ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի — Sputnik. Սեպտեմբերի 11-ին, ժամը 03:33-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղի Արագածի փողոցի տներից մեկի տանիքից ծուխ է նկատվում: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:05-ին, մարվել՝ 05:41-ին:
Ամբողջությամբ այրվել է Ա. Գ.-ին պատկանող Արագածի փողոցի 4-րդ նրբանցքի թիվ 3 տան տանիքի կառուցատարրերը (մոտ 350 քմ):