00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թուրք–ադրբեջանական զորավարժությունները որպես Երևանի վրա ճնշում գործադրելու փորձ

© AP PhotoИльхам Алиев и Реджеп Тайип Эрдоган
Ильхам Алиев и Реджеп Тайип Эрдоган - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սեպտեմբերի երկրորդ կեսին կանցկացվեն Թուրքիայի և Ադրբեջանի ՌՕՈՒ զորավարժությունները։ Նրանց պայմանական հակառակորդը մեկն է, սակայն զորավարժություններ անցկացնելու համար կան նաև այլ գործոններ, կարծում է փորձագետը։

ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի — Sputnik, Դավիթ Գալստյան. Ադրբեջանա–թուրքական զորավարժությունները Հայաստանի վրա ճնշում գործադրելու փորձ է, Sputnik Արմենիային ասել է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը։

«TurAz Qartalı-2017» Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ զորավարժություններն` երկու երկրների ռազմաօդային ուժերի մասնակցությամբ, կկայանան 2017 թվականի սեպտեմբերի 18-30-ը։ Զորավարժություններին մասնակցելու է Թուրքիայի և Ադրբեջանի ՌՕՈՒ մինչև 30 ավիացիոն միավոր, այդ թվում նաև ՄիԳ-29, F-16, ՍՈւ-25, Ց-130 Հերկուլես և CASA CN-235 ինքնաթիռ, ինչպես նաև Մի-35, Մի-17 և Սիկորսկի Ս-70 ուղղաթիռ։

Штурмовик Су-25 - Sputnik Արմենիա
Ադրբեջանական Սու–25 գրոհիչ ինքնաթիռները թևածում են Հայաստան-Ադրբեջան սահմանին

Նրա խոսքով` նման ձևաչափում Ադրբեջանի մասնակցությունը զորավարժություններին, հիմնականում, Հայաստանի դեմ է ուղղված։

«Եթե նույնիսկ որևէ միջոցառում ուղղված չէ Հայաստանի դեմ, ամեն դեպքում, Ադրբեջանն իր գործողությունների հիմնական մասը նվիրում է հակահայկական քաղաքականությանը», – ասել է Բոզոյանը։

Փորձագետի կարծիքով`Թուրքիայի կողմից սա Հայաստանի վրա ճնշում գործադրելու ակնհայտ փորձ է, առաջին հերթին, հոգեբանական տեսանկյունից։ Բացի այդ, ճնշում է գործադրվում նաև Ղարաբաղյան բանակցային գործընթացի վրա։

Բոզոյանը նշեց, որ նման զորավարժություններն Անկարայի քաղաքականության ավանդական մեթոդ են դարձել։

Նման դիրքորոշում ունի նաև ԱԺ պատգամավոր Միհրան Հակոբյանը։ Նրա խոսքով` զորավարժությունները խաղ են, որոնք ռազմական գործողություններ են ենթադրում պոտենցիալ հակառակորդի դեմ։ Համատեղ զորավարժությունները ռազմական գործողությունների ժամանակ փոխգործակցության են ենթադրում։

«Իսկ ո՞վ է տարածաշրջանում Ադրբեջանի և Թուրքիայի հավանական հակառակորդը։ Մեծ խելք պետք չէ ունենալ հասկանալու համար, որ առաջին հորիզոնականը զբաղեցնում են Հայաստանն ու Արցախը», – ասել է Հակոբյանը։

Նրա խոսքով` Հայաստանը պետք է ուշադիր հետևի նման զորավարժությունների ընթացքին, գնահատի դրանց արդյունավետությունը, ինչպես նաև համապատասխան հակասցենարներ պատրաստի։

Арцрун Ованнисян - Sputnik Արմենիա
Հայաստանը դիմել է ԵԱՀԿ–ին Ադրբեջանի զորավարժությունների կապակցությամբ

Նա կարծում է, որ Ադրբեջանի կողմից ռազմական գործողություններ սկսելու պարագայում Թուրքիան, բնականաբար, չի հանդգնի հարձակվել ՀԱՊԿ անդամ Հայաստանի վրա, որի տարածքում տեղակայված է ռուսական ռազմակայանը։ Սակայն, Անկարան քողարկված ռազմական օգնություն է ցուցաբերելու Բաքվին։

«Օգնություն են ցուցաբերելու ինչպես խորհրդատվության հարցում, այնպես էլ լոգիստիկայի և ռազմամթերքի մատակարարման։ Թուրքիան կարող է նաև Ադրբեջան ուղարկել իր տարածքում ապաստան գտած ահաբեկչական խմբավորումների ներկայացուցիչներին», – ասել է Հակոբյանը։

ՌԳԱ համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, կովկասագետների գիտական միության նախագահ Ալեքսանդր Կրիլովը համաձայն է, որ զորավարժությունները հակահայկական ուղղվածություն ունեն, սակայն կարծում է, որ դրանք այդքանով չեն սահմանափակվում։

«Չեմ կարծում, որ այդ զորավարժություններն ուղղված են միայն Հայաստանի դեմ, թեև հասկանալի է, որ այն տեսադաշտում է։ Սակայն աշխարհում և տարածաշրջանում իրավիճակն այնպիսին է, որ Թուրքիան և Ադրբեջանը իրենց այդքան էլ վստահ չեն զգում», – ասել է Կրիլովը։

Նրա խոսքով` ՆԱՏՕ–ին անդամակցելը Թուրքիայի անվտանգության երաշխիք չէ, և Էրդողանը բավականին նյարդային արձագանքեց հեղաշրջման վերջին փորձին։ Ադրբեջանում իրավիճակը նույնպես բարդ է, Արևմուտքում Բաքվին ուղղված բողոքի ալիք է բարձրացել` մարդու իրավունքների վերաբերյալ։

Կրիլովի կարծիքով` նման բան եղել է նաև նախկինում, նույնիսկ ավելի սուր, երբ բանտում էին Արիֆ և Լեյլա Յունուսներն ու Ռաուֆ Միրկադիրովը։

«Այժմ հարձակումն ուղղված է անձամբ Իլհամ Ալիևի, նրա ընտանիքի և բարձրագույն ղեկավարության դեմ։ Ադրբեջանը կարող է ակնկալել միջամտություն նաև իր ներքին գործերին։ Այնպես որ, այս զորավարժությունների անցկացման ժամանակ հաշվի է առնվում ինչպես Հայաստանը, այնպես էլ ներքին խնդիրների ողջ համալիրը», – նշել է Կրիլովը։

Նրա խոսքով` Հայաստանի համար ավելի մեծ վտանգ է ներկայացնում Թուրքիա–Վրաստան–Ադրբեջան համագործակցությունը, թեև երկկողմ զորավարժությունները նույնպես չեն կարող չմտահոգել Երևանին։

Լրահոս
0