Ներկայացնել, թե մի քանի չաշխատող գործարան, որ տվել ենք ՌԴ–ին, դարակազմիկ սխալ էր, իրականության հետ կապ չունի. Քոչարյան
19:13
12 ր
Կիրո Մանոյան
Հնարավոր չէ պառակտել եկեղեցին և հակաթոռ ստեղծել. Կիրո Մանոյան
19:26
3 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
https://arm.sputniknews.ru/20151122/1159019.html
Աննա Դեմիրխանյան. «Եթե կինը ամուսնացել է, չի նշանակում, որ կյանքն ավարտվել է»
Աննա Դեմիրխանյան. «Եթե կինը ամուսնացել է, չի նշանակում, որ կյանքն ավարտվել է»
Sputnik Արմենիա
«Միսսիս գլոբուսը» գեղեցկության ամենամյա մրցույթ է ամուսնացած կանանց համար: Գեղեցկությունից բացի, կարևորվում է այն, թե ինչ հայացքներ ունի կինը ընտանիքի և... 22.11.2015, Sputnik Արմենիա
«Միսսիս գլոբուսը» գեղեցկության ամենամյա մրցույթ է ամուսնացած կանանց համար: Գեղեցկությունից բացի, կարևորվում է այն, թե ինչ հայացքներ ունի կինը ընտանիքի և ամուսնության հարցերում
Նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 6-ը Չինաստանի Շենչժեն քաղաքում կանցկացվի գեղեցկության ամենահեղինակավոր մրցույթներից մեկը՝ «Միսիս գլոբուս 2015»-ը (Mrs. GLOBE): Հայաստանն այդ հեղինակավոր մրցույթում կներկայացնի պրոֆեսիոնալ մոդել Աննա Դեմիրխանյանը:
Նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 6-ը Չինաստանի Շենչժեն քաղաքում կանցկացվի գեղեցկության ամենահեղինակավոր մրցույթներից մեկը՝ «Միսիս գլոբուս 2015»-ը (Mrs. GLOBE): Հայաստանն այդ հեղինակավոր մրցույթում կներկայացնի պրոֆեսիոնալ մոդել Աննա Դեմիրխանյանը
«Միսիս գլոբուսը» գեղեցկության ամենամյա մրցույթ է ամուսնացած կանանց համար: Գեղեցկությունից բացի, կարևորվում է այն, թե ինչ հայացքներ ունի կինը ընտանիքի և ամուսնության հարցերում
14 տարեկան էի, տղայական քայլվածք ու պահվածք ունեի: Հենց այդ պատճառով մայրս որոշեց ինձ տանել մոդելային գործակալություն, որպեսզի ես սովորեմ գեղեցիկ քայլել և ավելի կանացի դառնամ
Եթե համեմատենք 15 տարվա իրողություններն ու ներկան, ապա կարող եմ ասել, որ այսօր ընտրության հնարավորություն կա: Այն ժամանակ մենք շատ քիչ էինք, բայց պրոֆեսիոնալներ էինք, որովհետև բոլորս մոդելային դպրոց էինք ավարտել և հետո միայն մասնակցել ցուցադրությունների: Հիմա մոդելներից շատերը հիանալի աշխատում են, բայց նրանք չեն անցել այդ դպրոցը: Ուղղակի նրանք լավ արտաքին ունեն և համապատասխանում են չափանիշներին
Մրցույթն ընթանում է մի քանի փուլով՝ տաղանդի բացահայտում, ազգային տարազի, երեկոյան զգեստի մրցույթներ, լողազգեստով բեմել և ֆոտոշարք լողազգեստով: Ես արդեն ունեմ պատրաստի աքսեսուարներ և կոստյումներ, պատրաստ է ազգային տարազը, որով պետք է բեմ դուրս գամ: Ընտրել եմ պարգևատրման արարողության համար նախատեսված զգեստը, այդ երեկո մասնակիցները պետք է լինեն արծաթագույն զգեստներով
Ամուսնացած կանայք մեր երկրում պարզապես «խաչ են քաշում» իրենց վրա: Ցանկանում եմ իմ օրինակով ցույց տալ, որ եթե կինը ամուսնացել է, չի նշանակում, որ կյանքը դրանով ավարտվել է:
Ես ուզում եմ հավատալ, որ մրցութն անկողմնակալ է լինելու: Հուսով եմ, որ կհաղթի նա, ով արժանի է: Ես անկեղծորեն կուրախանամ նրա համար, եթե անգամ նա ամենագեղեցիկը չլինի