00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
23 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
4 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կրթության ծրագրերի որոշ բաղադրիչների մասով միայն ՀԲ–ն կարող է տրամադրել աջակցություն

Բաժանորդագրվել
Արդեն պատրաստ է Կրթության զարգացման պետական ծրագիրը, որը մշակվել է ԿԳ նախարարության, Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի և Ասիական բանկի փորձագետների կողմից:

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի կրթական ծրագրերի ղեկավար Քրիստիան Աեդոյի ղեկավարած պատվիրակությանը:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՆ մամուլի ծառայությունը։

Նախարարը բարձր է գնահատել Համաշխարհային բանկի շարունակական աջակցությունը Հայաստանի կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին: Լևոն Մկրտչյանը նշել է, որ ներկայումս կրթության ոլորտը գտնվում է փոփոխությունների նոր փուլում` այս հարցում ակնկալելով ՀԲ աջակցությունը:

Левон Мкртчян принял участие в августовской конференции в Аштараке - Sputnik Արմենիա
Ռուսաց լեզվի դասավանդման շուրջ աղմուկը քաղաքականացված կեղծ օրակարգ է

Նախարարի խոսքով` արդեն պատրաստ է Կրթության զարգացման պետական ծրագիրը, որը մշակվել է ԿԳ նախարարության, Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի և Ասիական բանկի փորձագետների կողմից: «Ծրագրի արդյունքում կունենանք երեք` բարձրագույն, նախնական և միջին մասնագիտական կրթության և հանրակրթության զարգացման ծրագրեր: Նախատեսվում է, որ Բարձրագույն կրթության հայեցակարգը կազմված կլինի երկու հատվածից` «Բարձրագույն կրթության մասին» օրենքում համապատասխան փոփոխություն և կառուցվածքային ուղղություն: Վերջինիս պարագայում նախատեսվում է մշակել հետազոտական համալսարանի մոդել, որը պետք է դառնա գերազանցության կենտրոն` հենց համալսարանական ցանցի հիման վրա: Այս գաղափարի իրականացման համար անհրաժեշտ է նախապատրաստել այդ ցանցը` մասնագիտությունների վերանայում, հավատարմագրման գործընթացի կատարելագործում, ներքին շարժունության ապահովում և այլն»,-նշել է նախարարը` ընդգծելով, որ ծրագրի որոշակի բաղադրիչների մասով ակնկալվում է ՀԲ աջակցությունը:

Ըստ Լևոն Մկրտչյանի` Հանրակրթության զարգացման ծրագրում շեշտը դրվելու է «Ուսուցիչ» նախաձեռնության վրա: «Այն պետք է իրականացվի երեք բաղադրիչով. առաջին` որակ (ԿԱԻ վերափոխում, դասագրքեր, վերապատրաստում, չափորոշիչներ), երկրորդ` դպրոցների կառավարման խորհուրդների, ընտրության անցկացման կարգի, ֆինանսավորման մեխանիզմների վերանայում և երրորդ` ուսուցչի սոցիալական վիճակի բարելավում:

Ուսուցիչների տարակարգերի համար նախատեսվող հավելավճարների մշակման և անցումների ճիշտ ապահովման նպատակով ևս ակնկալվում է ՀԲ աջակցությունը»,-նշել է նախարարը` այս համատեքստում կարևորելով մանկավարժական կրթության արմատական վերանայման խնդիրը:

Լևոն Մկրտչյանը հույս է հայտնել, որ ՀԲ-ի հետ տարվող հետագա ծրագրերն առավելապես կունենան բովանդակային ուղղվածություն: ՀԲ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի կրթական ծրագրերի ղեկավար Քրիստիան Աեդոն շնորհակալություն է հայտնել նախարարին` նախատեսվող բարեփոխումները համապարփակ ներկայացնելու համար: Նրա խոսքով` առաջարկվող ծրագրերի որոշ բաղադրիչների մասով Համաշխարհային բանկը կարող է տրամադրել որոշակի աջակցություն:

Լրահոս
0