00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կարեն Դեմիրճյան-Կարեն Կարապետյան. «ուղիղ մեջքի» կանոնը

© Sputnik / Karen Yepremyan Карен Карапетян. Заседание Национального собрания РА, 08.02.2017
Карен Карапетян. Заседание Национального собрания РА, 08.02.2017 - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիայի սյունակագիր Սերգեյ Բաբլումյանը զուգահեռներ է անցկացնում քաղաքական երկու գործիչների` ՀԿԿ Կենտկոմի քարտուղար Կարեն Դեմիրճյանի ու կառավարության այսօրվա ղեկավար Կարեն Կարապետյանի միջև։

Կարեն Դեմիրճյանի դեպքում երկար տարիներ շարունակ ամեն ուրբաթ ես հետևում էի Հայաստանի առաջին դեմքին։ Իսկ Կարեն Կարապետյանին` հանրապետության երկրորդ դեմքին, հետևում եմ վիրտուալ, սակայն առանց ժամանակային սահմանափակումների։

Դեմիրճյանին կարելի էր տեսնել ամեն ուրբաթ. այդ օրերին էին տեղի ունենում ԿԿ բյուրոյի նիստերն ու երկրի գլխավոր կառավարական թերթի թղթակիցը տեսչությունների որոշմամբ պարտավոր էր այնտեղ լինել։ Այսպիսով` Հայաստանի ղեկավարի հետ նույն տարածքում լինելն ինձ համար սովորական բան էր։

Первый секретарь ЦК Компартии Армении К.С.Демирчян - Sputnik Արմենիա
Կարեն Դեմիրճյան. փոքր երկրի մեծ ղեկավարը

Կարեն Կարապետյանի դեպքում ամեն ինչ այլ է։ Ուղիղ շփում այստեղ չկա, սակայն կան կառավարության նիստերի ուղիղ հեռարձակումներ, վարչապետի այցերի ու հանդիպումների մասին ռեպորտաժներ, թեև շփումը կենդանի չէ, փոխարենը կարելի է մի քանի անգամ լսել ու դիտել նրա ձայնն ու պատկերը։

Ի՞նչ կարելի է տեսնել ուշադիր նայելու ու համեմատելու դեպքում։ Առաջին ու ակնհայտ «ուղիղ մեջքի» կանոնը։ Երբ բարձր մակարդակի ղեկավարը չի կռանում ավելի բարձր դիրք զբաղեցնող ղեկավարի առջև։

Երկրորդ պահը։ Քննարկվող հարցերը էապես հասկանալու ցանկությունն ու ունակությունը։ Ինչի համար ընդհանուր գիտելիքներից բացի պահանջվում է լավ հիշողություն` ամեն րոպե թղթերի մեջ չնայելու ու հայացքով օգնականներին չփնտրելու համար։ Երկու դեպքում էլ հաճելի զուգադիպություն ենք տեսնում։

Բարձրաստիճան հռետորների երկու տեսակ կա. մեկը հանպատրաստից է հիմարություններ ասում, մյուսը` կարդում է թղթից։ Քննարկման առարկայի ու մանրամասների իմացությունը բացառում է ինչպես հանպատրաստից իմացությունը, այնպես էլ գրի առած անհեթեթությունը։ Դա թույլ է տալիս ազատ խոսել ու ելույթ ունենալ այնքան, ինչքան հարկավոր է։ Շատախոսությունը բնորոշ չէ Կարապետյանին, ինչպես և Դեմիրճյանին։

Կարեն Կարապետյանը բավականին շուտ մտավ կառավարության ղեկավարման գործընթացի մեջ, թեև սկզբում անձնակազմի որոշ անկարգապահություն զգացվում էր։ Վարչապետի մեկ-երկու խիստ հրապարակային նկատողությունները կարգի բերեցին նախարարներին, ու հիմա թույլ չեն տալիս գործունեության պատրանք ստեղծել` քողարկվելով գեղեցիկ բառերով, ու աշխատակազմի կարգապահությունը խախտել. բոլորը ժամանակին են նիստին ներկայանում, կողմնակի խոսակցություններ չեն հնչում, համապատասխան են հագնվում, իսկ աթոռի մեջքից կախած վարչապետի պիջակը միայն ընդգծում է այդ ամենը։

Карен Карапетян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Կարեն Կարապետյան. «Խթանելու ենք գիտություն-մասնավոր սեկտոր գործակցությունը»

