00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եվրոպայի հետ համաձայնագիր կնքելու Երևանի փորձը. արդյո՞ք հայկական բիզնեսը կշահի

© Sputnik / Алексей Витвицкий / Անցնել մեդիապահոցСаммит ЕС в Брюсселе. День второй
Саммит ЕС в Брюсселе. День второй - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայկական բիզնեսը դանդաղ, սակայն հաստատուն քայլերով գրավեց եվրոպական շուկան` նույնիսկ առանց շրջանակային համաձայնագրերի։

Արման Վանեսքեհյան, Sputnik Արմենիայի քաղաքական վերլուծաբան

Եվրոպական շուկան բոլոր գործարարների համար բաղձալի վայր է

Իրականում նոյեմբերին նախատեսված Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի պայմաններից շատ բան է կախված։ Ցավոք, արդեն պաշտոնապես հայտարարվել է, որ պայմանագրի տեքստը հանրությանը հասանելի չի լինելու։

Այնպես որ ստիպված կլինենք պարզապես գուշակություններ անել, թե այդ պայմանագիրը կնքելուց հետո ինչ հեռանկարներ են բացվելու մեր առջև։ Բարեբախտաբար, տնտեսական առումով սուրճի մրուրի վրա գուշակություններ անելու կարիք չկա, այնտեղ գոնե որոշակի թվեր կան։ Եվ դրանք հուսադրող են։ Այն առումով, որ արդեն հասկանալի է` եվրոպական շուկան Հայաստանի տնտեսության համար ամենևին էլ փակ չէ, ինչպես դա ամբիոններից ներկայացնում են լիբերալ քաղաքական գործիչները։

Саммит ЕС в Брюсселе. День второй - Sputnik Արմենիա
«Փափուկ ուժի» ռեժիմ. ինչ կտա Երևանին ԵՄ–ի հետ գործակցությունը

Օրինակ` հայտնի է, որ նույնիսկ այսօրվա դրությամբ Եվրոպա արտահանվող հայկական արտադրանքի ծավալների աճը գերազանցում է նույն ժամանակահատվածում ԵԱՏՄ արտահանվող արտադրանքի աճին` 24% (ԵԱՏՄ) և 31% (ԵՄ)։ Ի դեպ, այս տվյալները հանրությանը վերջերս ներկայացրեց Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը։

Իսկ վերոնշյալ միտումն իր հերթին նշանակում է, որ ԵՄ-ի հետ ասոցացման շրջանակային համաձայնագիր կնքելուց հետո այդ տեմպերը բացասական ուղղությամբ չպետք է ընթանան։ Այդ դեպքում աղմուկ հանելու և այսքան տարիների ընթացքում պայմանագրի մի շարք կետեր ջնջելու ու նորից գրելու ի՞նչ կարիք կար։

Այլ հարց է, որ ԵԱՏՄ-ին անդամակցելն, իհարկե, մի շարք նոր տնտեսական պայմաններ առաջ քաշեց ինչպես հայերի, այնպես էլ եվրոպացիների համար։ Չէ՞ որ ԵՄ-ի կազմի մեջ չմտնող երկրների հետ միասնական տնտեսական տարածք ունենալը պարտադրում է հետևել ընդհանուր նորմատիվներին, առաջին հերթին` հենց տնտեսական հատվածում։

Հարցը միայն տնտեսությունը չէ

Սա Հայաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի պարզեցման հարց չէ։ Ի դեպ, սա նույնպես ոչ պակաս կարևոր հարց է, թեկուզ միայն այն պատճառով, որ հայերն, ի տարբերություն մյուսների, եվրոպական հզոր սփյուռք ունեն (միայն Ֆրանսիայում` 700 հազար մարդ), որի հետ Հայաստանի բնակչության 98 տոկոսը ազգակցական կապեր ունի։

Флаг Евросоюза - Sputnik Արմենիա
ԵՄ–ն վախենում է Հայաստանի հետ Համաձայնագիր ստորագրել` Հայաստանի պայմաններով

Չէ՞ որ մարդիկ պետք է այցելեն Փարիզում կամ, ասենք, Մադրիդում բնակվող իրենց եղբայրներին և քույրերին, հորաքույրներին ու հորեղբայրներին, տատիկներին… Միայն եվրոպացի բարեկամները չպետք է մեկ-երկու շաբաթով Լիոնից կամ Համբուրգից Հայաստան գան։ Հայաստանի հայերն էլ են ցանկանում հյուր գնալ, այցելել հարազատներին։ Առավել ևս, որ մեր աշխարհընկալումն էլ է այնպիսին, որ առանց դրա անհնար է։ Հիշում եմ, նույնիսկ խորհրդային տարիներին ի տարբերություն նախկին ԽՍՀՄ այլ քաղաքացիների, հայերի նկատմամբ այդ առումով մի փոքր այլ վերաբերմունք կար։

… բայց տնտեսությունն այս համատեքստում ավելի կարևոր է

Սակայն խոսքն այժմ այդ մասին չէ։ Խոսքը հենց տնտեսական հնարավորությունների մասին է, ինչը կարող է Հայաստանին տալ ԵՄ-ի հետ վերոնշյալ շրջանակային պայմանագիրը։ Փաստաթղթի քաղաքական ենթատեքստն, ի դեպ, այն է, որ Հայաստանը միակ երկիրն է, որը ԵՄ-ի հետ ասոցացման պայմանագիր կնքող ԵԱՏՄ լիիրավ անդամ է։ Այս հանգամանքը առանձնակի ընդգծում էր Հայաստանում Ֆրանսիայի նախկին դեսպան Ժան Ֆրանսուա Շարպանտիեն։ Նա նաև ասում էր, որ այն ձևաչափը, որում Հայաստանը պատրաստվում է պայմանագիր կնքել, երկրին ԵՄ-ի հետ համագործակցելու լայն հնարավորություններ կընձեռի։

