00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Սասնա ծռերը» դատավարության ձգձգվելուց դժգոհ չեն

© Sputnik / Nelli DanielyanСудебное заседание группировки "Сасна Црер"
Судебное заседание группировки Сасна Црер - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հունիսի 8-ին մեկնարկած դատավարությունը պարբերաբար հետաձգվում է։ «Սասնա ծռերի» փաստաբանները դահլիճ չեն հասնում` թույլ չտալով խուզարկել իրենց, ամբաստանյալներն էլ մնում են անպաշտպան, բայց, փաստաբանների հավաստմամբ, նրանք դժգոհ չեն։

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի — Sputnik, Նելլի Դանիելյան. «Սասնա ծռերի» 14 անդամի նկատմամբ հունիսի 8-ին մեկնարկած դատական գործընթացի պարբերական հետաձգումները շարունակվում են։

Այսօր ևս նիստն ընդհատվեց ու հետաձգվեց փաստաբանների հայտարարած գործադուլի պատճառով։

Նիստին ներկա փաստաբանները որոշեցին լքել դահլիճը` այդ կերպ իրենց աջակցությունը հայտնելով այն գործընկերներին, որոնց դատական կարգադրիչներն արգելել էին ներս մտնել։

Судебное заседание группировки Сасна Црер. Павел Манукян - Sputnik Արմենիա
Աղմկահարույց դատավարություններ կամ «Սասնա ծռերը» դատարանում անպաշտպան կմնան

Այսպիսով, մեկօրյա գործադուլը հերթական անգամ նիստի հետաձգման պատճառ դարձավ, իսկ «Սասնա ծռեր» խմբի անդամները դատարանում մնացին առանց պաշտպանների։

Դատարանի դահիճ չմտած ու գործադուլի մասին հայտարարությունը ստորագրած փաստաբան Արայիկ Պապիկյանը, որը ներկայացնում է «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի շահերը, նշեց, որ ո՛չ իր, ո՛չ էլ մյուսների պաշտպանյալները երբևէ չեն տրտնջացել իրենց պաշտպանների բացակայությունից ու նիստերի հետաձգումներից։

«Նրանք հասկանում են, որ իրենց նկատմամբ քաղաքական հետապնդումը մեկ օրվա կամ մեկ ամսվա մեջ չի լսվելու։ Ներկա դատական կամ քաղաքական իշխանության պայմաններում դա կտևի այնքան ժամանակ, քանի դեռ այդ իշխանությունը բովանդակային կամ ձևի առումով փոփոխություն չի կրել։ Հետևաբար, նրանք շատ սովորական են ընդունում և որևէ տրտունջ չկա»,– ասաց Պապիկյանը։

Վարուժան Ավետիսյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանը ևս վստահեցնում է, որ իր պաշտպանյալը դատավարության ձգձգումներից չի դժգոհում։

«Այո, իմ պաշտպանյալն ունի պաշտպան, որը դատական նիստերին մասնակցելուց զրկված է, դրանով, իհարկե, առաջին հերթին, խախտվում է իմ պաշտպանյալի իրավունքը»,– ասաց Շուշանյանը,– «մեր պաշտպանյալների դիրքորոշումն անփոփոխ է։ Նրանք ասում են` դուք պետք է ձեր իրավունքները պաշտպանեք, չենթարկվեք դատական կարգադրիչների անօրինական պահանջներին, և դատարանի նշանակած հանրային պաշտպաններին նրանք չեն ընդունում»։

Հիշեցնենք, դատավարությունը շարունակելու նպատակով «Սասնա ծռեր» խմբի դատավարությունը նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը նիստերի ընթացքում  առաջարկել էր բացակա փաստաբանների փոխարեն պաշտպաններ ներգրավել Հանրային պաշտպանի գրասենյակից։ Ամբաստանյալները, սակայն, հրաժարվել էին փոխել իրենց պաշտպաններին։

Լրահոս
0