00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:32
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
30 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:31
11 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:09
51 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փոթորիկ մի բաժակ ջրում. Շարմազանովը` ՆԱՏՕ–ի զորավարժություններից «հրաժարվելու» մասին

© Sputnik / Asatur YesayantsЭдуард Шармазанов
Эдуард Шармазанов - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վրաստանում անցկացվող զորավարժություններին չմասնակցելու մասին հայտարարությունները կոռեկտ չեն, կարծում է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
Էդուարդ Շարմազանով

Հայաստանը պաշտոնապես չի էլ հաստատել, որ մասնակցելու է Ախալցխայում Վրաստանի և ԱՄՆ-ի կազմակերպած զորավարժություններին, ուստի չմասնակցության մասին խոսք լինել չի կարող, Sputnik Արմենիային ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

«Հայտարարել, որ Հայաստանը հետ է կանգնել իր որոշումից, առնվազն կոռեկտ չէ», —ասաց Շարմազանովը:

Նրա խոսքով` Հայաստանն իրականացնում է ինքնիշխան որոշում: Իհարկե, Հայաստանը շատ դրական է ընդունում ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը տարբեր ուղղություններով, միաժամանակ այս միջոցառմանը չմասնակցելով որևէ արտառոց բան տեղի չի ունենում:

Շարմազանովն ընդգծեց` Հայաստանը ՀԱՊԿ-ի լիարժեք անդամ է և երբևէ իր առջև խնդիր չի ունեցել ու նույնիսկ առաջիկա խորհրդարանական կառավարմանն անցնելիս էլ չի ունենա հրաժարվել ՀԱՊԿ —ից և անդամակցել ՆԱՏՕ-ին:

Артак Закарян - Sputnik Արմենիա
Փոխնախարարը` ՆԱՏՕ–ի զորավարժություններին չմասնակցելու մասին. «Արտառոց ոչինչ չկա»

Ինչ վերաբերում է հարցադրումների, թե ինչ փոխվեց մեկ ամսվա ընթացքում, քանի որ Հայաստանը մասնակցեց նախորդ զորավարժություններին, Շարմազանովի խոսքով, դրանք նախ հումանիտար, ռազմաբժշկական զորախմբերի զորավարժություններ էին և որևէ երրորդ երկրի ուղղված չէին, և այդ զորավարժություններին չէին մասնակցում Ադրբեջանը և Թուրքիան:

Հայաստանի այդ զորավարժություններից հրաժարվելու մասին լուրերը կամ չակերտավոր քաղաքագետների ու փորձագետների վերլուծությունները, Շարմազանովի գնահատմամբ, նման են փոթորկի մի բաժակ ջրում:

«Մենք ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ ենք, և մեր անվտանգության գլխավոր գործընկերը ՀԱՊԿ-ն է: Մեր ռազմաքաղաքական դիվանագիտությունն ամբողջովին համապատասխանում է Հայաստանի արտաքին քաղաքականությանը և իր գործողությունների մեջ լիարժեք ու վստահ որոշումներ է կայացնում:

«Գաղտնիք չէ, որ ՀՀ Զինված ուժերը և ընդհանուր անվտանգային համակարգը ՀԱՊԿ համակարգում ունի շատ կարևոր դերակատարություն և ՀԱՊԿ-ի դերակատարությունը ՀՀ անվտանգային համակարգի համար կարևոր և առանցքային նշանակություն ունի»,- ասաց Շարմազանովը։

Ավելի վաղ Վրաստանի ՊՆ-ն հայտարարել էր, որ հայ զինծառայողները չեն ժամանել մասնակցելու Agile Spirit 2017 բազմազգ զորավարժություններին, որոնք նախօրեին մեկնարկել են «Օրպոլո» զորավարժարանում։

Agile Spirit-ին, բացի ՆԱՏՕ-ի անդամ երկրներից, մասնակցում են նաև Վրաստանի և ՆԱՏՕ գործընկեր երկրները՝ Ուկրաինան և Ադրբեջանը:

Զորավարժությունները երկու փուլ են նախատեսում` շտաբային և դաշտային: Agile Spirit զորավարժություններն անցկացվում են Վրաստանում սկսած 2011 թվականից ամեն տարի` Վրաստան-ՆԱՏՕ համագործակցության շրջանակներում: Նպատակն է` կատարելագործել փոխգործակցությունը կանոնավոր գործողություններում և ծանոթանալ տարբեր երկրների ռազմական մարտավարություններին: 2015 թվականին այդ զորավարժություններին հայկական կողմը մասնակցել է դիտորդի կարգավիճակով:

Լրահոս
0