00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայ փրկարարների օրը. վերելակում մնացած փեսացուից մինչև խորովածի ծուխ

© Sputnik / Armenuhi MkhoyanУчения армянских спасателей в условиях землетрясения
Учения армянских спасателей в условиях землетрясения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայ փրկարարներն այսօր տոնում են իրենց մասնագիտական տոնը։ Սակայն ԱԻՆ գոյության 9 տարիների ընթացքում գերատեսչության աշխատակիցների պրակտիկայում եղել են ոչ միայն լուրջ, այլև զվարճալի դեպքեր։

Անի Լիպարիտյան, Sputnik.

Նույնիսկ տոն օրով փրկարարները զվարճանալու ժամանակ չունեն. չեն դադարում հրդեհները, մարդիկ վերելակներում փակված են մնում կամ սպառնում ինքնասպան լինել։ Փրկարարի մասնագիտությունը վտանգավոր և դժվար է, սակայն լինում են նաև զավեշտալի դեպքեր։

Учебная тренировка МЧС Армении: Организация защиты  студентов и сотрудников в случае внезапного нападения противника - Sputnik Արմենիա
Երբ փրկարարները բացում են փակ դռները

Այս տարի մի դեպք գրանցվեց, երբ վախեցած փեսացուն զանգահարել էր 911 և հայտնել, որ ընկերների հետ մնացել է վերելակում` այդպես էլ հարսի տուն չհասնելով։ Փրկարարներն, իհարկե, կարողացան հարսանեկան դեսանտին դուրս բերել լիֆտից և թույլ չտալ, որպեսզի հարսանիքը չկայանա։ 911 ծառայության աշխատակիցները միջադեպից հետո պատմեցին, որ փակ տարածության մեջ հայտնվելով, փեսան, իսկապես, կորցրել էր իրեն։

Այդ փաստը կատակի առիթ տվեց։ ՀՀ ԱԻՆ մամուլի քարտուղար Նանա Գնդոյանը, որը վերջերս է ամուսնացել, նույնիսկ գրառում է կատարել իր փեսացուի Facebook–ի էջում. «Ռաֆ ջան, որ գաս ինձ տանելու՝ աստիճաններով կբարձրանաս»։

Մեկ այլ հետաքրքիր դեպք էլ գրանցվեց Երևանում։ ԱԻՆ վաղ առավոտյան ահազանգ ստացվեց հրդեհի մասին։ Փրկարարներն, օգնության շտապելով, պարզեցին, որ ծխի հոտը գալիս էր հարևանի բնակարանից, որը որոշել էր առավոտ կանուխ խորոված անել։ Ինչպես պարզվեց, առիթը երեխայի լույս աշխարհ գալն էր, և նա որոշել էր առավոտյան սուրճը փոխարինել ավանդական հայկական խորովածով։ Ինչպես այստեղ չհիշել «Երբ գալիս է սեպտեմբերը» հայտնի ֆիլմից Արմեն Ջիգարխանյանի մասնակցությամբ մի դրվագ։

Ծառայություն հանուն փրկության

Փրկարարները ձանձրանալու ժամանակ չունեն։ Վերջին 20 օրվա ընթացքում երեք խոշոր հրդեհ է գրանցվել. Արտավան համայնքում, «Խոսրովի անտառ» արգելոցում և «Նաիրիտ» կաուչուկի գործարանում։ Վերջին շրջանում նման մասշտաբների ԱԻ հանրապետությունում չէր գրանցվել։ Այդ մասին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում ասաց ՀՀ ԱԻՆ փոխնախարար Դավիթ Կարապետյանն` ամփոփելով հայ փրկարարների աշխատանքի արդյունքները։

Նրա խոսքով` Հայաստանի ԱԻՆ–ը ստեղծվել է 2008 թվականին, և այդ տարիներին հաջողվել է այնպիսի համակարգ ստեղծել, որը կարող է ինչպես փրկել քաղաքացիներին, այնպես էլ գնահատել սեյսմիկ ռիսկերը։

911-ը միշտ պատրաստ է օգնության հասնել

«911 փրկարար ծառայությունը տարվա ընթացքում միլիոնավոր ահազանգեր է ստանում։ Ընթացիկ տարվա 7 ամիսների ընթացքում մենք 1 239 372 զանգ ենք ստացել, 7 751 արտակարգ դեպք է գրանցվել»,– ասաց Կարապետյանը։

Учебная тренировка МЧС в Гюмри - Sputnik Արմենիա
Հայ փրկարարներն ապահովում են միջազգային չափանիշներին համապատասխան բարձր մակարդակ

Նա նշեց, որ մարզերում ստեղծված ճգնաժամային կառավարման կենտրոններն օգնում են 911 ծառայության փրկարարներին ապակենտրոնացնել զանգերը։ Կարևոր ձեռքբերումներից մեկն է նաև քաղպաշտպանության 10 հենակետի բացումը Տավուշի մարզում։ Դրանք, Կարապետյանի խոսքով, նախատեսված են սահմանամերձ վայրերում հատուկ օբյեկտների պաշտպանության, ինչպես նաև ԱԻ տուժածներին հայտնաբերելու և նրանց առաջին օգնությունը ցուցաբերելու համար։

Կարապետյանն ավելացրեց, որ տեխնիկական առումով վերջին տարիներին համակարգն ավելի զարգացած է դարձել։ Բացի այդ, ՌԴ–ի աջակցությամբ 16 մլն դոլարի տեխնիկական վերազինում է իրականացվել։

Ինքնասպանություն

2017 թվականի հունվարից մինչ օրս ինքնասպանության փորձի մասին ԱԻՆ 410 ահազանգ է ստացվել, որից 117-ը՝ մահվան ելքով։

Երևանում կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը - Sputnik Արմենիա
Երևանում կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը

«275 դեպքում հաջողվել է կանխել ինքնասպանության փորձը։ 18–ի դեպքում քաղաքացիները, պարզապես, սպառնում էին ինքնասպան լինել»,– նշել է Կարապետյանը։

ԱԻՆ տվյալների համաձայն` 2015 թվականի համեմատ ինքնասպանությունների թիվն ավելացել է երկու դեպքով, իսկ 2014 թվականի համեմատ` 42 դեպքով։ Հայաստանում գրանցված նման 197 դեպքից 160-ը տղամարդիկ են եղել։ Դեպքերի մեծամասնությունը եղել է Երևանում։

Русская версия

Լրահոս
0