00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վրացիների ու հայերի մասին. այնտեղ, ուր խաշն է ու լավաշը

© Sputnik / Arpi Beglaryan Город Тбилиси
Город Тбилиси - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիայի ղեկավար Դմիտրի Պիսարենկոն իր կյանքից մի դրվագ է հիշում` մտորելով վրացիների ուրախության պաշտամունքի և նրանց ու հայերի միջև տարբերության մասին։

Դեռ պատերազմից առաջ էր՝ 30–ականների կեսերին։ Ռուս մարդ էր Երևան եկել։ Թբիլիսիից։ Առաջին անգամ։ Բանակի ծառայությունից հետո։ Սակրավորն էությամբ ստեղծագործ էր` սիրում էր կինո, թերթերում էր տպագրվում, ինքնագործունեություն էր ծավալում։ Կես տարի անց շնորհալի զինվորին տեղափոխեցին Անդրկովկասի ռազմական շրջան։ Երբ եկավ զորացրման ժամանակը, երիտասարդ դերասանին առաջարկեցին Երևան գնալ ու ծառայել այնտեղի նորաստեղծ ռուսական դրամատիկական թատրոնում։

Клип Армянин и грузин на YouTube - Sputnik Արմենիա
Համակրանքի պոռթկում՝ կենացներ ու երգեր հայ–վրացական բարեկամության մասին

Նրա հարազատ Ուրալում մտածում էին, որ Կովկասում միայն «վրաստանցիներ» են ապրում։ Երևանում գնացքից իջնելուն պես նա զգաց հայերի ու վրացիների մինչև տարբերությունը։ Առաջին հերթին երիտասարդ դերասանը կայարանամերձ բուֆետ գնաց։ Ուտելու բան վերցրեց ու սկսեց ազատ տեղ փնտրել։ Սեղանների մեկի մոտ երկու տեղացի էին նստած` ուտում-խմում էին։ Նա հետաքրքրվեց` արդո՞ք ազատ է։ Անծանոթները քաղաքավարի աթոռն առաջարկեցին ու հրավիրեցին միանալ։ Նրան միանգամից գինի առաջարկեցին։ Նա հրաժարվեց։ Անծանոթները լցրեցին բաժակները, կենաց ասացին ու խմեցին։

Երկրորդ անգամ արդեն գինի չառաջարկեցին։ Լցրեցին բաժակները, գեղեցիկ խոսքեր ասեցին ու խմեցին ցմրուր։ Նա արդեն սկսեց ափսոսալ, որ հրաժարվել էր։ Ու այստեղ զգաց հայերի ու վրացիների հիմնական տարբերությունը։ Եթե այդ ամենը տեղի ունենար Վրաստանում, ուր նա երկու տարի ծառայել էր, ապա անծանոթները միանգամից կմոռանային իրենց քեֆի առիթի մասին։ Նրանք միանգամից կտարվեին հյուրին գրավելու ցանկությամբ։ Նրանք արցունքոտ աչքերով կխնդրեին հյուրին չնեղացնել նրանց, չզրկել նրանց հյուրասիրելու, հյուրընկալություն դրսևորելու հաճույքից։ Իսկ Հայաստանում ամեն ինչ ավելի պարզ էր. ուզում ես` խմի, չես ուզում` մի խմի։ Այստեղ ուրախության այնպիսի պաշտամունք չկար։

Гагик Езакян и Ачи Пурцеладзе-Армянин и Грузин(2017) - Sputnik Արմենիա
Հայ-վրացական տեսահոլովակը ցնցել է համացանցը և հիթ է դառնում

…Կես դար է անցել։ Երևանից Թբիլիսի է առաջին անգամ գնացել այդ ռուս դերասանի թոռը։ Այն ժամանակ ընդունված էր հանգստյան օրերին Թբիլիսի գնալ։ Նրա պապը այդպես էլ Ուրալ չվերադարձավ։ Հանդիպեց իր սիրուն ու ընդմիշտ մնաց Երևանում։ Թիֆլիսը, ինչպես այն հին ձևով անվանում էին, իրոք, հեքիաթային էր ու առաջվա պես կոչվում էր «կովկասի փոքրիկ Փարիզ»։ Թոռը հիմնավորվեց Հավլաբարում՝ ընկերոջ պապի տանը։

Նա հայտնի թիֆլիսյան արտադրամասի աշխատող էր։ 30–ականներին ունևոր հայ գյուղացի հորը կուլակաթափ էին արել ու աքսորել, իսկ նա` պատանին, բոբիկ գնացել էր Թիֆլիս։ Տարիներ անց դարձավ բարեկեցիկ կյանքով ապրող ու ինքնակրթված մարդ։ Նա շատ էր կարդում ու բուկինիստական խանութներում գրքեր էր գնում Թբիլիսիի պատմության մասին։ Նա շատ էր սիրում այդ քաղաքը։ Դերասանի թոռանը հետաքրքիր էր նրա հետ զրուցել Թիֆլիսի պատմության ու ավանդույթների մասին։

– Ահա` տես, – ասում էր պապին` ցույց տալով գրադարանը, – Սա 19-րդ դարի առաջին կեսի Թիֆլիսի քաղաքագլուխների մասին գիրք է։ Ինչ ազգանուն նշվում է` բոլորը հայեր են։

– Բայց չէ՞ որ Թբիլիսին վրացական քաղաք է։

– Ես էլ նույնը հարցրեցի ընկերոջս, երբ նրան այս գիրքն էի ցույց տալիս՝ բա ձերոնք ու՞ր են։ Գիտե՞ս ինչ պատասխանեց՝ ուր խաշն ու լավաշն է, տաշի-տուշին է, այնտեղ էլ մերոնք են…

Русская версия

Լրահոս
0