00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
52 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայ մոդելը բողոքում է ամուսնացած կանանց բարդ կյանքից

© Sputnik / Карен ЕпремянАнна Демирханян
Анна Демирханян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ամուսնացած հայուհիներից շատերը չեն հետևում իրենց, նրանք պետք է սովորեն ձերբազատվել կենցաղային խնդիրներից ու սիրեն սեփական անձը, կարծում է հայ մոդել Աննա Դեմիրխանյանը։

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի — Sputnik. Յուրաքանչյուր կնոջ երջանկությունը սկսում է սեփական անձը սիրելուց, Գեղեցկության համաշխարհային օրվան նվիրված Երևան — Բիշքեկ — Մինսկ տեսակապի ժամանակ ասաց «Եվրոպա 2016»-ի առաջին վիցե-միսսիս, «Միսսիս Եվրոպա 2017»-ի մրցույթի ժյուրիի անդամ և մրցույթի` Հայաստանի ազգային տնօրեն Աննա Դեմիրխանյանը։

Նրա խոսքով` ի տարբերություն չամուսնացած կանանց, ամուսնացածները Հայաստանում ավելի շատ հոգսեր ունեն, նրանց ամբողջովին կլանում են կենցաղային խնդիրները։

«Ես ուզում եմ օգնել այդ կանանց… Պետք է այնպես անել, որ նրանք սիրեն իրենց, խնամեն, կանանց ակումբներում թրեյնինգների մասնակցեն։ Ընտանիքն ու երեխաները հրաշալի են, առաջնահերթ, բայց կինը երջանիկ է, երբ նա ինքնաբավ է ու սիրված։ Իսկ նա կարող է սիրված լինել, միայն եթե ինքն իրեն է սիրում», — ասաց Դեմիրխանյանը։

Նրա խոսքով` գեղեցկությունն անհնար է գնահատել, այն միշտ յուրահատուկ է։

«Ինձ համար բոլոր կանայք էլ գեղեցիկ են, տգեղ կանայք չկան, ամեն մեկը յուրովի գեղեցիկ է», — ասաց հայ գեղեցկուհին։

Մոդել Աննա Դեմիրխանյան - Sputnik Արմենիա
Աննա Դեմիրխանյան. «Եթե կինը ամուսնացել է, չի նշանակում, որ կյանքն ավարտվել է»

Դեմիրխանյանը խոստովանեց, որ «Միսսիս Եվրոպա — 2016» մրցույթը նրան շատ բան է տվել։ Առաջին հերթին` այլ երկրների կանանց հետ ծանոթանալու, նրանց կյանքի մասին իմանալու հնարավորություն։ Մրցույթին մասնակցելն անգնահատելի փորձ է եղել նրա համար։

«Հայաստանում աղջիկները հաճախ ստիպված են լինում ապացուցել, որ մոդելը նույնպես կարող է խելացի ու կրթված լինել, այլ ոլորտում աշխատել, լավ կին ու մայր լինել», — ասաց նա։

Ինչ վերաբերում է գեղեցկության մրցույթներին, ապա Հայաստանում իրավիճակն ուրախալի չէ. վերջին 10 տարվա ընթացքում այդօրինակ մրցույթներ չեն անցկացվում։

Աննան ուրախ է, որ այս տարի վերջապես կանցկացվի «Միսս Հայաստան» մրցույթը և հույս ունի, որ այն շարունակական կլինի և բացի դրանից նաև «Միսսիս Հայաստան» մրցույթ կանցկացվի։

Լրահոս
0