00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Համակրանքի պոռթկում՝ կենացներ ու երգեր հայ–վրացական բարեկամության մասին

© Sputnik / STRINGERКлип "Армянин и грузин" на YouTube
Клип Армянин и грузин на YouTube - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել

Սյունակագիր Սերգեյ Բաբլումյանը հատուկ Sputnik Գրուզիայի համար պատմել է ԱՄՆ–ում տեղի ունեցած հայ–վրացական հանդիպման և երկու երգերի մոտիվներով հնչեցրած կենացների մասին։

Ծանոթ դիպուկահարը սիրում էր կրկնել. կյանքում միշտ պետք է նպատակ ունենալ։ Աչի Պուրցելաձեն, Գագիկ Եզակյանն ու Ելենա Եսենինան դիպուկահարի նման ճիշտ տեղին հարվածեցին, հավանաբար, նման նպատակ անգամ չունենալով։ Ինչու՞ «Հայն ու վրացին» և «Աշոտ» երգերն այդքան հաջողված ստացվեցին։

Гагик Езакян и Ачи Пурцеладзе-Армянин и Грузин(2017) - Sputnik Արմենիա
Հայ-վրացական տեսահոլովակը ցնցել է համացանցը և հիթ է դառնում

Որովհետև զառամյալ պրիմադոնաները, անլռելի «ոսկե ձայները», ինքնահավան «էստրադային արքաները», որոնք չեն կարողանում հրաժարվել երգելու իրենց վատ սովորությունից, չեն ուզում հասկանալ. այդքան երկար ժամանակ արևի տակ տեղ զբաղեցնելով` նրանք փակում են ուրիշների լույսը։ Մինչդեռ, արդեն վաղուց և բոլորն ինչ-որ նոր ու թարմ բան են ուզում։

Եվ ահա ձեզ, խնդրեմ. քչերին հայտնի երիտասարդներն առանց սիլիկոնե շուրթերի վրա սառած ժպիտների կանգնած են տեսախցիկի առաջ, իրենց երգերն են երգում և նրանց կլանված լսում են։

Անցած դարի 90-ականների սկզբից Դեթրոյտում բնակվող նոր ամերիկացիների շարքում հնաբնակ, սակայն ազգային հետաքրքրություն ներկայացնող ամեն բանի նկատմամբ ուշադիր Արսեն Թուխմալյանն առավոտից սկսեց զանգահարել ընկերներին։

– «Հայն ու վրացին» երգը լսե՞լ եք։

– Դա ի՞նչ է, ինչի՞ մասին է, – հարցնում էին անտեղյակ հայրենակիցները։

– Ինչպես թե՝ ի՞նչ է, ինչպես թե` ինչի՞ մասին է,– զարմանում էր կամ բարկանում Արսենը։ – Լավ, շաբաթ օրը, միևնույն է, ճաշելու ենք միասին, կբերեմ, կլսենք։

Հաջորդ օրը` շաբաթ, ծրագրածի համաձայն, ժողովուրդը հավաքվեց Գուլոյանների մոտ։ Մատուցվում էր սթեյք, գարեջուր, թունդ խմիչքներ, զրուցում էին տեղական նշանակության նորությունների մասին, և երբ արդեն ամեն ինչ կերել–խմել էին, տրամադրությունն էլ բարձր էր, իսկ հոգին երգ էրտենչում, Արսենը հեռախոսից հեռուստացույցի էկրանին միացրեց իր երաժշտական անակնկալը։

Հասկանալի է, որ սեղանի շուրջ հավաքվածների մեծամասնությունն արդեն տեսել էր տեսահոլովակը և լսել երգը, սակայն յուրաքանչյուրն՝ իր համար, իսկ դա հաշիվ չէ։ Փորձեք Աչիին ու Գագիկին տեղներդ նստած լսել` չի ստացվի։ Ու գնաց…

…Սեղանի շուրջ հավաքված հնաբնակներից յուրաքանչյուրը կարող էր անցյալից մի քանի դրվագ հիշել, երբ արդեն գինովցած ես լինում և անհագուրդ պարելու ցանկություն ես ունենում, և խոսքերն ակամայից դուրս են թռչում բերանից ու սկսում ես խոսել հավասարության և եղբայրության մասին։ Եվ այդժամ անծանոթը դառնում է ծանոթ, իսկ ծանոթները՝ գրեթե հարազատ։ Մեր պարագայում այստեղի հանդիսատեսին մինչ այդ անծանոթ Աչի Պուրցելաձեն և Գագիկ Եզակյանը հարազատ դարձան` շրջանցելով միջանցիկ ծանոթությունը։

Առաջին կենացը` Արսեն Թուխմալյանից

– Ես շատ եմ սիրում այս քաղաքը։ Ինտելիգենտ և բազմազգ քաղաք է՝ կրթության անհավանական բարձր մակարդակով։ Քաղաքում միասնական տարածք կար, իսկ օդից սմբուկի, լոլիկի, տապակած գոջու և տաք վրացական հացի հոտ էր գալիս, Թբիլիսիի հոտն էր թևածում յուրաքանչյուր բակում։ Այդ բույրը Chanel No. 5–ից հաճելի էր։

