00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկական անկախության բանաձևը. կախում Հայրենիքից ու երազանքից

© Sputnik / Asatur YesayantsТоржественный Парад в честь 25-летия Независимости Республики Армения
Торжественный Парад в честь 25-летия Независимости Республики Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայերի տրամադրությունը կախված է եղել պատմական հիշողությունից։ Անկախության օրը օրացույցում անակնկալ չէր ժամանակակից այն մարդկանց համար, ովքեր կախված են հայրենիքից և երազում են, որ Արարատը ոչ միայն պետության զինանշանի վրա լինի։

Թուրք խորհրդարանական, իրավապաշտպան Կարո Փայլանի այցը Հայաստան կրքերի բորբոքման առիթ տվեց գիտակների շրջանում։ Սոցցանցերում բանավեճ սկսվեց` ո՞ւր է ժամանել հայը Թուրքիայից` Հայաստան, թե՞ հայրենիք։ Ի՞նչ է նրա համար հայրենիքը` հարազատ հող, հարազատ երկիր… Գերիշխում էր այն տեսակետը, թե հայրենիքն այն երկիրն է, որտեղ ծնվել է մարդը։

Կարո Փայլանը ծնվել է Մալաթիայում։ Ավելորդ չի լինի հիշեցնել, որ այդ քաղաքը Արևմտյան Հայաստանում է, ներկայիս Թուրքիայի տարածքում, որի բնակչությունը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության տարիներին ծանր հալածանքների է ենթարկվել։ Ի հիշատակ այդ հին տեղանքին, Երևանում խորհրդային տարիներին անվանվեց քաղաքային համայնքներից մեկը։

Торжественный Парад в честь 25-летия Независимости Республики Армения - Sputnik Արմենիա
Հայաստան. անկախության երեք տարվա ճանապարհ, իսկ հետո` պատերազմ

Ես բազմիցս գրել և խոսել եմ Արևմտյան և Արևելյան Հայաստան հասկացությունների իմ ընկալման մասին։ Առաջին անգամ այցելելով Արևմտյան Հայաստան` նկատեցի, որ երկար ժամանակ փորձում էի երկու Հայաստանների միջև որևէ տարբերություն զգալ.  այն Հայաստանի, որը մոտ է և ծանոթ, և այն Հայաստանի, որը առանձնացված և ողբերգական երկիր է, որի մասին միայն լսել և կարդացել ենք։ Նայում էի բնությանը, տարբերություն էի փորձում գտնել, սակայն այդպես էլ չընդգծվեց տարբերության այդ շեմը ո՛չ Վանում, ո՛չ Կարսում, ո՛չ էլ Անիում, և հասկացա, որ իրականում չկա Արևելյան կամ Արևմտյան Հայաստան, քանի որ Հայրենիքը` անբաժանելի հասկացություն է։

…2005 թվականին, Հյուսիսային Կովկասում իրականացրած լրագրողական իմ առաքելության ժամանակ, ինձ ներառեցին ՆՏՎ–ի թղթակիցների խմբի մեջ, որոնք պետք է լուսաբանեին ՌԴ նախագահի Հայաստան այցելությունը։ Ղեկավարությունն ինձ նման պատասխանատու հանձնարարություն վստահեց` հիշելով, թե որտեղ եմ ես ծնվել։ Ուրախությունից անմիջապես զանգահարեցի «Ռոսիա» հեռուստաալիքի իմ գործընկեր Մարգարիտա Սիմոնյանին, որն այսօր ղեկավարում է RT հեռուստաալիքն ու մեր գործակալության գլխավոր խմբագիրն է։ Այն ժամանակ նա արդեն ՌԴ նախագահականի լրագրողների վառ աստղերից էր։

– Ողջույն։ Կռահի՛ր, թե որտեղ ենք շուտով հանդիպելու։

– Կարծում եմ, մեր պատմական Հայրենիքում։

– Դե, գուցե ինձ համար ոչ այդքան…

– Ա, դե այդ դեպքում, իմ պատմական, քո` կենսաբանական։

Այս խոսքերը, որոնք ասվել էին անկեղծորեն և միանգամից անմիջապես մխրճվեցին ուղեղիս մեջ։ Ահա, թե էլ ինչպիսին կարող է լինել նաև աշխարհաքաղաքական առումով չբաժանվող Հայրենիքը` պատմական, կենսաբանական, կենսագրական, փոքր…

