00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Զոհրաբյան
Մենք, իհարկե, հասնելու ենք արդարության, այդ օրը գալու է. Արա Զոհրաբյան
09:05
11 ր
Էդգար Գալստյան
Այնպես չէ, որ հանձնաժողովներ չեն ստեղծվել, բայց առաջարկների 90 տոկոսը մնացել է թղթի վրա․ Էդգար Գալստյան
09:17
8 ր
Գուրգեն Խանջյան
Ինչպե՞ս է ստացվում, որ նախորդ տարիներին բավարարում էինք պահանջներին, հիմա՝ ոչ. Գուրգեն Խանջյան
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մանոյան. «Հուսով եմ, որ ցյուրիխյան արձանագրությունների հովանավորները ոչինչ չեն անի»

© Sputnik / Asatur YesayantsКиро Маноян на форуме "Армения-Диаспора"
Киро Маноян на форуме Армения-Диаспора - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը դրական է գնահատում ՄԱԿ-ի գխավոր ասամբլեայում ՀՀ նախագահի ելույթը, իսկ Սարգսյանի կատարած շեշտադրումները համարում է հույժ կարևոր:

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի-Sputnik. ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ ՀՀ նախագահի հայտարարությունը Կիրո Մանոյանը գնահատում է դրական ու մի քիչ էլ ուշացած: Այդ մասին նա խոսեց Հայաստան-Սփյուռք համաժողովից հետո: Կիրո Մանոյանը կարծում է՝ արձանագրությունները հետ կանչելու մասին պետք էր խոսել հենց այն ժամանակ, երբ դա հանվեց ԱԺ օրակարգից: Նա հիշեցրեց նախագահի ելույթից մի հատված, երբ Սերժ Սարգսյանն ասաց, որ կսպասեն մինչև 2018 թվականի գարուն՝ մինչ արձանագրությունները հետ կանչելը:

Серж Саргсян на форуме Армения-Диаспора - Sputnik Արմենիա
Սերժ Սարգսյանը՝ ՄԱԿ-ում. «Ադրբեջանն Արցախի համար միջնադարյան հետամնացության խորհրդանիշ է»

«Նախագահը ժամանակ է տալիս ոչ թե Թուրքիային, այլ միջնորդներին ու հովանավորներին, որպեսզի, եթե անելիք ունեն, անեն: Հուսով եմ, որ չեն անի»,- ասաց Մանոյանը:

Կիրո Մանոյանն անդրադարձավ նաև Արցախի հիմնախնդրի կարգավորման գործընթացին: Ըստ նրա՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կարևոր շեշտադրում արեց այն մասին, որ պետք չէ Արցախի՝ որպես պետություն չճանաչված լինելը խանգարի Արցախում բնակվող ժողովրդի իրավունքների իրացմանը:

«Երբեմն որոշ պետություններ կամ միջազգային կառույցներ այնպես են վերաբերվում, որ Արցախը միջազգային ճանաչում չունի, այսինքն՝ արցախցիներն էլ իրավունք չունեն: Մարդկային իրավունք բոլորը պետք է ունենան: Այդ շեշտադրումը կարևոր է այն իմաստով, որ պետք չէ անտեսել այնտեղ բնակվող մարդու իրավունքները»,- ասաց նա:

Նրա վստահեցմամբ՝ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում ելույթներն անմիջական արդյունքի ակնկալիքով չեն հնչում, այնտեղ պետությունների ղեկավարներն ու առաջնորդներն աշխարհի լսարանին ներկայացնում են իրենց քաղաքականության որոշ կետերը:

Տեղեկացնենք, որ դա Սերժ Սարգսյանի վերջին ելույթն էր ՀՀ նախագահի պաշտոնում: Կիրո Մանոյանի դիտարկմամբ՝ Սարգսյանը փորձեց բավականին ուժեղ շեշտադրում անել մեր հիմնական խնդիրների վրա. արցախյան հարց ու Թուրքիայի հետ հարաբերություններ:

Լրահոս
0