00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱՄՆ–ում հայկական լոբբին թուրքականից ու ադրբեջանականից ազդեցիկ է. փորձագետ

© AFP 2024 / LOIC VENANCEФлаг США на фоне города
Флаг США на фоне города - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԱՄՆ–ում հայկական լոբբին այսօր ավելի ազդեցիկ է, քան ադրբեջանական ու թուրքական լոբբիստական կառույցները։ Սակայն ամեն ինչ կարող է փոխվել գումարի, ձգտման ու հզոր խթանի միջոցով։

Փորձագետ, ամերիկագետ Արեգ Գալստյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է հայկական լոբբի, դրա հետ կապված խնդիրների ու ազդեցության մասին։ Զրուցել է Լաուրա Սարգսյանը։

-Հայկական լոբբին ինչպե՞ս է ներկայացված աշխարհում։

— Լոբբիզմի ու սփյուռքի միջև ահռելի տարբերության կա։ Հայկական ուժեղ լոբբի կարող է լինել այն երկրներում, որտեղ մեծ թվով հայեր չկան, և հակառակը` կարող է լոբբիստական գործունեություն ընդհանրապես չիրականացվել այն երկրներում, որտեղ ավելի քան մեկ միլիոն հայրենակից կա, ։ Պետք է նշել, որ միայն ԱՄՆ-ում է այն թույլատրվում օրենսդրական մակարդակով։ Ներքին կառուցվածքը, ԱՄՆ-ի սահմանադրությունն ու խոսքի ազատությունը էթնիկ խմբերին մանևրելու հնարավորություն են տալիս։

Паспорт РФ - Sputnik Արմենիա
«Հայրենակիցների» վերադարձը. ինչո՞ւ են ավելի շատ հայեր բնակություն հաստատում Ռուսաստանում

ԱՄՆ-ի հայերը ժամանակին կարողացել են ազդեցության լրջագույն ինստիտուտ ձևավորել։ Ընտրական համակարգը թույլ է տալիս ամերիկահայերին լուրջ ազդեցություն ունենալ գործընթացների վրա։ Լուրջ է ազդեցությունը նաև տարածաշրջանային մակարդակում` առանձին նահանգների ներկայացուցիչների պալատ, քաղաքապետարան, շրջան։ Այս գործոնների համակարգն այնտեղի սփյուռքին լոբբիի շարժիչ է դարձնում աշխարհում։

-Իսկ մյուս երկրների մասին ի՞նչ կասեք։

— Մյուս երկրներում ոչ պաշտոնական կապեր ու հնարավորություններ կան։ Եթե ԱՄՆ-ում լոբբիզմը բաց է, և կարելի է վերլուծել հաշվետվությունները փաստաթղթերը, տեսնել թվերը, ապա, օրինակ, Ֆրանսիայում այդ ամենը հնարավոր չէ։ Այնտեղ լոբբիստական բոլոր կապերը հաստատվում են ոչ պաշտոնական մակարդակում, և այդ պատճառով հասկանալի չէ` ինչպիսի ռեսուրսներ են այնտեղ գործարկված։

Այդպիսի երկրներում հայերի ազդեցությունը կարելի է գնահատել մի քանի չափորոշիչով` ռեսուրսները բավարարե՞լ են Հայոց ցեղասպանության հարցն առաջ մղելու համար, ինչպե՞ս է տվյալ երկիրը վերաբերում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցին, որքա՞ն սերտ են Հայաստանի հետ հարաբերությունները և այլն։ Այս ցուցանիշներով կարելի է որոշել առաջատար երկրների եռյակը, որտեղ հայկական լոբբիստական ուժեղ կազմակերպություններ կան` ԱՄՆ, Ֆրանսիա, Լատինական Ամերիկա (Արգենտինա, Ուրուգվայ, Բրազիլիա)։

Грануш Акопян - Sputnik Արմենիա
Հակոբյան. «Իսլամացած հայերն այլևս չեն վախենում խոսել իրենց ազգության մասին»

