ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի — Sputnik. Վարորդ Հրաչյա Հարությունյանը, որը դատապարտվել էր Ռուսաստանում, այնուհետև տեղափոխվել Հայաստան, շուտով աշխատանքի կանցնի։ Այդ մասին նա հայտնել է Sputnik Արմենիան։
Նա նշել է, որ առողջական խնդիրներ ունի և առաջիկայում կվիրահատվի։
2013թ. հուլիսին Հրաչյա Հարությունյանը Պոդոլսկի մերձակայքում բեռնատարով բախվել էր ուղևորատար ավտոբուսին, ինչի հետեւանքով 18 մարդ էր զոհվել, ավելի քան 60 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ էր ստացել: Նա Ռուսաստանում 6 տարի 9 ամիս ժամկետով ազատազրկման էր դատապարտվել: 2017թ. հուլիսի 20-ին Հրաչյա Հարությունյանը տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն՝ «Դատապարտյալների փոխանցման մասին» 1983թ. եվրոպական կոնվենցիայով սահմանված կարգով պատժի մնացած մասը կրելու համար և պատիժը կրում է ազատ ռեժիմով:
Առայժմ պարզ չէ, թե որտեղ է աշխատելու Հրաչյա Հարությունյանը։