ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի —Sputnik. Սեպտեմբերի 11-ից Հայաստանում մեկնարկում է «Սպանդանոցային կարողությունների զարգացման ծրագիրը»՝ ուղղված հանրապետության տարածքում նոր սպանդանոցների հիմնադրմանն ու սպանդանոցային ցանցի զարգացմանը: Այս մասին հայտնում է ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պաշտոնական կայքը:
«Կառավարության ծրագրում սպանդանոցային մորթը պարտադիր դարձնելու նորմը սահմանվել է որպես առաջնահերթություն, և կառավարության ղեկավարը հանձնարարել էր առաջարկներ ներկայացնել սպանդանոցների ստեղծման հնարավորությունների վերաբերյալ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ծրագիրն իրականացնում են Հայաստանի ՓՄՁ զարգացման կենտրոն հիմնադրամը և «Տնտեսական հետազոտությունների և զարգացման աջակցության կենտրոն» հասարակական կազմակերպությունը:
Հիշեցնենք, որ կառավարության հունիսյան նիստում վարչապպետ ԿարենԿարապետյանը հայտնել էր՝ սպանդանոցային կարողությունների իրավիճակային գնահատումը ցույց է տվել, որ հանրապետության որոշ մարզերում չկան գործող սպանդանոցներ, իսկ մյուս մարզերում կա լրացուցիչ սպանդանոցների ստեղծման անհրաժեշտություն:
Տնտեսական զարգացման և ներդրումների և գյուղատնտեսության նախարարներին նա հանձնարարելէր քննարկել և կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություն՝ հանրապետության տարածքում նոր սպանդանոցային կարողությունների ձևավորման հնարավորությունների վերաբերյալ: