00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
22 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սփյուռքահայերը եկան դժգոհություններով, վերադարձան վերջին հույսով

© Sputnik / Asatur YesayantsГаро Пайлан на форуме "Армения-Диаспора"
Гаро Пайлан на форуме Армения-Диаспора - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստան-Սփյուռք եռօրյա համաժողովն ավարտվեց: Սփյուռքի ներկայացուցիչներն այս անգամ Հայաստան էին եկել այլ տրամադրությամբ ու կոչերով: Այդ տրամադրությունները, կարծես, համախմբած էին Արամ Ա կաթողիկոսի մեկ արտահայտության մեջ՝ Հայաստանը զբոսավայր ու բիզնեսի շուկա չէ:

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի — Sputnik. Գոհար Սարգսյան. Հայաստանն անցյալի, ներկայի ու ապագայի տունն է, Հայաստանը հայի հավաքական տունն է: Այս մասին իր ելույթում նշեց Հայաստան-Սփյուռք համաժողովին ներկա Արամ Ա կաթողիկոսը: Բայց այն խոսքերը, որ հնչեցին հետո, սարսռեցրին բոլորին:

«Հայաստանը զբոսավայր չէ, Հայաստանը բիզնեսի շուկա չէ, Հայաստանը անցագիր չէ, վայ մեզի, որ միայն այսպես պիտի մոտենանք Հայաստանին»,-ասաց Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը:

Հայաստան եկած սփյուռքահայերն էլ մի կողմ դրեցին հայրենիք ժամանելու ռոմանտիկ կողմերը, խոսեցին իրատեսական, առանց խնդիրները թաքցնելու: Օրինակ` Կիպրոսի թեմի առաջնորդ Գերաշնորհ տեր Խորեն արքեպիսկոպոս Տողրամաջյանը պարզ ու շիտակ ասաց՝ սփյուռքահայերը կապերը խզում Հայաստանի հետ, և դրա համար ամեն մեկն իր պատճառն ունի:

Арам Католокос на форуме Армения-Диаспора - Sputnik Արմենիա
Արամ Ա կաթողիկոս. Հայաստանը հայու հավանական տունն է, պետք է հզորացնենք այն մեր ողջ կարողությամբ

«Մարդիկ, որոնք դուրս են գալիս Հայաստանից, տարբեր պատճառաբանություններ ունեն. ոմանք տնտեսական պատճառներ ունեն, ոմանք իրենց զավակներին բանակից են փախցնում ու չեն ցանկանում կապ պահել Հայաստանի հետ»,- ասաց Կիպրոսի հայ հոգևորականը:

Դժգոհում են նաև սփյուռքահայ գործարարները՝ հիմնականում մաքսային ընթացակարգերից:

Այս ամենն ի մի բերելով՝ լրագրողները դիմեցին ճեպազրույցի եկած վարչապետ Կարեն Կարապետյանին: Նա նշեց, որ սփյուռքահայեր կան, որոնք գալիս են Հայաստան ու կառավարությունից սպասում այն, ինչը ոչ մի այլ երկրից չեն պահանջում: 

«Շատերն անհաջողակ լինելով բիզնեսի մեջ՝ քչերն են ընդունում, որ իրենք ռիսկը սխալ են հաշվարկել, և յուրաքանչյուրը մեղադրում է»,-ասաց վարչապետը:

Շարժա բանկի կառավարիչ Վարուժան Ներգիզյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ դեմ է բոլոր ծայրահեղություններին: Միաժամանակ հաստատեց, որ սփյուռքահայերը մեծ պահանջներ ունեն Հայաստանից, պահանջկոտությունը վերագրեց մեծ նվիրմանն ու սիրուն:

«Ամեն մարդ ցանկանում է, որ ինչ-որ իրենն է, լավ լինի: Մենք ուզում ենք, որ Հայաստանը լավ, զարգացած լինի, բայց մոռանում ենք, որ Հայաստանը 26 տարվա երկիր է, 100 տարվա ռեժիմից դուրս եկած երկիր է»,-ասաց գործարարը:

Սփյուռքահայերը հեռացան թերևս վերջին հույսով, որ բոլոր քննարկված հարցերը իրատեսական հիմքեր կունենան: Համարում են, որ տնտեսական ու անվտանգության թեմաները հրատապ լուծումներ են պահանջում:

Լրահոս
0