Հայաստանի 3–րդ Հանրապետությունն անցել է 26 տարվա դժվարին, քարքարոտ, բայց փառահեղ ճանապարհ - Sputnik Արմենիա
26-ամյա Հայաստանի դժվար ու փառահեղ ուղին

Ինձ հետ միասին Երևանի մեր տան բակում` Սուրբ Սարգիս եկեղեցու մոտ, մեծացած երեխաներից այսօր այստեղ շատ քիչ մարդ է մնացել։ Բոլորը վաճառել են իրենց բնակարաններն ու մեկնել տարբեր տեղեր։ Փոքր Հայրենիքին հրաժեշտ տալու մտքեր կային նաև ինձ մոտ։ Հետ պահեց այն հանգամանքը, որ ծնողներիս տունը ժառանգություն էր ինձ հասել, և ես չեմ կարող թույլ տալ ինձ հրաժարվել մի բանից, ինչը ինքս չեմ ստեղծել։ Իմ զգացողությունն ավելի ճիշտ ձևակերպեց մեր բակի ընկերներից մեկը։ Երևանի բնակարանը վաճառելով` նա եղբոր հետ մեկնեց Պետերգոֆ, որտեղ վատ չէր ապրում։ Շատ տարիներ անց ես հյուր էին գնացել նրանց մոտ և հարցրի, թե ինչ են արել Աբովյանից քիչ հեռու գտնվող գյուղի պապական տունը։ Վաճառե՞լ եք։ Նա զարմացավ։ «Ինչպե՞ս կարելի է։ Չէ որ դա մեր տոհմական տունն է։ Եթե այն վաճառենք, ապա ամեն ինչ կկորցնենք»։

Տարիների ընթացքում բոլորն են նոստալգիա ապրում այն տեղի նկատմամբ, որտեղ մեծացել են։ Մանկությանս մեկ այլ ընկեր պատմեց, որ մի օր գնացել էր մեր հարազատ բակը։ Նրանք սեփական տանն էին ապրում, որը 80-ականների սկզբին քանդել էին։ Այդ տեղում փոքրիկ պուրակ էին կառուցել։ Շնորհակալություն բանվորներին, որ այն թթի երկու ծառը, որոնց վրա թառում էինք ու որոնք օգնում էին մեզ մեծանալ, թողել էին։ Դրանցից մեկը պահպանվել է մինչ օրս։

Арам Католокос на форуме Армения-Диаспора - Sputnik Արմենիա
Արամ Ա կաթողիկոս. Հայաստանը հայու հավանական տունն է, պետք է հզորացնենք այն մեր ողջ կարողությամբ

Սակայն տեղի բնակիչները չէին նկատել, թե ինչպես մի օր մեր մանկության այդ պուրակը` ծառով, հայտնվեց Արարատյան թեմի բակում գտնվող երկաթյա ցանկապատնեշից այն կողմ։ Այլևս այն հասանելի չէր։ Սակայն մեր ընկերը, արդեն հասուն տարիքում, ցատկեց ցանկապատնեշից այն կողմ, մոտեցավ ծառին և գրկեց այն։ Նա կանգնած էր երկար և հիշում էր անցյալը։ Պահակն անմիջապես նկատեց անցանկալի և տարօրինակ հյուրին և զարմացած հարցրեց, թե ինչ է նա այստեղ անում։

– Ինչպես բացատրեմ այդ մարդուն, թե ինչ եմ այստեղ անում, – ժպտալով ասաց մեր ընկերը։

Ռուսաստանում, որտեղ ես անցկացրեցի շուրջ 14 տարի, Հայաստանից եկածների կյանքը բավականին լավ էր դասավորվել։ Նրանք քաղաքացիություն էին ստացել, անշարք գույք ձեռք բերել, սակայն տարիների ընթացում զգում էին Հայրենիքի կարոտը։ Կարևոր հարց. ինչո՞վ այնտեղ զբաղվել։ Մի օր հասարակական գործիչների հետ հանդիպման ժամանակ մոսկվայաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանն այս հարցին պատասխանեց` օդից փող աշխատել։ Նա պատմեց, թե ինչպես օրենսդրական նորմերի և կանոնների իմացությունը թույլ տվեց այնպես ձևակերպել իրեն պատկանող ընկերություններից մեկը, որ շուրջ 1.5 հազար աշխատակից` ԱՊՀ երկրների քաղաքացիներ, եկամտահարկ վճարում Հայաստանի բյուջե։ Իհարկե, նման բան անելը ամենքի խելքի բանը չէ, սակայն բոլորը կարող են որևէ պիտանի բան անել Հայրենիքի համար։

Լրահոս
0