00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանը պետք է զգոն լինի. Բաքուն, Թբիլիսին և Անկարան ընդլայնում են ռազմական կապերը

© Sputnik / Александр ИмедашвилиГлавы МИД Азербайджана, Грузии и Турции
Главы МИД Азербайджана, Грузии и Турции - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի ստորագրած «2017-2019 թվականների եռակողմ համագործակցության գործողությունների ծրագիրը» պետք է անհանգստացնի Հայաստանին, կարծում է Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը։

Լաուրա Սարգսյան, Sputnik.

Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի եռակողմ հարաբերությունների հետագա խորացումն ու զարգացումը չի կարող չմտահոգել Հայաստանին, Sputnik Արմենիային  ասել է Վրաստանի հարցերով փորձագետ, Հայաստանի պետական կառավարման ակադեմիայի տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Ջոնի Մելիքյանը։

«Որքան խորն ու սերտ է Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի եռակողմ համագործակցությունը, այնքան այդ փաստն ավելի շատ է մտահոգելու Հայաստանին, որն առանց այդ էլ քիչ խնդիրներ չունի»,– Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նշել է Մելիքյանը։

Армяно-грузинская граница - Sputnik Արմենիա
Կռվախնձոր. Թբիլիսիում Բաքո՞ւն է խաղարկում «հայերի օկուպացիայի» խաղաքարտը

Հայաստանին և Վրաստանին հաջողվում է կառուցել հարաբերությունները, առավելագույնս հեռու մնալով երրորդ երկրների ազդեցությունից, սակայն նախօրեին Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարներ Միխեիլ Ջանելիձեի, Մևլյութ Չավուշօղլու և Էլմար Մամեդյարովի ստորագրած 2017-2019 թվականների եռակողմ համագործակցության գործողությունների ծրագիրը կարող է նոր արգելքներ ստեղծել Երևանի և Թբիլիսիի համար։

Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի համագործակցության ծրագիրը առնչվում է տնտեսական, էներգետիկ և քաղաքական ոլորտներին, սակայն Երևանի համար առավել վտանգավոր է այդ երկրների փոխգործակցությունը ռազմական ոլորտում։ Բաքուն, Թբիլիսին և Անկարան արդեն հինգ տարի է աշխատում են միասին նաև «Եռամիության» շրջանակներում, որը ստեղծվել է 2012 թվականին՝ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլու նախաձեռնությամբ։

Թբիլիսի-Բաքու-Անկարա գործակցությունը ռազմական ոլորտում նույնպես լուրջ մարտահրավեր է հայ-վրացական կապերի համար, կարծում է Մելիքյանը։

Նրա խոսքով` այդ գործակցության հավանական սպառնալիքները չեզոքացնել կօգնի վրացական ուղղությամբ Երևանի ակտիվությունը։

Джонни Меликян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Ջոնի Մելիքյան. Հայաստանը Վրաստանի համար կարող է տարանցիկ երկիր դառնալ

Երևան–Թբիլիսի հարաբերությունների վրա կարող է ազդել նաև ռուս-ամերիկյան դիմակայությունը, կարծում է փորձագետը։

«Վրաստանին ձեռնտու է Ռուսաստանի և Արևմուտքի դիմակայությունը, դա բարձրացնում է նրա աշխարհաքաղաքական դերը։ Բրյուսելն ու Վաշինգտոնը գնալով ավելի շատ են հույսները դնում Թբիլիսիի վրա` բարձրացնելով Վրաստանի տարածքային ամբողջականության հարցը», – ասել է Մելիքյանը։

Վրաստանը փորձում է արագացնել ԵՄ–ին և ՆԱՏՕ–ին ինտեգրվելու գործընթացը։ Հայաստանը, հակառակը, զգույշ և հավասարակշիռ քաղաքականություն է վարում տարածաշրջանի առանցքային խաղացողների նկատմամբ` չմոռանալով իր արտաքին քաղաքականության հիմնական ուղղվածության մասին։

Թբիլիսին և Երևանը հաջող համագործակցում են` անկախ նրանից, որ Վրաստանը ձգտում է մերձենալ Արևմուտքի հետ, իսկ Հայաստանը ԵԱՏՄ և ՀԱՊԿ անդամ է։

Ակնհայտ է, որ Երևանը ստիպված է մեծ ջանքեր գործադրել Թբիլիսիի հետ ներկա բարիդրացիական հարաբերությունները պահպանելու համար։ Դրան կարող են նպաստել վերջին քառորդ դարի ընթացքում ստեղծած սերտ հարաբերություններն ու կապերը։

Русская версия

Լրահոս
0