-Ինչպիսի՞ ներուժ ունի հայկական լոբբին։

— Հայկական լոբբին համաշխարհային ֆենոմեն չէ, քանի որ շատ դժվար է համաշխարհային ազդեցություն ձևավորել։ Չի կարելի Ռուսաստանում այնպիսի լոբբիստական կառույցներ ձևավորել, ինչպիսին ԱՄՆ-ում է։ Պետք է հասկանալ, որ պետությունները տարբեր են։ Չի կարելի ազդեցության լուրջ խումբ ձևավորել նաև Գերմանիայում, քանի որ հայերն այնտեղ այնքան շատ չեն, որպեսզի կարողանան ազդել ներքին գործընթացների վրա։ Եթե ԱՄՆ-ում հայերը լրջորեն ազդում են Կալիֆոռնիայի, Մասաչուսեթսի նահանգապետների, քաղաքապետների, կոնգրեսականների, սենատորների ընտրության վրա, ապա Գերմանիայում այսպիսի բան չկա։ Օրինակ` նույն Ռումինիայում հայերը քիչ են, բայց նրանք այնտեղ լուրջ քաղաքական դիրքեր են զբաղեցնում` տնտեսության նախարարից սկսած մինչև պատգամավորներ, քաղաքապետներ։ Չի կարելի երկրները համեմատել, սակայն լոբբին ազդեցիկ է այն դեպքում, երբ երկրի ներքին գործընթացների վրա ազդելու հնարավորություն ունի ։

-Ինչպե՞ս է Ռումինիայի հայկական լոբբին ազդում Եվրամիության ներքին գործընթացների վրա։

— Արտաքին քաղաքականության վրա ազդեցության տեսակետից Ռումինիան Հայաստանի համար այդքան էլ հետաքրքիր չէ, այն չի ազդում, աշխարհի լուրջ քաղաքական գործընթացների վրա։ Հայաստանի պաշտպանության նպատակով միջազգային օրակարգի վրա լուրջ ազդեցություն գործելու համար պետք է առանցքային պետություններում աշխատել։ Նույն Ուրուգվայում հայկական լոբբիի ազդեցությունը, տարբեր ցուցանիշների համաձայն, ամենաուժեղն է` նախագահի ու արտաքին գործերի նախարարի մակարդակով։ Սակայն ինչքա՞ն է դա պետք, եթե Ուրուգվայն աշխարհի քաղաքական գործընթացների վրա ազդեցություն չունի։

-Ինչպե՞ս կարելի է փոխել իրավիճակը։

— Պետք է լուրջ լոբբիստական ինստիտուտներ ձևավորել առանցքային երկրներում, ինչպես դա արել են հրեաները, իռլանդացիները, լեհերը։ Եթե դուք ԱՄՆ-ի վրա ազդեցություն ունեք, ապա այն Եվրոպայի վրա էլ է տարածվում։ Անհրաժեշտ է ազդեցության լուրջ լծակ ձևավորել ոչ թե Եվրոպայում, այլ ԱՄՆ-ում։ Սակայն հենց նույն ԱՄՆ-ում լոբբիստական ինստիտուտի ձևավորման գործընթացը դեռ ավարտված չէ, թեև պետք է ավարտված լիներ 2000-ականների սկզբին։ Հայկական առաջին լուրջ լոբբիստական կազմակերպություններն ԱՄՆ-ում ի հայտ են եկել դեռևս 70 —ականների կեսին։ Այսօր դրանք ճգնաժամ են ապրում, քանի որ չգիտեն` ուր շարժվեն։ Նրանք չեն կարողացել պահպանել այն ազդեցությունը, որն ունեին 70-ական, 80-ական, 90-ական թվականներին։

Агарон Шхртумян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Շխրտումյան. «Երբ հայը հայերեն չի խոսում, մտահոգիչ երևույթ է»

Առաջին հերթին անհրաժեշտ է, որ համայնքը սփյուռք դառնա։ Սփյուռքը միասնական քաղաքական ինստիտուտ է, որը հայերի շրջանում ձևավորված չէ։ Գոյություն ունեն համայնքներ, որոնք մասնատված են ու միմյանց մասին պատկերացում չունեն։ Ամբողջ աշխարհում լուրջ լոբբիստական օրակարգ ձևավորելու համար անհրաժեշտ է համայնքից սփյուռք դառնալ։ Դրա համար մենք պետք է հասկանանք`ինչ ներուժ ունենք. քանի հայ գիտությունների դոկտոր, գործարար կա, գոնե հաշվենք` հայերն ինչքան փող ունեն, ինչպիսի ֆինանսական ռեսուրս կա։ Գլոբալ ազդեցությունը գնվում է այդ թվում գումարով, ու չպետք է հիմնվել միայն պատմության ու արդարության վրա։

ԱՄՆ-ի հայկական լոբբին ընդգրկված է լոբբիստական խոշորագույն խմբերի հնգյակում, ինչ-որ գործընթացների վրա է ազդում, սակայն հաշվի առնելով մեր ունեցած ներուժը` լոբբին կարող էր լավագույն եռյակում լինել։

