ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի — Sputnik. Սիրիական բանակի հինգերորդ կորպուսի ստորաբաժանումները Դեր Զոր քաղաքի մոտ ճեղքել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հարավային դիրքերը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Ճեղքումից հետո սիրիական բանակը միացել է քաղաքում տեղակայված մյուս ուժերին։ Սիրական բանակի ուժերի հանդիպումը կայացել է քաղաքի հարավային դարպասի մոտ։
Սիրիական զորքը Դեր Զոր է մտել Աս Սուխնե քաղաքի կողմից։
Սա ԻՊ-ի օղակի երկրորդ ճեղքումն էր։ Սիրիական այս քաղաքը, որը կոչվում է նաև «անապատի մարգարիտ», շրջափակումից դուրս էր բերվել սեպտեմբերի 5-ին։