Евросоюз - Sputnik Արմենիա
Հայաստանը ԵՄ–ի և ԵԱՏՄ–ի միջև. քաղաքական մակաբուծության ծուղակում

Իսկ դա նշանակում է, որ հենց Հայաստանը հնարավորություն կստանա դառնալ այն կամուրջը, որի կարիքն այսօր ունեն Արևելքն ու Արևմուտքը, ԵՄ-ն և ԵԱՏՄ երկրները։ Սակայն դրա համար Հայաստանի գործարարներն իսկապես պետք է ջանք չխնայեն ու լավ աշխատեն։ Չէ՞ որ հայտնի է` ապրանքների և ծառայությունների եվրոպական շուկան բարդ կառույց է, և այնտեղ արժանի տեղ զբաղեցնելը հեշտ գործ չէ։

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, որը բազմաթիվ անգամ է հայերին հորդորել ու գայթակղել ասոցացման շրջանակային պայմանագրով, նշել է, որ ԵՄ շուկա դուրս գալն ավելի բարդ է, քան ԵԱՏՄ շուկա դուրս գալը։ Անձամբ է ասել, ոչ ոք նրան չէր ստիպել։

Համեմատելը վնաս չէ

Համեմատենք Վրաստանի և Հայաստանի ՀՆԱ-ի աճի` անցած մի քանի տարվա ցուցանիշները։ Եվ այսպես` 2014 թվականին` Հայաստան` 3.6%, Վրաստան` 4.6%, 2015 —ին` համապատասխանաբար 3% և 2.9%, 2016 թվականին` Վրաստան` 2.7%, Հայաստան` 0.2%…

Իրականում վերջին ցուցանիշը պայմանավորված է նույն 2015 թվականով, երբ ԵԱՏՄ-ն Ռուսաստանի դեմ ուղղված Արևմուտքի տնտեսական պատժամիջոցների, նավթի գների կտրուկ անկման, ինչպես նաև դոլարի ու եվրոյի նկատմամբ ռուսական ռուբլու փոխարժեքի կրկնակի նվազման պատճառով բավականին դժվարին կացության մեջ էր հայտնվել։ Սա չէր կարող չանդրադառնալ ԵԱՏՄ հիմնական ցուցանիշների վրա, քանի որ Ռուսաստանն, ինչպես հայտնի է, կազմակերպության տնտեսական լոկոմոտիվն է։

Սակայն, եթե համեմատելու լինենք անցած տարիների ցուցանիշները (չենք խոսում այս տարվա մասին, երբ, փորձագետների կարծիքով, ԵԱՏՄ տնտեսության մեջ զգալի թռիչք է սպասվում), ապա առանձնակի տարբերություն չենք նկատի։ Այսինքն` Վրաստանը, մի քանի տարի ավելի շուտ կնքելով ասոցացման պայմանագիրը, այդքան էլ լավ չներխուժեց եվրոպական շուկա։ Ամեն դեպքում Ռուսաստանի շուկան (այսինքն նույն ԵԱՏՄ-ինը) վրացի (ինչպես նաև մոլդովացի) գինեգործների համար շարունակում է ամենաբաղձալին մնալ։ Դե դա հասկանալի է։ Չէ՞ որ ֆրանսիացիները, իսպանացիներն ու իտալացիները մրցակիցների չեն սպասում…

Виген Акопян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Հայաստան–ԵՄ համաձայնագիրն ավելի շատ քաղաքական ասպեկտներ ունի. քաղաքագետ

Հ.Գ. Հիշում եմ, որ 90-ականների վերջին, 2000-ականների սկզբին գարեջրի, բնական և գազավորված հյութերի, պահածոյացված մթերքի, ծխախոտի հայ արտադրողները լավ էլ կարողանում էին իրենց արտադրանքը վաճառել Եվրոպային։ Հիշում եմ` Ֆրանսիային, Շվեյցարիային` գարեջուր և հյութեր, Շվեդիային և Գերմանիային` «Թամար» (մեր «Ախթամարը», որը եվրոպական օրենքների համաձայն վերանվանվել էր) սիգարետները, Կանադային` ընկույզի մուրաբան և կոնֆետները…

Այսինքն` նույնիսկ առանց որևէ ասոցացման շրջանակային պայմանագրերի հայ արտադրողները կարողանում էին մուտք գործել այդ բարդ շուկա։ Հուսանք, որ եվրոպացիները կկարողանան վեր մնալ ցանկացած քաղաքական հավակնություններից և մեզ կտան այն նույն հնարավորությունները, որոնք տրվել են ասոցացման պայմանագիր կնքած մյուս բոլոր երկրներին։ Եվ այդ ժամանակ կտեսնենք, թե ինչ արժեք ունի արտադրությունն այնպես կազմակերպելը, որ կարողանանք ոտք գցել Եվրոպայի ամենահզոր ապրանքանիշների և արտադրողների հետ…

Լրահոս
0