00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լապշինը՝ Բաքվի բանտում ծայրահեղականների մասին․«Իսկ դուք ասում եք՝ Ղարաբաղ»

© Photo : Livejournal/MARTYSHINРоссийско-израильский блогер Александр Лапшин
Российско-израильский блогер Александр Лапшин - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Աղմկահարույց գործով հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը պատմել է Բաքվի բանտի իր տպավորությունների մասին։ Նա խոստովանում է՝ այնտեղ վախենալու էր ու զզվելի։

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի — Sputnik. Ռուս-իսրայելական բլոգեր Ալեքսանդր Լապշինը LiveJournal-ի իր էջում գրառում է արել այն մասին, թե ինչ է ստիպված եղել ապրել Բաքվի բանտում, ուր նա դատավճռի էր սպասում Բելառուսից արտաքսվելուց հետո։

Բլոգերը նշել է, որ սեպտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը նրան ծեծի են ենթարկել, սակայն դա հանրությանը ներկայացվել է որպես ինքնասպանության փորձ, որպեսզի հետո այդ միջադեպն օգտագործվի որպես «ներման ձևական պատճառ»։ Այդ դեպքի բացառությամբ, ամենասարսափելի ու զզվելի օրը 2017 թվականի ապրիլի 3-ն է եղել։

«Բաքվի բանտախցում նստած ամբողջ երեկո մյուս խցերից ուրախ բացականչություններ էի լսում։ Ուրախության առիթը Սանկտ Պետերբուրգի մետրոյի արնահեղ ահաբեկչություն էր, որը 16 անմեղ մարդու կյանք է տարել»,- գրում է Լապշինը։

Բլոգերը չի պնդում, որ բոլոր ադրբեջանցիները ուրախանում էին ռուսաստանցիների մահվան համար, ու արդարացիորեն ընդգծում է, որ ադրբեջանցիների մեծ մասը ցավում էր ողբերգության կապակցությամբ։ Նա պարզաբանում է, որ Ադրբեջանի բանտերը լցված են ծայրահեղական իսլամականներով։

Давид Бабаян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Բաբայան. «Լապշինն իրեն իսկական տղամարդու պես պահեց»

«Իսկ ավելի շատ են իսլամականներն ազատության մեջ, նրանք նույնիսկ ուսադիրներ են կրում ու սպասում են՝ իրենց ժամանակը գա։ Ես ամեն ինչ սեփական աչքերով եմ տեսել, նրանք ամենուր էին, ու շատերին թույլ էին տալիս բանտում ազատ շրջել, դա փողատերերի համար վայր է։ Իսկ դուք ասում եք՝ Ղարաբաղ», — գրում է Լապշինը։

Գրառման վերջում Լապշինը մտորում է Իսրայելի անվտանգության մասին՝ հիշելով պատմական մի դրվագ, երբ Սիրիայի հետ բանակցություններ էին վարվում Գոլանի բարձունքները վերադարձնելու վերաբերյալ։

Լապշինը կարծում է, որ եթե իսրայելական բանակը կորցներ հսկողությունը բարձունքներում, ապա հիմա իսլամականների զինված ձևավորումները կանգնած կլինեին Թել Ավիվի մոտ։

Լրահոս
0