00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նոր բացահայտումներ Խոսրովի անտառից. քարեր, որոնք նոր բռնկումների առիթ են տվել

© ФОТО: Министерство охраны природы"Хосровский лес" после пожара
Хосровский лес после пожара - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Խոսրովի անտառ» պետական արգելոցում հրդեհի հիմնական օջախները մարված են։ Այս պահին հետևանքների մասին լիարժեք խոսելը բարդ է, բայց կարելի է նախնական գնահատականներ տալ։

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. Գոհար Սարգսյան. «Խոսրովի անտառ» պետական արգելոցի աշխարհագրական դիրքը, ռելիեֆի բարդությունները դժվարություններ ստեղծեցին հրդեհի մարման գործընթացում։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ բնապահպանության նախարարության հատուկ պահպանվող տարածքների և դենդրոպարկերի կառավարման բաժնի պետ  Արամ Աղասյանը։ Նրա խոսքով` «Խոսրովի անտառ» պետական արգելոցը 23213 հա է կազմում, իսկ անտառածածկ բուն տարածքը ընդամենը 17 տոկոսն է։ Դա նշանակում է, որ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում կան Հայաստանի համար բնորոշ գրեթե բոլոր լանդշաֆտային գոտիները` կիսաանապատայինից սկսած մինչև սուբալպիական գոտիները։

Хосровский запаведник - Sputnik Արմենիա
Ամփոփվում են Խոսրովի անտառի նախնական վնասները

«Ռելիեֆի բարդությունը, գիհի ծառատեսակի այրման առանձնահատկությունները, բազմաթիվ տարիների կուտակված թաղիքը, հումուսը դժվարացնում էին հրդեհաշիջման աշխատանքները»,–ասաց մասնագետը։

Առաջին պահին հրդեհաշիջումն իրականացնողներին թվացել է, թե հանգցրել են օջախները, բայց դրանց տարածումը տեսանելի չէին։ Մինչև սեպտեմբերի 10–ը կրակի օջախներ դեռևս առկա էին։

«Ամսի 10–ի դրությամբ միայն մեկ հրդեհի օջախ էր մնացել։ Վերջնական վտանգից մենք կարող ենք լիարժեք ապահով լինել, երբ կսկսեն պարբերաբար անձրևները, այդ ժամանակ կարող ենք վստահ լինել, որ նոր օջախներ չեն ծագի»,–ասաց Արամ Աղասյանը։

Խոսրովի անտառում մի տարօրինակ հայտնագործություն արեցին.  այնտեղ կա քարի մի տեսակ, որը նպաստում էր հրդեհի նոր օջախների առաջացմանը։

Խոսրովի անտառը՝ մինչ հրդեհը - Sputnik Արմենիա
Խոսրովի անտառ` հրդեհված շքեղություն

«Խոսրովում «յաշմա» տեսակի քար կա, որը ջերմությունն ակումուլյացիա անելու հատկություն ունի։ Այդ քարատեսակը ջերմությունը պահպանում էր թերմոսի նման, և քամու ուժգնության պատճառով նոր օջախներ էին բռնկվում։ «Յաշմա» կոչվող քարերը գտնվում են ծովի մակերևույթից 1800 և ավելի բարձր հատվածներում մի քանի տեղ նման քարեր կային»,–ասաց Աղասյանը։

Նախնական հաշվարկով` հրդեհի ընդհանուր ընդգրկման չափը մոտ 2200 հա է։ Բայց բուն հրդեհի տարածքում նաև չվառված տարածքներ կան` մոտ 365 հա–ի չափով։ Դրանք կանաչ կղզյակներ են, որոնք ընդհանրապես չեն վառվել։

«Ընդհանուր այրված տարածքը գնահատվում է մոտ 100 հա–ի չափով։ Հիմնականում այրվել են խոտածածկ տարածքները»,–տեղեկացրեց նա։

Արամ Աղասյանը զրույցի վերջում հատուկ ընդգծեց, որ լայնատերև կաղնու անտառները գրեթե չեն վնասվել։

© ФОТО: Министерство охраны природыԽոսրովի անտառը` հրդեհից հետո
Խոսրովի անտառը` հրդեհից հետո - Sputnik Արմենիա
1/2
Խոսրովի անտառը` հրդեհից հետո
© ФОТО: Министерство охраны природыԽոսրովի անտառը` հրդեհից հետո
Խոսրովի անտառը` հրդեհից հետո - Sputnik Արմենիա
2/2
Խոսրովի անտառը` հրդեհից հետո
1/2
Խոսրովի անտառը` հրդեհից հետո
2/2
Խոսրովի անտառը` հրդեհից հետո

Հիշեցնենք, որ «Խոսրովի անտառ» արգելոցի հրդեհը բռնկվել է օգոստոսի 12–ին։ Տևական ժամանակ ԱԻՆ, ԶՈՒ, բնապահպանության աշխատակիցներին ու շարքային քաղաքացիներին չէր հաջողվում հրդեհը մարել։

Լրահոս
0