Դեմիրճյանը նույն կերպ էր վարվում։ Զվարճալի դրվագ այդ թեմայով։ Բյուրոյի նիստերի դահլիճ։ ԿԿ բաժիններից մեկի նորանշանակ պետը բնական պահանջների պատճառով անհանգիստ շարժվում է բազկաթոռում, չի դիմանում, վեր է կենում ու շարժվում դռան կողմ։

— Այդ ո՞ւր առանց թույլտվության, — հարցնում է Դեմիրճյանը։

Պաշտոնյան վերադառնում է, խելոք նստում մինչև ընդմիջում ու, ինչն ավելի կարևոր է, կարողանում է խուսափել խայտառակությունից։

Եվս մեկ պատմություն նույն շարքից։ Զեկուցողը սկսում է ելույթ ունենալ ոչ այնքան կարևոր թեմայով։ Ելույթի երկրորդ րոպեին Դեմիրճյանը հանում է ձեռքի ժամացույցը, նայում թվատախտակին։ Զեկուցողը շարունակում է ջուր ծեծել։ Դեմիրճյանի ռեպլիկը. «Ուղիղ ութ րոպե հիսուն երեք վայրկյան։ Այդ ժամանակում «Սոյուզ» հրթիռը հասնում է հաշվարկային ուղեծրին»։

Բաներ, որոնք չեն եղել Դեմիրճյանի ժամանակ, բայց կան Կարապետյանի օրոք։ Առաջինի ժամանակ այսօրվա տեսքով ընդդիմություն չկար, հիմա կա, ու ներկայիս ղեկավարին կարևոր է ճիշտ գնահատել ընդդիմության հնարավորություններն ու ներուժը։

Այսօր, երբ սալոնային հեղափոխականները հակամարտության ու անհանդուրժողականության անդադար արտադրությունը արդյունաբերական ծավալի են հասցրել, կարևոր է հասկանալ` ինչն ինչոց է ու հսկել այդ գործընթացները։ 

Այսպես ասած «հասարակ մարդկանց» հետ զրուցելիս` Դեմիրճյանն առանց ջանքերի անցնում էր բոլորի համար հասկանալի լեզվի` ասածն ըստ անհրաժեշտության համեմելով հատուկ նշանակության բառերով, ինչը շատ էր օգնում փոխըմբռնմանը։

Первые секретари ЦК Компартии республик Азербайджана - Гейдар Алиев, Армении - Карен Демирчян и Грузии - Эдуард Шеварнадзе поднимаются к выходу со станции Республика Армения в день открытия ереванского метрополитена. - Sputnik Արմենիա
Թե ինչպես Կարեն Դեմիրճյանը Խորհրդային ՊԱԿ-ի ձեռքից փրկեց Կաստրոյի և Քադաֆիի ընկերոջը

Կարապետյանից այսպիսի բան լսելու առիթ դեռևս չի եղել, սակայն նրան էլ է հաջողվում թիմին խստորեն ուղորդել խնդիրների լուծմանը։ 

Քնքուշ երանգներից զուրկ խոսքերի իմաստը, ըստ իս, հետևյալն է. «Եթե դու աղքատ ես ծնվել, դու մեղավոր չես։ Բայց եթե դու մահացել ես աղքատ, միայն քո մեղքն է»։

Վարչապետին հաջողվում է ոչ միայն հարվածային գործիքներ նվագել։ Այստեղ թվեր են հարկավոր։ Ներկայացնենք դրանք։

Այս տարվա յոթ ամսվա ընթացքում Հայաստանում գրանցվել է 6,2 % տնտեսական ակտիվության աճ, արդյունաբերության աճը կազմել է 12,7 %, արտահանմանը` 21,6 %, իսկ ներմուծմանը` 28,5%։

Կառավարության պորտֆելում 3,2 միլիարդ դոլարի ներդրումային նախագծեր կան, որոնցից, ինչպես ակնկալվում է, 830-840 միլիոն դոլարը պետք է ներդրվի արդեն այս տարի։

…Որպես եզրափակում։ Ասում են` ով կարողանում է, աշխատում է, ով չի կարողանում, կառավարում է, իսկ ով չի կարողանում կառավարել, իշխում է։ Խոսքս այն մարդկանց մասին էր, որոնք կարողանում են աշխատել ու կառավարել։

Լրահոս
0