00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արեգակն անգամ հեռվից կայրի. ինչպե՞ս մեզ վրա կազդեն մագնիսական փոթորիկները

© REUTERS / Dominic EbenbichlerСолнце. Закат
Солнце. Закат - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վերջին 12 տարվա ամենաուժեղ բռնկումն արևի վրա տեղի է ունեցել մի քանի օր առաջ։ Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է բռնկման հետևանքների մասին։

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. Կիրակի երեկոյան արևի վրա տեղի է ունեցել նոր հզոր բռնկում, որի ակտիվության գագաթնակետը գրանցվել է Երևանի ժամանակով 20.06-ին։ Սա բռնկումների վերջին շարքում ամենաուժեղն էր, ընդ որում` ամենաուժեղը վերջին 12 տարվա ընթացքում: Արևի այսպիսի բռնկումները միանգամից մագնիսական փոթորիկներ են առաջացնում, որոնց Երկիր են հասցնում արեգակնային քամիները: Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում բացատրեց, թե ինչպես կարող է Արևի վրա տեղի ունեցողն ազդել մեզ վրա

Նրա խոսքով` եթե չլիներ մագնիսական դաշտը, Արևի այսպիսի բռնկումներն ուղղակի աղետալի հետևանքներ կունենային Երկրի ու մարդկության վրա:

«Մագնիսական փոթորիկները երկիր են հասնում մի քանի օրից, այսինքն` հենց այս պահին մենք դրանց ազդեցության տակ ենք»,- ասաց Միքայելյանը:

Ըստ նրա` Երկրի մագնիսական դաշտը դեֆորմացվելով` հարվածն իր վրա է վերցնում և թուլացնում դրանց ուժը: Ամենաշատն այս դեպքում փոթորիկների հետևանքները զգում են էլեկտրակայաններն ու հեռահաղորդակցման համակարգերը: Օրինակ` կապը կարող է խափանվել:

Солнце - Sputnik Արմենիա
Հայաստանի լեգենդները. Արևի սերն ու վախն Արևից

Մարդու վրա Արևի վրա կատարվողը կարող էր ավելի ծանր ազդել, եթե Արևն ավելի մոտ լիներ: Մարդն այդ ամենն ուղղակիորեն չի զգում: Թեև, ըստ աստղադիտարանի տնօրենի, դեռևս մինչև վերջ ուսումնասիրված չէ մարդու վրա Արեգակի ու մագնիսական փոթորիկների ազդեցությունը:

«Արեգակը հիմա պասիվ ակտիվության փուլում է, բայց որքան թույլ են բռնկումները, այնքան դրանք շատ են: Որքան քիչ են, այդքան՝ ուժեղ: Բռնկումն արեգակի ընդհանուր ճառագայթման մեջ մի փոքր մասն է: Ավելի հզորները կան, օրինակ` հրվիճակները, արևաբծերը»,- շարունակում է Միքայելյանը:

Դրանց գումարային ազդեցությունն, օրինակ, ըստ նրա, կարող է նաև առանձին դեպքերում ազդել Երկրի ջերմաստիճանի վրա: Այս պահին, սակայն, դժվար է ասել` աշնանային այս շոգերը կապ ունեն բռնկումների հետ, թե ոչ:

Լրահոս
0