Թբիլիսիում ծնվածները, իսկ ես, ինչպես գիտեք, այնտեղ եմ ծնվել, հասկանում են, թե ինչ է կերպարը, հումորը, կենացը։ Կենացն, օրինակ, հռետորական արվեստի արտահայտում է, իսկ քանի որ բոլորս մեծացել ենք սեղանի շուրջ, մտքեր ձևակերպելը մեզ համար խնդիր չէ։ Մեզ մոտ մանկուց է դա նստած։ Տարիների ընթացքում ես ավելի շատ եմ հասկանում, որ այն, ինչ սերմանել են փոքր հասակում, կանխորոշել է իմ ողջ կյանքը։ Խմենք Թբիլիսիի կենացը։

– Լավ ասացիր, ի՞նքդ ես հորինել, – հարցրեց Թուխմալյանը։

– Ոչ,- անկեղծ խոստովանեց Արսենը։ – Դա ասել է հայտնի թբիլիսահայ քանդակագործ Գեորգի Ֆրանգուլյանը, ես էլ կարդացել, հիշել եմ, և որքան կարողացա, փոխանցեցի։

Երկրորդ կենացը` Վլադիմիր Սիմոնյանից

– Բանկիր Ուորեն Բաֆեթը մի օր կատակեց, որ քառորդ չափով բաղկացած է կոկա–կոլայից, քանի որ օրական հինգ շիշ է ըմպում։ Ես, ինչպես դուք գիտեք, ոչ թե քառորդ չափով, այլ ավելի շատ, բաղկացած եմ օղուց, քանի որ Բաֆեթից շատ եմ խմել։ Բայց Ռուսաստանի համար խմել առաջարկում եմ ոչ այդ պատճառով, իսկ թե ինչու, կասեմ երգը լսելուց հետո։ Այն կոչվում է «Աշոտ»։ Լսե՛ք։

Елена Есенина - Sputnik Արմենիա
Ելենա Եսենինան բացահայտել է գաղտնիքը․ ո՞վ է նրա հայտնի երգի առեղծվածային Աշոտը

Հնչում է երգը։ Խոսքերը` Ելենա Եսենինայի, երաժշտությունը` Ելենա Եսենինայի, կատարում է նույնպես Ելենա Եսենինան` հրաշալի աղջիկ, որը սեր է խոստովանում ոմն անհայտ Աշոտի։

Տեսե՛ք, – շարունակում է Վլադիմիրը։ – Լավ է երգում, այնպես չէ՞։ Աստված տա, որ Աշոտն ու Լենան հանդիպեն ու, նույնիսկ, ամուսնանան։ Բայց հիմա դրա մասին չէ խոսքը։

– Թող Աշոտն ամուսնանա ամեն դեպքում, – մենախոսությանը միջամտում է իմաստուն վրացի Նոդար Ռամիշվիլին։ – Եթե լավ կին պատահի, երջանիկ կլինի, եթե վատը` փիլիսոփա կդառնա։

Ի՞նչ լեզվով է ռուս աղջիկը դիմում հայ երիտասարդին՝ հավատալով, որ նա կլսի և կհասկանա իրեն, – հարցնում է սեղանի շուրջ նստած Վլադիմիր Սիմոնյանը։ Իսկ ի՞նչ լեզվով է վրացի Պուրցելաձեն խոսում հայ Գագիկի հետ, իսկ մե՞նք, տեղ–տեղ արդեն անգլիալեզուներս, հասկանում, թե ինչի մասին է խոսքը։ Մի խոսքով, խմենք այն լեզվի համար, որը միավորում է մեզ, ահա, թե ինչի մասին եմ խոսում։

Երրորդ կենացը` Նոդար Ռամիշվիլուց

– Իսկ ես ուզում եմ խմենք Ֆրունզիկի հիշատակի կենացը, Բուբայի առողջության և երկարակեցության, Աստված տա… Երկու հանճարեղ արտիստներ ազգերի միավորման համար այն ժամանակ արեցին ավելին, քան Հայաստանի և Վրաստանի մշակույթների նախարարությունները միասին։ Ես այդպես եմ կարծում։

Елена Есенина - Sputnik Արմենիա
Աշոտի փնտրտուքներով տարված Ելենա Եսենինան 3-րդ երգն է գրել

Որպես լեզվաբան–ծրագրավորող ավելացնել եմ ուզում. ֆրանսերենը սիրո համար է, անգլերենը` բիզնեսի, գերմաներենը` ինժեներա–տեխնիկական գործերի, հայերենն ու վրացերենը` երգերի, պարերի և խնջույքների։ Կենացս այդ մասին է։

Հայի, վրացու և Աշոտի մասին տեսահոլովակների նկատմամբ չմարող հետաքրքրությունը ևս մեկ փաստ է, որը խոսում է այն մասին, որ բարձրաստիճան ատյանների կողմից պատժվող ժողովուրդների բարեկամությունը (ինչպես կար ժամանակին)` մի բան է, իսկ զգացմունքների ինքնաբուխ արտահայտումը` մեկ այլ բան։

Չի կարելի ասել, որ առաջինը շատ վատ է (վատ է, երբ միջազգային թշնամանք է ուղեղները մտցվում), իսկ երկրորդը` դրանից լավ լիներ չէր կարող։ Ոչ։ Կապվածության և համակրանքի պոռթկումն առաջին հերթին նրանից է, որ գժտված ժողովուրդները սկսել են կրկին ձգտել միմյանց։ Ինչի մասին էլ հենց երգում են վրացի Աչին, հայ Գագիկն ու ռուս Լենա Եսենինան։

Русская версия

Լրահոս
0