00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քաղաքական սիրավեպ. ով ում հետ կամուսնանա կամ ով հետ կտա նշանի մատանին

© Photo : Press office of the President of RAПартии РПА и АРФД подписали соглашение о сотрудничестве
Партии РПА и АРФД подписали соглашение о сотрудничестве - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ազգային ժողովի 6-րդ նստաշրջանի 2-րդ գումարման առաջին քառօրյան էլ է անցնում:Կառավարությունն օրենքները բերեց, ընդդիմադիրները դժգոհեցին, բայց ամեն բան՝ ինչպես միշտ, այսինքն՝ ինչպես որոշեց իշխող հանրապետականը:

Այս իմաստով ավելի հետաքրքիր էր Ազգային Ժողովի միջանցքներում: Այս շաբաթ խորհրդարան եկավ Գագիկ Ծառուկյանը, լրացավ Կարեն Կարապետյանի կառավարության մեկ տարին ու էլի ակտիվացավ քաղաքական ապրիլի թեման:

Ով է լինելու վարչապետը խորհրդարանական Հայաստանում

Հայաստանի Հանրապետական կուսակցությունում այս հարցի` գոնե հրապարակման ենթական պատասխանը դեռ չունեն: Օրինակ` Ազգային ժողովի նախագահն ասաց, որ պետք է համբերել ևս մի քիչ ու կիմանանք: Փոխնախագահ Շարմազանովն ասում է, թե ինչ տարբերություն՝ ժողովուրդն արդեն ՀՀԿ-ին է ընտրել, ու վարչապետ նշանակելու իրավունքը նրան է տվել:

РПА и Дашнакцутюн - Sputnik Արմենիա
ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին. վարչապետին կընտրի ՀՀԿ–ն
Պատգամավոր Հակոբ Հակոբյանը, բացահայտելով կամ, ինչպես ասում են, ցեցը գցելու համար, ավելի հեռուն գնաց. եթե նախագահ Սերժ Սարգսյանն ուզի վարչապետ դառնալ, ով կամ ինչը կարող է խանգարել: Այսպիսի պատասխաններն արդեն հարցերը դեպի այլ ուժերն են ուղղորդում։

Գործող վարչապետը, պարզվեց, Ծառուկյանի ընկերն է: Դաշնակցականներն էլ դրական փոփոխություններ շատ են տեսել այս մեկ տարվա ընթացքում, մնացածն՝ էլի հանրապետականը թող որոշի:

Տպավորություն է,որ քաղաքական բոլոր ուժերը` չստացած ձայների պատճառով ժողովրդից նեղացած, ամեն բան դրել հանրապետականի բուռն ու սպասում են: Լավ, բա գործընկերությունը…Այստեղ ահա մի քիչ բացվում են չակերտները։

«Ծառուկյան» դաշինքից ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը շտապեց հայտարարել՝ դեռ այդպիսի հարց իրենց օրակարգում չունեն:

«Ելքն» էլ, թե բոլորի հետ հնարավոր է, բացի Հանրապետականից:

Առայժմ միասին են Դաշնակցականներն ու Հանրապետականը: Ընդհանրապես կոալիցիաների հայկական պատմությունն այդքան էլ հին չէ: Ընդամենը 14 տարվա: Բայց այս տարիները մեկ բան ապացուցեցին՝ հայաստանյան կոալիցիաներից և ոչ մեկը չի ապրել մինչև հաջորդ ընտրությունները: Անգամ ՀՀԿ փոխնախագահ Աշոտյանը դաշնակցականների հետ հուշագրի ստորագրման օրը հայտարարեց՝ կոալիցիոն գործընկերները տարաձայնություն ունենալու տեղ են թողել:

Эдуард Шармазанов - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Եթե ցանկությունով լինի, Հանրապետականի ցանկությունը 500 հազար, մի միլիոնն է

Այս նոր կոալիցիոն հուշագրի նրբություններից մեկն այն է, որ նշվել է համագործակցության կոնկրետ ժամկետ՝ 2022 թվական: Ստորագրված փաստաթղթում նշված է, որ պաշտոնները բաշխում են խորհրդակցությունների միջոցով՝ մեկ բացառությամբ՝ վարչապետի առաջադրման իրավունքն ունի միայն հանրապետական կուսակցությունը: Փաստաթղթով նաև քաղաքական երկու ուժն էլ պատասխանատվություն է ստանձնում կառավարության ողջ գործունեության համար:

ՀՀ–ում առաջին կոալիցիան 2003-ին կազմվեց:  Ռոբերտ Քոչարյանին նախագահական ընտրություններում սատարեցին Հանրապետականը, «Օրինաց երկիրն» ու Դաշնակցությունը: Առաջին կոալիցիայի հուշագիրը ստորագրվեց նախագահի նստավայրում:

«Օրինաց երկիրը», օրինակ, կոալիցիայի անդամ է եղել երեք անգամ՝ 2003-ին, 2008-ին և 2013-ին: Այս դեպքում կոնկրետ ռազմավարություն կար: Ընտրություններից առաջ քննադատել, դուրս գալ, ընտրություններից հետո միանալ իշխանություններին: Վերջին ընտրություններում, սակայն, ժողովուրդը խայծը կուլ չտվեց, գործընկերն էլ չսատարեց ու հիմա «Օրինաց Երկիրը» խորհրդարանում չկա, ուր մնաց կոալիցիայում:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը երկու անգամ է ստորագրել կոալիցիոն հուշագիր՝ 2007-ին ու 2008-ին:

Ստացվում է` Հանրապետականի մշտական կոալիցիոն գործընկերը շարունակում է մնալ Դաշնակցությունը: Գործընկերոջից ՀՅԴ–ն նեղացել էր 2009-ին, երբ ստորագրվեց հայ-թուրքական արձանագրությունը:

Հանրապետականներն այս տարիների ընթացքում երեք գործընկեր են փոխել՝ «Բարգավաճ Հայաստան», «Օրինաց երկիր» ու «Դաշնակցություն»: Եվս մեկ փաստ՝ գործընկերներից և ոչ մեկը մինչև վերջ այդպես էլ պատասխանատվությունը չի կիսում հանրապետականի հետ: Միավորվելը միավորվում են, բայց հենց հերթը հասնում է քննադատությունը կրելուն, անցնում են ընդդիմադիր ճակատ:

Ով ում հետ կամուսնանա, կամ հետ կտան արդյո՞ք նշանի մատանին այս գարուն, ժամանակը ցույց կտա: Մի բան հաստատ է՝ հնարավոր կոալիցիան անկտրել ձմերուկի պես բան է դարձել, ու հանրապետականը պիտի որոշի տանը՝ կոալիցիայի ներսում, թե դրսում՝առանց կոալիցիայի են իրեն նոր հարաբերություններ անհրաժեշտ:

Առաջարկ. ոչ թե խորհրդարանական ուժերին, այլ հանրապետականների հարցնենք՝ արդյո՞ք նոր կոալիցիոն գործընկերների կարիք ունեն:

Լրահոս
0