00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:39
20 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երեք խնդիր լուծելու դեպքում կավելանա զբոսաշրջիկների թիվը

© Photo: IDEA FoundationТатевский монастырь
Татевский монастырь - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Զբոսաշրջիկների աչքում Հայաստանը յուրօրինակ երկիր է։ Նրանք մեր երկրի գրավչության մասին պատմում են ծանոթ–բարեկամներին, ու զբոսաշրջային հոսքերը գնալով ավելանում են, բայց, միաժամանակ, զբոսաշրջիկներին խանգարում է ենթակառուցվածքների բացակայությունը։

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի–Sputnik, Գոհար Սարգսյան. Էքստրեմալ տուրիզմով զբաղվելու և դարավոր պատմության հետ հաղորդակցվելու հասցեն Հայաստանն է։ Արտասահմանցի զբոսաշրջիկները գնալով ավելի շատ են լսում Հայաստանի մասին։

Նոյան երկիր այցելելու առիթն էլ բաց չեն թողնում։ Օրինակ` նախորդ տարվա համեմատ այս տարի կտրուկ ավելացել է Ֆիլիպիններից եկած զբոսաշրջիկների թիվը՝ 398 տոկոսով։ Գրեթե համարժեք զբոսաշրջային բում գրանցվեց նաև Հնդկաստանից` 235 տոկոսի աճով, բայց Հայաստանը սիրող թոփ 20 երկրների ցանկով Ռուսաստանն առաջատար է մնում։

Прогулка по Еревану: встреча нового и старого в рамках 2798-летия “Эребуни-Ереван” - Sputnik Արմենիա
Հայաստանում զբոսաշրջիկին զարմացնող թոփ տասնյակ

«Միայն այս տարվա հունվարից հունիս ընկած ժամանակահատվածում Ռուսաստանից Հայաստան է ժամանել 240 հազար 946 զբոսաշրջիկ»,– ասաց ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Մեխակ Ապրեսյանը։

Իհարկե, եթե մեկ ժամ կանգնես օդանավակայանի շենքում, սեփական աչքով կհամոզվես, որ այդ թիվը մեծ չափերի է հասնում։

Նկատենք, որ Հայաստան ժամանող զբոսաշրջիկներին հիացնում են հնադարյա տեսարժան վայրերը, բայց այնտեղ հասնելու համար ենթակառուցվածքների խնդիր կա։ Դրանցից առավել ցայտունը  ճանապարհների վիճակն է։ Վանաձոր – Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի ավերված վիճակն այս տարի խանգարեց ինչպես հայաստանցիներին, այնպես էլ զբոսաշրջիկներին հասնել Թումանյանի տուն–թանգարան։ Տնօրենը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատել է` այցելուների կտրուկ անկում կա։

Որքան էլ անհեթեթ է թվում, բայց ճանապարհներին կամ տեսարժան վայրերում զուգարանների դեֆիցիտն էլ է տուրիստական հոսքերի անկման պատճառ հանդիսանում։

«Աշակերտները Երևանում հավաքվում են, 4-5 ժամ ճանապարհ գալիս, իջնում են, առաջին հերթին սանհանգույց են փնտրում։ Ամեն անգամ ամոթով ենք նրանց այդ տեղը ցույց տվել։ Նորմալ զուգարան չունենալու պատճառով թանգարանը շատ այցելուներ է կորցրել»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է Դսեղում Թումանյանի տուն–թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը։

Соревнование парапланеристов в Армении - Sputnik Արմենիա
Նոստալգիա, թե՞ էքստրեմալ տուրիզմ. ռուս զբոսաշրջիկներին գրավում է Հայաստանը

Գերակա է նաև անվերջ թվացող աղբի խնդիրը։ Դա ևս վանում է զբոսաշրջիկներին։ Տուրիստական գործակալություններից մեկի աշխատակիցը նշեց` այդ խնդիրն էլ լուծվի, իրենք հանգիստ շունչ կքաշեն։

«Մի օր զբոսաշրջիկների խումբ տարա Սոթք ու ամոթից «գետինը մտա»։ Նույն իրավիճակը նաև հանրապետության տարբեր հատվածներում է»,– ասաց էքսկուրսավարը։

ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Մեխակ Ապրեսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց` նորանոր ծառայությունների պահանջարկին զուգընթաց պետք է, անպայման, զարգանան ենթակառուցվածքները։ Այդ ոլորտում, նրա խոսքով, առաջընթաց ունենք, բայց  դա բավարար չէ։

Լրահոս
0