00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
52 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փոխնախարարը` ՆԱՏՕ–ի զորավարժություններին չմասնակցելու մասին. «Արտառոց ոչինչ չկա»

© Sputnik / Asatur YesayantsАртак Закарян
Артак Закарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ պաշտպանության նախարարությունը խոսել է այն մասին, թե ինչու մեր երկիրը չի մասնակցել ՆԱՏՕ–ի զորավարժություններին։ Պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանի խոսքով` Հայաստանը պաշտոնապես չէր հաստատել իր մասնակցությունը Վրաստանում մեկնարկած զորավարժություններին։

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի — Sputnik. Որևէ արտառոց բան չկա՝ Հայաստանը մասնակցում է, թե ոչ ՆԱՏՕ-ի զորավարժություններին, երկուշաբթի հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արտակ Զաքարյանը։

«Արտառոց բան չկա: Դա չի նշանակում, որ մեր գործընկերությունը նվազում է կամ ավելանում մեկ այլ օղակի հաշվին»,-ասաց նա «Հակառակորդի ռազմաքաղաքական մարտավարությունն ու մեր գործողությունները» համաժողովի ժամանակ։

Նրա խոսքով` այդ որոշումը չի անդրադառնում ՆԱՏՕ-ի հետ ունեցած գործընկերության վրա։

«Մենք ՀԱՊԿ անդամ ենք, և դա առանցքային նշանակություն ունի։ Արտակարգ իրավիճակներում, աղետների դեպքում, նաև զինված ուժերի շրջանակներում ունենք լայն համագործակցություն և գործընկերություն ՆԱՏՕ-ի հետ, այստեղ մի բանի մասնակցել կամ չմասնակցելը որպես արտառոց միջոցառում պետք չէ դիտարկել»,- ասաց նա։

Учения батальонной группы и антитеррористических подразделений, архивное фото - Sputnik Արմենիա
Վրաստանը զարմացած է. Հայաստանն անսպասելի չի մասնակցել ՆԱՏՕ-ի զորավարժություններին

Ավելի վաղ Վրաստանի ՊՆ-ն հայտարարել էր, որ հայ զինծառայողները չեն ժամանել մասնակցելու Agile Spirit 2017 բազմազգ զորավարժություններին, որոնք նախօրեին մեկնարկել են «Օրպոլո» զորավարժարանում։

Agile Spirit-ին, բացի ՆԱՏՕ-ի անդամ երկրներից, մասնակցում են նաև Վրաստանի և ՆԱՏՕ գործընկեր երկրները՝ Ուկրաինան և Ադրբեջանը:

Զորավարժությունները երկու փուլ են նախատեսում` շտաբային և դաշտային: Agile Spirit զորավարժություններն անցկացվում են Վրաստանում սկսած 2011 թվականից ամեն տարի` Վրաստան-ՆԱՏՕ համագործակցության շրջանակներում: Նպատակն է` կատարելագործել փոխգործակցությունը կանոնավոր գործողություններում և ծանոթանալ տարբեր երկրների ռազմական մարտավարություններին: 2015 թվականին այդ զորավարժություններին հայկական կողմը մասնակցել է դիտորդի կարգավիճակով:

Լրահոս
0