ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի — Sputnik. Հայկական պատվիրակությունը մեկնում է Բաքու։ Այս մասին հայտնում է ԱԺ մամուլի քարտուղար Արսեն Բաբայանը։
«Վաղը` ՀՀ Անկախության օրը, Արմեն Աշոտյանն ու Մանե Թանդիլյանը կմեկնեն Բաքու: Մաղթում եմ ձեզ անվտանգ ու արդյունավետ աշխատանք: Հ.Գ. անպայման չայ կխմեք»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Բաբայանը։
Սեպտեմբերի 22-ին Եվրանեսթ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները Բաքվում կմասնակցեն կանանց առողջության և գենդերային հավասարության խթանմանը նվիրված համաժողովին:
Համաժողովը կազմակերպել է Եվրանեսթ ԽՎ-ի սոցիալական, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հարցերի հանձնաժողովը: