00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տղերք, ես մարդասպան չեմ. ինձ դաժան կյանք բաժին հասավ

© Sputnik / Алексей Куденко / Անցնել մեդիապահոցГражданин Армении Грачья Арутюнян
Гражданин Армении Грачья Арутюнян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Դա պատահար էր, և յուրաքանչյուրի հետ կարող է պատահել: Ինձ դաժան կյանք բաժին հասավ»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում անկեղծացել է ավտովթարի համար դատապարտված և Ռուսաստանից Հայաստան տեղափոխված վարորդ Հրաչյա Հարությունյանը, որն այսուհետև պատիժը կկրի բաց ռեժիմով, բայց կատարված ողբերգության ամբողջ բեռն իր ուսերին:

Աննա Վարդանյան, Sputnik.

«… Տունս այսքան մոտ ու այդքան հեռու…. «Ինչու է աղմկում գետը» հայտնի ֆիլմի հերոսի` Աթանես Ղամբարյանի օրն էի ընկել։ Օդանավակայանից ինձ Երևան տարան տանս մոտով, մի պահ ընդամենը տասը մետր էր ինձ բաժանում ընտանիքիցս: Ասի՝ տղերք, գոնե ուրիշ տեղով գնայիք, սիրտս չի դիմանում…. Ուղեկցողները վատ զգացին: Ես էլ, իհարկե, չխնդրեցի, որ գոնե մի պահ կանգնեին, երեխեքիս տեսնեի, չուզեցի վնասել տղաներին», — պատմում է Հրաչյա Հարությունյանն ու հուզմունքը թաքցնելու համար ծիծաղում: Համեստ ու ուժեղ կամքի տեր վարորդն արցունքները զսպել, սակայն, չի կարողացել օդանավակայանում: Ասում է՝ հայրենի հողի կանչը հզոր է ամեն ինչից:

Грачья Арутюнян - Sputnik Արմենիա
Հրաչյա Հարությունյանը դարձյալ ամբաստանյալի աթոռին է, այս անգամ` Հայաստանում

«Օդանավից հենց իջա, չեք պատկերացնի՝ ինչ կատարվեց հետս, շունչս կտրվում էր, աչքերիցս հոսում էր, ուզում էի հողս համբուրել: Էնքան կարոտել եմ երկիրս, հողս, ազգիս»:

Այն, ինչ այս տարիների ընթացքում տեսել ու զգացել է Հրաչյա Հարությունյանը, չի կարող պատմել բառերով, միայն ասում է՝ անգամ թշնամուն չի ցանկանա տեսնել այն իրավիճակներում, որտեղ հայտնվել էր՝ իր կամքից անկախ:

«Օդանավակայանում չդիմացա, մի քանի րոպե նստեցի», — շարունակում է Հրաչյա Հարությունյանն ու հանգիստ շունչ քաշում, որ արդեն Հայաստանում է և պատժի մնացած մասը կկրի բաց ռեժիմային գոտում: Կկարողանա գնալ տուն, աշխատել… Բայց մինչ այդ Հրաչյային անհրաժեշտ է նախ` լուրջ բուժման կուրս անցնել, նաև վիրահատվել: Հետևում թողած տարիները հայ վարորդին զրկեցին ոչ միայն ազատությունից, այլև առողջությունից:

«Սիրտս լավ չի, երկու անգամ փրկեցին ինձ սրտի կաթվածից: Բայց սիրտս այդքան բանի որ դիմացավ, էլի կդիմանա, — կատակում է զրուցակիցս ու պատմում, որ ընտանիքին էլ արդեն տեսել է: Տեսակցության պահն էլ շատ հուզիչ է եղել:

Օտարության մեջ, ճակատագրի հեգնանքով դատապարտյալի աթոռին հայտնված ու բազում դժվարություններ հաղթահարած մարդը չարացած չէ: Հակառակը` շնորհակալ է ամենանեղ պահերին իրեն սատար կանգնողներին:

«Իմ ազգի շնորհիվ է, որ կարողացա հաղթահարել ամեն ինչ: Նաև այնտեղ` կալանավայրում, գտնվող հայերն ու մյուս դատապարտյալներն էլ ինձ սատար եղան: Անընդհատ դուխ էին տալիս: Առաջին երկու-երեք օրերի ընթացքում ինձ թվում էր՝ չեմ ապրի, արդեն վերջ…»:

Հրաչյայի խոսքով, այդ չարաբաստիկ վթարը բոլորի հետ կարող էր պատահել, յուրաքանչյուր վարորդ, որ նստում է ղեկին, ապահովագրված չէ ամեն տեսակ փորձանքներից:

Լրահոս
0