https://arm.sputniknews.ru/20170907/armenia-hayastan-hayer-8556303.html
Հայերն ավելի հյուրընկալ են, քան վրացիներն ու ադրբեջանցիները
Հայերն ավելի հյուրընկալ են, քան վրացիներն ու ադրբեջանցիները
Sputnik Արմենիա
Passport Index–ը վարկանիշային աղյուսակ է կազմել` հաշվի առնելով, թե պետությունը քանի երկրի քաղաքացիների է պատրաստ ներս թողնել առանց վիզայի, ձևակերպել վիզան... 07.09.2017, Sputnik Արմենիա
2017-09-07T11:07+0400
2017-09-07T11:07+0400
2017-09-07T12:52+0400
https://cdn.am.sputniknews.ru/img/511/25/5112596_0:161:1599:1065_1920x0_80_0_0_c61a20a32eebdf82f8b2b9f5f1f09d8e.jpg
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2017
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/511/25/5112596_0:59:1599:1065_1920x0_80_0_0_63492d2b343af5e2f6fa405dbea66d4e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան
Հայերն ավելի հյուրընկալ են, քան վրացիներն ու ադրբեջանցիները
11:07 07.09.2017 (Թարմացված է: 12:52 07.09.2017) Passport Index–ը վարկանիշային աղյուսակ է կազմել` հաշվի առնելով, թե պետությունը քանի երկրի քաղաքացիների է պատրաստ ներս թողնել առանց վիզայի, ձևակերպել վիզան անմիջապես մուտք գործելիս կամ մուտքի էլեկտրոնային թույլտվություն տալ։
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի — Sputnik. Աշխարհի երկրների հյուրընկալության վարկանիշային աղյուսակում Հայաստանն առաջ է անցել Վրաստանից ու Ադրբեջանից` հայտնվելով 29-րդ տեղում։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Passport Index միջազգային կազմակերպության կայքում։
Հայաստանում մուտքի հեշտացած տարբերակ է գործում 133 երկրի համար։
Ամենահյուրընկալ պետությունների ցանկում են հայտնվել աֆրիկյան Կոմորյան կղզիները։ Երկրորդ հորիզոնականը կիսում են Կաբո Վերդեն ու Դոմինիկյան Հանրապետությունը։ Այդ տարածքներում հեշտացված վիզային ռեժիմ է գործում 197 երկրի քաղաքացիների համար։ Եռյակը եզրափակում է Պալաուի Հանրապետությունը։ Այդ երկրի ցուցանիշն է` 196 պետություն։
Վարկանիշային աղյուսակում Վրաստանը 51-րդ տեղում է, Ադրբեջանը` 87-րդ։ Առաջատարներին ավելի մոտ են Իրանն (12 հորիզոնական) ու Թուրքիան (22 հորիզոնական)։
Ռուսաստանի Դաշնությունը վարկանիշային աղյուսակում զբաղեցրել է 83-րդ հորիզոնականը։ Ռուսաստան մուտք գործելու դյուրացված ռեժիմը գործում է 42 պետության քաղաքացիների համար։ Վերջին հորիզոնականում Թուրքմենստանն է։