ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի — Sputnik. Այսօր արդեն Հայաստանում մարդիկ ունեն իրենց հավատարիմ հեռախոսահամարը՝ 911: Սկսած լուրջ վթարներից մինչև կենղացային փոքրիկ խնդիրներ՝ մարդիկ զանգահարում են ու փրկարար խնդրում:
Սեպտեմբերի 2-3-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 16 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում փակ դռների վերաբերյալ:
Այս մասին հայտնում է ԱԻՆ հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Մասնավորապես՝ Երևան, Արարատի մարզի Արտաշատ, Արմավիրի մարզի Արմավիր և Վայոց ձորի մարզի Վայք քաղաքներում:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բոլոր փակ դռները: