00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Հակոբ Բադալյան
Փաշինյանին նոր պատճառներ են պետք ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները խզելու համար. Հակոբ Բադալյան
09:04
6 ր
Գեղամ Ղարիբջանյան
Հյաստանը պետք է ուշադիր հետևի Իրանին ու նաև` դասեր քաղի. Գեղամ Ղարիբջանյան
09:12
6 ր
Անուշ Պողոսյան
Ունենք համակարգի թերի աշխատանք, որի հիմքում դրված են պետական փողերը. Անուշ Պողոսյան
09:20
12 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
5 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Զեյթունցյան. «Սփյուռքում տպավորություն է, թե Հայաստանում միայն խնդիրներ են»

© Sputnik / Asatur YesayantsГород Ереван. Мужчина курит трубку
Город Ереван. Мужчина курит трубку - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Զբոսաշրջության պետական կոմիտեի հիմնական թիրախային ուղղությունը Սփյուռքն է:

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի — Sputnik. Սփյուռքի ընդամենը 10 տոկոսն է այցելել Հայաստան, սա ՀՀ տնտեսական զարգացումների և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանի ոչ պաշտոնական տվյալներն են, որոնք նա ներկայացրեց Մարզահամերգային համալիրում կազմակերպված Հայաստան-Սփյուռք համաժողովում իր ելույթից առաջ:

«Իհարկե, դրանք ստուգված տվյալներ չեն, բայց հնարավոր է, որ այդպես լինի: Սփյուռքը մեզ համար առաջին թիրախային շուկան է, Հայաստանը ոչ միայն նրա համար է, որ գան հայրենիք ու իրենց պարտքը կատարեն, այլև գան որպես զբոսաշրջիկ՝ ժամանակ անցկացնելու ու ծանոթանալու հայրենիքի հետ»,- ասաց Զեյթունցյանը:

Նա պատմեց, որ մշտապես ապրել է Սփյուռքի ներսում, իրեն համարում է կրկնակի սփյուռքահայ, քանի որ ծնողներն էլ Հայաստանում չեն ծնվել: Ուստի Զեյթունցյանը վստահությամբ կարող է ասել, որ Սփյուռքում տեղեկատվությունը Հայաստանի մասին շատ քաղաքականացված է:

Серж Саргсян на форуме Армения-Диаспора - Sputnik Արմենիա
Սարգսյան. «2040 թվականին նպատակ կա Հայաստանում ունենալ 4 միլիոն բնակչություն»

«Երբ դու այնտեղ ես, տպավորություն է, որ Հայաստանում միայն խնդիրներ են, պատերազմական ու կոնֆլիկտային գոտի է»,- ասաց նա՝ շեշտելով, որ հենց այս ուղղությամբ են նաև աշխատանքներ տանում:

Sputnik Արմենիայի այն հարցին, թե հայաստանյան որ գրավչություններն են ներկայացնում Սփյուռքին, Զեյթունցյանը պատասխանեց՝ Հայաստանն առաջին հերթին գրավում է պատմամշակութային ժառանգությամբ, երկրորդը՝ իր անսահման հյուրընկալությամբ:

Նա պատմեց, որ եվրոպացիները Հայաստանում իրենց զգում են ինչպես տանը, ասիացիները՝ ևս: Մեր առավելությունն այն է, որ Եվրոպայի և Ասիայի խաչմերուկում ենք, ինչը մեզ տալիս է այն ճկունությունը, որի շնորհիվ աշխարհի ցանկացած անկյունից ժամանած մարդ իրեն զգում է ինչպես տանը:

© Sputnik / Asatur YesayantsԶարմինե Զեյթունցյան
Зармине Зейтунцян - Sputnik Արմենիա
Զարմինե Զեյթունցյան
Լրահոս
0