00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
37 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ավագանու ընդդիմադիր անդամներ
13:07
6 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:47
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լապշինը պատմել է Ադրբեջանի և Իսրայելի «հրաշալի հարաբերությունների» մասին

© Facebook/Arman HarutyunyanАлександр Лапшин
Александр Лапшин - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Բլոգեր Ալեքսանդր Լապշինը Facebook–ի իր էջում գրառում է կատարել, որտեղ մտորում է Բաքվի և Թել Ավիվի հարաբերությունների մասին, ինչպես նաև վիճահարույց տարածքների և դրանց նկատմամբ վարած Իսրայելի քաղաքականության մասին։

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի — Sputnik. Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի բլոգեր Ալեքսանդր Լապշինը մեկնաբանել է իր հասցեին հնչեցրած քննադատությունները, որոնց համաձայն նա Արցախ է այցելել իրեն գովազդելու նպատակով։

«Վերջին օրերին մի շարք իսրայելացի հասարակական գործիչներ և առանձին դիվանագետներ սկսեցին ինձ ակտիվորեն քննադատել, իբր` այդ բլոգերի պատճառով չի կարելի Ադրբեջանի հետ հիանալի հարաբերությունները կասկածի տակ դնել։ Խախտել ես Ադրբեջանի օրենքները` Արցախ այցելելով, պետք է իրենց բանտում պատիժ կրես։ Նման վարկած է առաջ քաշել, օրինակ, իմ կողմից հարգված Մինսկում Իսրայելի նախկին դեսպան Յոզեֆ Շագալը», – գրել է Լապշինը Facebook սոցցանցի իր էջում։

Российско-израильский блогер Александр Лапшин - Sputnik Արմենիա
Լապշինը՝ Բաքվի բանտում ծայրահեղականների մասին․«Իսկ դուք ասում եք՝ Ղարաբաղ»

Բլոգերն ընդգծել է, որ Շագալը քիչ բան չի արել իրեն ազատ արձակելու համար, ինչի համար շնորհակալ է նախկին դեսպանին։ Սակայն հիշեցրել է նաև, որ նման դեպքում Հոլանի բարձունքներ այցելելու համար, որոնք 1967 թվականի վեցօրյա պատերազմի ժամանակ պաշարված են եղել իսրայելական բանակի կողմից, Սիրիան իրավունք ունի հետախուզում հայտարարել ցանկացածի նկատմամբ։

«… Իսրայելը, որը «օկուպանտ» պետություն է, դժվար թե իրեն նման երկակի եզրակացություն թույլ տա։ Արդյո՞ք ինձ քննադատողները տեղյա՞կ են, որ Հոլանի բարձունքներ գնալը Սիրիայի տարածքի օկուպացման մասին օրենքի խախտում է։ Սիրիացիներն օրինական իրավունք ու միջոցներ ունեն Հոլանի բարձունքներ այցելած ցանկացածի` ներառյալ նախկին դեսպանների նկատմամբ հետախուզում հայտարարելու Ինտերպոլի միջոցով», – գրել է բլոգերը։

Նա նաև նշել է, որ Պաղեստինում, որը Իսրայելի մաս չի համարվում աշխարհի և ոչ մի երկրի կողմից, ապօրինի բնակվում է 300 հազար հրեա։

Հիշեցնենք, որ Մինսկում Իսրայելի նախկին դեսպան Յոզեֆ Շագալը վերջերս տված հարցազրույցում հայտարարել է, որ Ալեքսանդր Լապշինը որոշել է Արցախ այցելել իր վրա ուշադրություն հրավիրելու ցանկությունից դրդված։

Давид Бабаян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Դավիթ Բաբայան. «Լապշինի նամակը գրվել է Ադրբեջանի նախագահականում»

«Որքանով ես հասկանում եմ, նա (Լապշինը – խմբ.) ոչ մի մասնագիտության մեջ հաջողության չի հասել։ Ամեն ինչից դատելով` երևում է, որ նա փառասեր մարդ է։ Փորձում էր իր վրա նման կերպ ուշադրություն հրավիրել։ Եվ ստացվեց։ Եվ ահա նա արդեն թեմայի մեջ է. «Ինչու՞ չմեկնել Լեռնային Ղարաբաղ։ Վիճահարույց տարածք, դրա շուրջ սկանդալ կբարձրանա, և իմ մասին, անպայման, կսկսեն խոսել»…Ոմանք առանձնանալու համար ինչ-որ բան են գրում կամ ստեղծում։ Իսկ եթե դա չի ստացվում, հեշտությամբ վերցնում են ուսապարկն ու առաջ դեպի ռոմանտիկա», – ասել է Շագալը։

Նրա խոսքով` այդ պատմությունը որևէ կերպ չի կարող խաթարել Իսրայելի և Ադրբեջանի բազում տարիների համագործակցությունը։

«Նախևառաջ, Լապշինի նկատմամբ Ադրբեջանի կողմից առաջադրած մեղադրանքը հստակ պատճառաբանություն ուներ և Իսրայելի արդարադատության նախարարությունում հարցեր չի առաջացրել։ Երկրորդը, մեր երկիրը հանդես է գալիս Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանման օգտին և ըմբռնումով է մոտենում Ադրբեջանի գործընկերների գործողություններին, որոնք արգելափակում են ցանկացած քաղաքական սադրանք և սպեկուլյացիա կապված Լեռնային Ղարաբաղի հետ», – նշել է Շագալը։

Լապշինին սկսել են հետապնդել Ղարաբաղ իր այցելելուց և Ադրբեջանի քաղաքականությունը քննադատող հոդվածներ գրելուց հետո։

Լապշինը երեք տարվա ազատազրկման էր դատապարտվել առանց Ադրբեջանի իշխանության հետ համաձայնեցնելու Արցախ այցելելու համար։ 2016 թվականի վերջին Լապշինը Մինսկում ձերբակալվել էր Ադրբեջանի հարցման համաձայն, որը նրան «սև ցուցակի» մեջ էր ընդգրկել առանց Բաքվի համաձայնության Արցախի Հանրապետություն այցելելու պատճառով: Բելառուսի գլխավոր դատախազությունը որոշում էր ընդունել Ադրբեջանի հարցումը բավարարելու և Լապշինին հանձնելու մասին:

Դատարանում ելույթ ունենալիս Լապշինը հայտարարել էր, որ Արցախ է այցելել որպես զբոսաշրջիկ և ղեկավարությունից ոչ մեկի հետ չի հանդիպել։

Ադրբեջանի նախագահի հրամանով նրան ներում շնորհվեց սեպտեմբերի 11-ին։

Լրահոս
0