ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի — Sputnik. Նորաթուխ մայրիկին շնորհավորանքներ են ուղղում գործընկերներն ու երկրպագուները, եղան նաև այնպիսիները, որոնք կատակեցին։ Այսպես, օրինակ, իսպանացի թենիսիստուհի Գարբինյե Մուգուրուսը գրել է. «Աղջի՞կ է։ Հուսամ՝ նա թենիսիստուհի չի դառնա»։
''Baby girl? I hope she doesn't play tennis 😂'' — Muguruza on Serena's newborn baby girl pic.twitter.com/P4yTcixfw0
— Mugu Dimples 🇪🇸 (@MuguDimple) 2 сентября 2017 г.
Կատակն այնքան էր դուր եկել թենիսի սիրահարներին, որ այն անմիջապես սկսեցին քննարկել սոցցանցերում։
Ուիլյամսի և Ալեքսիս Օհանյանի դուստրը լույս աշխարհ եկավ սեպտեմբերի 2-ին։ Քաշը` 3090 գրամ։ Երեխայի հայրը 34-ամյա գործարար Reddit պորտալի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանն է։ Նրան «հայ Ցուկերբերգ են» անվանում։
Գործընկերներից շատերն ուրախ են Սերենայի համար։ Թենիսիստուհին շնորհավորանքներ է ստանում ամբողջ աշխարհից։ Առաջիններից մեկը, որը ջերմ բարեմաղթանքներ էր հղել մարզիկին, նրա ավագ քույրն էր, Ուիմբլդոնի հնգակի հաղթող Վինուս Ուլյամսը։
«Ես շատ հուզված եմ, բառերով նկարագրել հնարավոր չէ», – ասել է նա ESPN լրագրողներին։
Աշխարհի առաջին ռակետ իսպանացի Ռաֆայել Նադալը դիմել է Ուլյմասին Twitter–ում։ «Շնորհավորում եմ, Սերենա։ Այնքան ուրախ եմ քեզ համար»,– գրել է նա։
Օրիգինալ ձևով նորաթուխ մայրիկին շնորհավորել է ամերիկացի հայտնի երգչուհի Բեյոնսեն։ Նա Instagrtam-ում տեղադրել է հղի Ուիլյամսի լուսանկարը` մակագրելով. «Շնորհավորում եմ, Սերենա»։
Congratulations to @serenawilliams for giving birth to a baby girl!
— US Open Tennis (@usopen) 1 сентября 2017 г.
Sending you ❤️ from your friends & family at the #USOpen and @WTA! pic.twitter.com/zv8HW0dDTN
Ապրիլի 19-ին հայտնի դարձավ, որ թենիսիստուհին, որը սեպտեմբերին կդառնա 36-տարեկան, երեխայի է սպասում, և երեխան կծնվի աշնանը։ Երեխայի հայրը ամերիկահայ գործարար Ալեքսիս Օհանյանն է, որի հետ նշանադրության մասին Սերենան հայտարարեց անցյալ տարվա դեկտեմբերին։