00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկական հարսանիք. հարսի համար նախատեսված ոչխարից մինչև նոր միտումներ

© Photo : Unsplash / Suhyeon ChoiСвадьба
Свадьба - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հարսանիքը կարևոր իրադարձություն է յուրաքանչյուր հայի համար։ Սկզբունքը մեկն է` հարսանիքը պետք է հիշվի ամբողջ կյանքի ընթացքում։ Ամառն ու աշունը հարսանեկան հանդիսությունները շրջան է, ու շատերը փորձում են այն հնարավորինս լավ կազմակերպել։

Հարսանիքի գլխավոր կերպարները, իհարկե, հարսն ու փեսան են։ Բայց միշտ չէ, որ նորապսակներին ու նրանց բարեկամներին հաջողվում է տոնակատարությունն անցկացնել առանց տհաճ միջադեպերի։

Պատրաստություն. ավանդույթ առաջին

Ամեն ինչ շատ գեղեցիկ է սկսվում. Նախ` ծանոթանում են տղայի ու աղջկա ծնողները, հետո նշանդրեք են կազմակերպում, որին հաջորդում է «պատմական» հարսանիքը։ Ու այստեղ սկսվում է ամենահետաքրքիրը` վազվզոց, պատրաստություններ, հնարավոր բոլոր մանրուքների քննարկում։ Երբեմն գործը հասնում է բուռն վեճերի ու իրարանցումների, երբ կողմերից յուրաքանչյուրը սկսում է վերմակն իր կողմ քաշել։ Վեճերի պատճառ են դառնում հյուրերը, ավելի ճիշտ` նրանց քանակը։ Երբեմն ապագա բարեկամները չեն կարողանում պայմանավորվել` որ ռեստորանում են անցկացնելու տոնական արարողությունը։

Свадьба Миграна Арутюняна и его избранницы, абхазской певицы и танцовщицы Мактины Бебия - Sputnik Արմենիա
Համբո՛ւյր կամ հայկական ամենաշքեղ հարսանիքները

Ավանդույթ երկրորդ

Ըստ ավանդույթի` հայկական հարսանիքներն ուղեկցվում են մի քանի օր տևող տոնակատարություններով, երգերով ու պարերով։ Ժամանակին անպայման ցուլ են մորթել։ Այս ավանդույթները հայկական գյուղերում պահպանվել են մինչև այսօր, բայց մայրաքաղաքում հարսանիքներն անցնում են առանց ավելորդ զոհաբերությունների։

Հարսանեկան հանդիսությունը սկսվում է փեսայի տանը, հավաքվում են գլխավոր գործող անձինք` կնքահայրն ու կնքամայրը, ազաբ-բաշին, ամենամոտ բարեկամներն ու ընկերները։ Հետո բոլորն ուղևորվում են հարսի տուն։ Գրեթե միշտ այդ պահին դհոլ ու զուռնա է հնչում։ Մեզ հասած այս ավանդույթը երբեմն անհեթեթ իրավիճակներ է առաջացնում։ Օրինակ` հաճախ կարելի է տեսնել, թե ինչպես են գեղեցիկ հագնված երաժիշտներն ու խնամված հյուրերը հասնում հարսի տան մոտ, իսկ մուտքի մոտ… աղբի տարա է դրված։

«Հարսին տվե՛ք»

Հայկական հարսանիքներին համուհոտ տվող մի քանի հետաքրքիր ավանդույթ կա։ Օրինակ` փեսան պետք է իմանա, որ չի կարող հարսին առանց գումարի դուրս բերել տնից։ Հարսի եղբայրը կամ եղբայրները կանգնում են տան դռան մոտ, փակում դաշույնով ու գումար պահանջում։ Այսօր գումարը զուտ խորհրդանշական է, իսկ նախկինում դա բավականին մեծ գումարներ են եղել։

Ивета Мукучян - Sputnik Արմենիա
Հայաստանի նախանձելի հարսնացուների լավագույն հնգյակը

Հետո բոլորն իջնում են ու եկեղեցի գնում, որտեղ աղավնիներ են բաց թողնում երկինք։ Համարվում է, որ թռչունները նորապսակների երջանկություն կբերեն։ Պսակադրությունից հետո, ըստ հայկական ավանդույթի, ծնողները նորապսակներին մեղրով ու լավաշով են դիմավորում։ Փեսայի մայրը նորապսակներին մեղր է տալիս, իսկ ուսերին լավաշ փռում, որպեսզի նրանք կուշտ ու հարուստ ապրեն։ Դրանից անմիջապես հետո, շարունակելով ավանդույթները, նորապսակների ափսեներ են կոտրում հենց դռան շեմին։

Ռաբիսն ու թանկարժեք մեքենաները

Ժամանակակից հայերն առանձնանում են ստեղծագործ մոտեցմամբ, հարսանիքը «չափավոր» եվրոպական կամ հակառակը` XIX դարի հայկական ավանդույթներով անցկացնելու ցանկությամբ

Այսօր շատերը փորձում են ճոխ հարսանիք անել, նույնիսկ եթե դրա համար համապատասխան ֆինանսական միջոցներ չունեն։ «Խայտառակ» չլինելու համար բանկից բարձր տոկոսադրույքով վարկեր են վերցնում։

Генрих Мхитарян - Sputnik Արմենիա
Հայաստանի նախանձելի փեսացուները

Իսկ որոշ մարդիկ էլ հարսանեկան ճոխ սեղանը վատ ճաշակի դրսևորում են համարում, քանի որ տոնակատարության իմաստը չափից շատ ուտելը չէ։ Հաճախ հյուրերին տհաճություն է պատճառում այն, որ ռեստորանում «ռաբիս» երաժշտություն է հնչում։

Ժամանակակից հայկական հարսանիքը «օլիմպիական» մրցակցության է վերածվում։ Կողմերը փորձում են հնարավորինս շատ մարդ հրավիրել` փորձելով զարմացնել աշխարհին։

Սակայն մրցակցությունն այսքանով չի ավարտվում։ Թամադան հայտարարում է` «հերթը հասավ նվերներին», և բոլորը հետաքրքրությամբ սկսում են նայել նվեր հանձնողներին։

Մենք, իհարկե, ձերբազատվել ենք տարօրինակ ավանդույթներից շատերից, օրինակ` հարսի համար 100 ոչխար տալուց, բայց լավ կլիներ, որ ճոխության հետևից ընկնելով` չափը չանցնեինք նաև «բենթլիների», թանկարժեք տորթերի ու անիմաստ զարդարանքների առումով։

Լրահոս
0