00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թուխիկյանը նախարարին չի մեկնաբանում, բայց կդիմի ոստիկանություն

© Photo : Музей Ованнеса ТуманянаВыставка на лестнице музея Ованнеса Туманяна
Выставка на лестнице музея Ованнеса Туманяна - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մշակույթի նախարարությունը փակել է ստալինյան բռնաճնշումների մասին Թումանյանի թանգարանի կազմակերպած «Խավարում» ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են նաև փաստեր Թումանյանի որդիներին սպանած բոլշևիկների մասին։

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի — Sputnik. Աղմուկը Թումանյանի տուն–թանգարանում ընդհատված ցուցահանդեսի շուրջ չի դադարում: Արդեն տեղի ունեցածը մեկնաբանել են մշակույթի նախարարն ու փոխնախարարը: Թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը չի պատասխանում այդ մեկնաբանություններին, փոխարենը խոստանում է դիմել ոստիկանություն:

Одна из комнат в Доме-музее дворян Смирновых - Sputnik Արմենիա
Վրացահայերը կարողացան «պահել» Թումանյանին, բայց «կորցրին» Թամամշևներին

«Անկեղծ ասած՝ աղմուկ չէի ուզում, բայց, տեսնելով այս իրարանցումը, հասկացա, որ սխալ են անում և կդիմեմ ոստիկանություն»,- մեզ հետ զրույցում անելիքների մասին պատմեց Նարինե Թուխիկյանը:

Իսկ ոստիկանություն նա կդիմի իր ստացած սպառնալիքների համար: «Խավարում» անվամբ ցուցահանդեսը բացվել էր դեռևս օգոստոսի 4-ին, դրա մասին, ըստ Թուխիկյանի, իմացել են բոլորը,այդ թվում՝ մշակույթի նախարարությունը: Դա ցուցահանդես էր, որտեղ փաստական տվյալներով ներկայացված են եղել այն հայ բոլշևիկների ստորությունները, որոնք գլխատեցին Թումանյանի ընտանիքը: Նրա երեք որդիները հենց հայ բոլշևիկների թեթև ձեռքով զոհվեցին մեկ տարվա ընթացքում՝ իրար հետևից:

«Ցուցահանդեսի բացման 15-րդ օրը զանգեց Կոմկուսի առաջնորդը, սպառնալիքներ հնչեցրեց՝ լուրջ չընդունեցի: Հետո մեկ ուրիշը զանգեց՝ ինչ-որ փոխգնդապետ, էլի անձնական սպառնալիքներ հնչեցին, զրպարտանք: Դրանից հետո էր, որ մշակույթի նախարարությունը որոշեց փակել այն: Հենց սա եմ ես զրպարտանք համարում»,- ասում է Նարինե Թուխիկյանը։

Նա էլի է հաստատում. հենց այդ զրպարտանքի պատճառով է փակվել ցուցադրությունը:

Радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Գյուղական համայնքներում թանգարանների աշխատակիցների ընտրություն չկա

Հիշեցնենք, որ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը թեմայի շուրջ մեկնաբանություն է տվել Factor.am-ին: Այն ներկայացնում ենք ստորև.

«Հովհաննես Թումանյանի թանգարանում «Խավարում» թեմայով ժամանակավոր ցուցահանդեսի շուրջ որևէ խնդրահարույց դրվագ չի եղել։ Հայաստանի մշակույթի նախարարության բոլոր ՊՈԱԿ-ները պարտավոր են մեկամյա կտրվածքով իրենց ցուցադրությունները համաձայնեցնել նախարարության հետ։ Թումանյանի թանգարանին զգուշացվել է, որ նախարարության հետ համաձայնեցված չի եղել ցուցադրանքի բացօթյա ձևաչափը, և թանգարանը հավաքել է դրսում ցուցադրվող պաստառները»։

Թուխիկյանը չի կասկածում. ցուցահանդեսը փակվել է բովանդակության պատճառով: Ամբողջ նյութը փաստագրություն է՝ կոնկրետ հղումներով, պատճառներ, որ բերեցին Առաջին Հայրապետության կործանմանը ու հիմա Թուխիկյանի համար, առնվազն, զարմանալի, թե ինչու անկախ Հայաստանում դեմ են այդպիսի բովանդակության:

Ինչ վերաբերում է նախարարության տեղյակ լինել-չլինելուն, ապա անգամ գերատեսչության շրջաբերականն այդ մասին Նարինե Թուխիկյանը կարող է ցույց տալ:

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇԱՐԺԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՄՓՈՓՎԱԾ ԵՆ ՄԵԿ ՎԱՅՐՈՒՄ - Sputnik Արմենիա
Ցեղասպանության թանգարան. եղեռնի անջնջելի հետքն ու անհերքելի փաստերը

«Ավելի մանրամասն ծանոթանալուց հետո նպատակահարմար համարվեց, որպեսզի որոշակի շտկումներ կատարվեն»,- լրատվամիջոցներին ասել էր նաև մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը:

Սամուելյանի ձևակերպմամբ՝ «Ճիշտ է, թեման ակտուալ է, մենք պետք է պատմությանը պարզ երեսով նայենք, բայց կարծում եմ, որ այն մի փոքր քաղաքականացված էր»:

Թուխիկյանն էլի հակադարձում է. ցուցահանդեսի հեղինակը թանգարանն է, հենց նա էլ կորոշի՝ անի, թե չանի շտկումները: Իսկ ցուցահանդեսն, իսկապես, քաղաքական էր. ոչ ոք չի էլ խուսափել դրանից:

«Եկեք ցեղասպանությունից էլ չխոսենք, դա էլ քաղաքական թեմա է»,- առաջարկում է Թումանյանի տուն-թանգարանի տնօրենը՝ չմոռանալով հիշեցնել. ցուցադրությունն արդեն կա ինտերնետում ու դրա փակումն այնտեղ, դիտումների իմաստով, հակառակ էֆեկտն է ունեցել:

Լրահոս
0