքվից լուսանկար են հրապարակել ֆեյսբուքյան էջում՝ նշելով, որ «Եվրանեսթը» շարունակվում է։