Վերջին հինգ-տասը տարիների ընթացքում հայերն ԱՄՆ-ում լուրջ քաղաքական ազդեցություն չունեն։ Դա կապված է նաև այն բանի հետ, որ ժառանգականությունը չի պահպանվում։ Պետք է նոր գործարարների աճեցել։ Այդպես էին անում իռլանդացիները. նրանք իռլանդական ուղղվածություն ունեցող հատուկ բիզնես — դպրոցներ էին բացում, իռլանդական սփյուռքի երիտասարդներին ֆինանսավորում, վերջիվերջո, այդ կառույցի մի մասն էին դարձնում ու պահպանում էին ժառանգականությունը։ Հայերը դրանով չեն զբաղվում, 2000-ականների վերջից Ամերիկայի ազգային կոմիտեի ղեկավարությունը անփոփոխ է մնում, այնտեղ նույնիսկ կադրերի ռոտացիա չկա։

-Ինչպե՞ս է կարող Երևանն ազդել այդ գործընթացների վրա։

— Երևանն այն վիճակում չէ, որ որևէ կերպ ազդի։ Հայ լոբբիստներն առաջին հերթին իրենց երկրների քաղաքացիներն են, նրանք Հայաստանի շահերն առաջ մղելու մեխանիզմներ, ռեսուրսներ, հնարավորություններ չունեն։ Իրավիճակը կփոխվի, եթե լինի ուժեղ պետություն, որը կարող է ձևավորել այդ լոբբիստական խումբը։ Այսպես են աշխատում Թուրքիան, Ադրբեջանը և մի շարք այլ երկրներ։ Ցավոք, Հայաստանն այդպիսի ռեսուրներ չունի, դրա համար պաշտպանում է իր շահերը համայնքի միջոցով։ Համայնքային կառույցներն իրենց հերթին չեն հեռու են Երևանի պաշտոնական օրակարգից։ Նրանք իրենց Հայաստանի մասը չեն համարում։ Այդ կազմակերպությունների առաջնորդները առաջ են տանում այն, ինչ հետաքրքիր է իրենց, ոչ թե Հայաստանին։ Գլխավոր խնդիրն այն է, որ Հայաստանն ու սփյուռքը չկարողացան համագործակցության ձևաչափ գտնել։

Пресс-конференция, посвященная предстоящему X ежегодному форуму высоких технологий АрмТеК. Баграт Енгибарян - Sputnik Արմենիա
Բագրատ Ենգիբարյան. «Հայերը չինացի չեն, քիչ փողի դիմաց չեն աշխատի»

Սակայն ամեն ինչ այդքան վատ չէ. մենք ԱՄՆ-ում դեռ ազդում ենք լուրջ հարցերի վրա ու Ադրբեջանին հարվածներ ենք հասցնում։ Մենք թուքական ու ադրբեջանական լոբբիից ուժեղ ենք։ Մի բան է, երբ ամերիկացիները գործ ունեն իրենց երկրում 150-ամյա պատմություն ունեցող համայնքի հետ, այլ բան է, երբ գործ ունեն ադրբեջանցիների հետ, որոնք այնտեղ են տեղափոխվել 70-ականների վերջին։ Մենք ժամանակային մեծ առավելություն ունենք, ավելի փորձառու ենք, նրանք մեզ մրցակից չեն։ Բայց երաշխիք չկա, որ նրանք գումարի ու ցանկության շնորհիվ մեզ չեն հասնի։

-Ինչպե՞ս է հայկական լոբբին ներկայացված Ռուսաստանում։

— Քանի որ Ռուսաստանում քաղաքականությունն այլ կատեգորիաներով է որոշվում, ապա այնտեղ սպառնալիք կծնվի, եթե որևէ էթնիկ խումբ ուժեղ ճնշում գործադրի։ Ռուսաստանում որևէ գործընթացների վրա ազդող էթնիկ խումբ չկա։ Բացառություն են կազմում ներքին էթնիկ խմբերը` թաթարները, չեչենները։

Ռուսաստանի ու Հայաստանի դեպքում մեր շահերը պետք է առաջ մղվեն երկրների նախագահների մակարդակով։ Չի կարող Ռուսաստանի հայերի միությունը կամ որևէ այլ կազմակերպության ներկայացուցիչ գնալ նախագահ Պուտինի մոտ լոբբիստական պահանջներով։ Ռուսաստանն այդ պետությունը չէ։ Ռուսաստանը հասկանում է պետության լեզուն, հիմնված է ուժի վրա։ Աշխարհաքաղաքականությունն այդ երկրում միշտ եղել է հիմնական դպրոցը, որը որոշում է այս կամ այն գործընթացները։

Լրահոս
0