ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանն աշխարհին բազմաթիվ տաղանդավոր և հայտնի մարդկանց է նվիրել: Նրանց թվում կան նաև նախանձելի փեսացուներ:
Հենրիխ Մխիթարյան. հայ ֆուտբոլիստ, Հայաստանի ազգային հավաքականի ավագ և «Մանչեսթեր Յունայթեդ» անգլիական ակումբի կիսապաշտպան:
Համեստությունը, աշխատասիրությունը, հաջողակ լինելն ու հինգ լեզուների իմացությունը. այս լավ հատկանիշենրի շնորհիվ Հենրիխ Մխիթարյանը նախանձելի փեսացուների ցուցակում առաջիններից մեկն է:
Աղջիկների համար ֆուտբոլիստին իդեալական տղամարդու կերպար է: Ընդ որում, Հենրիխի հետ ամուսնանալ ցանկանում են ոչ միայն հայուհիները, այլև ռուս և եվրոպացի աղջիկները:
Ամբողջ աշխարհի գեղեցկուհիները, շունչները պահած, հետևում են սոցցանցերում ֆուտբոլիստի էջերին. արդյոք նրա կողքին կին չի հայտնվել: Հենրիխի երկրպագուհիների համար իսկական «հարված էր» տեսնել ֆուտբոլիստի և ռուս հաղորդավարուհի, մոդել Վիկտորյա Լոպիրևայի հետ Հայաստանում արված համատեղ լուսանկարները:
Կարճ ժամանակ անց նրանք հանգիստ շունչ քաշեցին` Միկիի հետ Լոպիրևան ամուսնանալ չի պատրաստվում:
Արթուր Ալեքսանյան. Ռիոյի օլիմպիական չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի եռակի չեմպիոն:
Հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ Սպիտակ արջը` Հայաստանի իրական պարծանքն է: 25-ամյա խարտիշահեր հսկան գերում է ոչ միայն իր ֆիզիկական տվյալներով և սպորտային հաջողություններով, այլև արտաքինով:
Մարզիկը առանձնանում է իր կարգապահությամբ, նա բաց ու շփվող մարդ է: Ի տարբերություն այլ ըմբիշների, Ալեքսանյանը, բարեբախտաբար, ոչ մի անգամ ծեծկռտուքների «հերոս» չի դարձել:
Սոցցանցերում գրում են, որ Արթուրը ոչ թե «Սպիտակ արջ է», այլ «Սպիտակ գամփռ», որի հետ երազում է ամուսնանալ գրեթե յուրաքանչյուր երրորդ հայուհին:
Սամվել Թադևոսյան. դերասան «Կյանք ու կռիվ» հայտնի հայկական ֆիլմի գլխավոր դերակատարը:
Հայաստանում նրան երիտասարդ խոստումնալից դերասան են համարում, աղջիկներից շատերի համար էլ նա երազելի փեսացու է:
Հարցազրույցներից մեկի ժամանակ, բանակ գնալուց առաջ, հազարավոր աղջիկների երիտասարդ կուռքը խոստովանեց, որ կա մեկը, որին նա կարոտում է, սակայն չասաց, արդյո՞ք իր սիրտն ընդմիշտ զբաղված է, թե՞ ոչ:
Անդրե. հայտնի հայ երգիչ, 2006 թվականին առաջինը ներկայացրեց Հայաստանը «Եվրատեսիլ» միջազգային երգի մրցույթում:
Այսօր երգիչն ապրում է և՛ Հայաստանում, և՛ ԱՄՆ-ում: Նա մի քանի սիրավեպ է ունեցել, որոնց մասին պատմել չի սիրում: Սակայն, մեր ունեցած տեղեկության համաձայն՝ տաղանդավոր արտիստի, բազմաթիվ հիթերի հեղինակի, ժողովրդական երգի սիրահար և կատարողի սիրտն այժմ ազատ է: