00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Աղմկահարույց դատավարություններ կամ «Սասնա ծռերը» դատարանում անպաշտպան կմնան

© Photo : Vahram Baghdasaryan / PHOTOLUREСудебное заседание группировки "Сасна Црер". Павел Манукян
Судебное заседание группировки Сасна Црер. Павел Манукян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի շուրջ 200 փաստաբան 1 օրով գործադուլ են հայտարարել, և այդ պատճառով «Սասնա ծռեր» խմբի անդամների պաշտպանները վաղը դատարան չեն ներկայանա։ Այս մասին Sputnik Արմենիային ասաց փաստաբան Լուսինե Սահակյանը։

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի — Sputnik, Նելլի Դանիելյան. Երևանի Ավան, Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանում սեպտեմբերի 13-ին նախանշված «Սասնա ծռեր» խմբի 14 անդամների նկատմամբ դատական նիստի ճակատագիրն անհայտ է։ Այս մասին Sputnik Արմենիային ասաց խմբի անդամներից 2-ի` Էդվարդ Գրիգորյանի և Սեդրակ Նազարյանի շահերի պաշտպան, փաստաբան Լուսինե Սահակյանը։

«Եթե դատարանն օրենքով առաջնորդվի, փաստաբանների բացակայության դեպքում պետք է հետաձգի նիստը»,- ասաց Սահակյանը` միաժամանակ հիշեցնելով, որ դատավոր Արտուշ Գաբրիելյանը մի քանի անգամ բացակա փաստաբանների փոխարեն ամբաստանյալներին առաջարկել է հանրային պաշտպան ներգրավել, որոնցից վերջինները հրաժարվել են։

«Անկախ նրանից մենք գալիս ենք դատական նիստի, թե ոչ, մեր մուտքը դատարանի դահլիճ խոչընդոտելու հնարավորությունը միշտ կար։ Սա արդեն իսկ լուրջ խնդիր է, ուստի մենք պետք է այս գործադուլով նաև ամեն ինչ անենք, որպեսզի նման բաներ չկրկնվեն»,- ասաց փաստաբանը։

Փաստաբանների դժգոհության ու բողոքի ակցիայի հիմնական պատճառը դատարան մուտք գործելիս իրենց խուզարկության ենթարկելն է, ինչը, նրանց պնդմամբ, անօրինական վերաբերմունք է։

Վաղվա բողոքի ակցիային միանալու մասին այս պահին հայտարարել է արդեն 182 փաստաբան, որոնք վաղը ի նշան իրենց նկատմամբ անպատվաբեր վերաբերմունքի դատական նիստերին չեն ներկայանա։

Թե փաստաբանների բացակայության պատճառով քանի դատական նիստ վաղը չի կայանա, Լուսինե Սահակյանը դժվարացավ ասել` նշելով, որ ակցիայի նախաձեռնողները նման հաշվարկ չեն արել։

Скульптура Фемиды у здания Верховного суда РФ - Sputnik Արմենիա
Հայաստանում գործադուլ հայտարարած փաստաբանների թիվն աճում է

Փաստաբանների նկատմամբ նախ ՔԿՀ-ներում, ապա նաև դատարաններում խուզարկությունների խնդիրը ծագել է շուրջ 1 տարի առաջ, հիմնականում «Բանդայի», «Սասնա ծռերի», «Իգլայի» պայմանական անուններով հանրությանը հայտնի քրեական գործերի նախաքննության ու դատաքննության ընթացքում։

Երեք աղմկահարույց գործի մեղադրական եզրակացությունները գրեթե միաժամանակ են հասել դատական ատյաններ ու զուգահեռաբար քննվելով` շարունակում են մնալ հանրության ուշադրության կենտրոնում։

Առաջին աղմկահարույց բացահայտումը տեղի ունեցավ 2015-ին, երբ նոյեմբերի 25-ին Երևանի Նորք-Մարաշ համայնքի բնակելի տներից մեկում ձերբակալվեցին Վահան Շիրխանյանի և Արթուր Վարդանյանի կազմակերպած զինված խմբի` «բանդայի» անդամները։ Շուրջ 2 տարի տևած նախաքննությունից հետո` 2017 հունիսի 9-ին, Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկեց և մինչ օրս ընթանում է «Բանդայի» գործով դատավարությունը։

Վահան Շիրխանյանի և «Բանդայի» գործով դատական նիստ - Sputnik Արմենիա
Վահան Շիրխանյանի և «Բանդայի» գործով դատական նիստը

Մեղադրական եզրակացության համաձայն` Վահան Շիրխանյանը, Արթուր Վարդանյանը և մյուս 18 ամբաստանյալը մեղադրվում են զինված խումբ կազմակերպելու ու դրան անդամակցելու համար։ Դատավարության մեկնարկից մինչ օրս կայացել է դատական 11 նիստ, որոնց գրեթե կեսը ինչ-ինչ պատճառով հետաձգվել է։

«Բանդայի» գործի հետ գրեթե միաժամանակ, մեկ օր ավելի շուտ` 2017թ-ի հունիսի 8-ին, Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկեց մեկ այլ զինված խմբի` «Սասնա ծռերի» 14 անդամի նկատմամբ դատական գործընթացը։ Այս դատարանի դահլիճների փոքր լինելու և ներկաների մեծ թվի պատճառով դատական նիստերը որոշվեց անցկացնել Ավան Նոր Նորք համայնքների դատարանում, որն ապահովված է ոչ միայն ավելի մեծ, այլև ավելի ապահով դահլիճով։ Դատական նիստն այստեղ ընթանում է ապակե պատի հետևում, որով դատավարության մասնակիցներն առանձնացված են նիստին ներկա քաղաքացիներից ու լրագրողներից։

Դատավարության մեկնարկից ի վեր կայացել է 10 նիստ, հերթական նիստը, ինչպես արդեն նշեցինք, նախանշված է վաղը` սեպտեմբերի 13-ին։

Самвел Бабаян - Sputnik Արմենիա
«Իգլայի» գործի նոր մանրամասները. ԱԱԾ–ն հայտարարություն է տարածել

Աղմկոտ հաջորդ դատավարությունը մեկնարկեց այս տարվա հուլիսի 31-ին, և մինչ օրս կայացել է 4 դատական նիստ։

Այս գործով հիմնական մեղադրյալը ԼՂ պաշտպանության նախկին նախարար, պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանն է։ Նա մեղադրվում է մյուս 6 ամբաստանյալների հետ նախնական համաձայնությամբ «Իգլա» տեսակի զենք ձեռք բերելու ու պահելու մեջ։ Բաբայանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։

Թե ինչ ընթացք կստանան այս դատական գործընթացներն ու փաստաբանների բողոքի ակցիան, պարզ կդառնա վաղը, փաստաբանների հրավիրած քննարկումից հետո։

Sputnik Արմենիայի զրուցակից Լուսինե Սահակյանը չբացառեց, որ մեկօրյա ակցիան կարող է նաև շարունակություն ունենալ։

Լրահոս
0