00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:01
4 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:25
35 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
27 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Советское кино в период холодной войны
15:04
24 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Кино, сделанное в странах соцлагеря
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հրաչյա Հարությունյանը դարձյալ ամբաստանյալի աթոռին է, այս անգամ` Հայաստանում

© Sputnik / Karen YepremyanГрачья Арутюнян
Грачья Арутюнян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՌԴ-ում վթարի համար մեղավոր ճանաչված հայ վարորդ Հրաչյա Հարությունյանն այսօր ՀՀ էրեբունի Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում է։ Դատարանը պետք է ճանաչի ՌԴ-ում կայացված վճիռը՝ ՀՀ-ում պատժի կրումը շարունակելու համար։

ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի — Sputnik. ՌԴ-ում 6 տարի 9 ամսվա ազատազրկման դատապարտված վարորդ Հրաչյա Հարությունյանն այսօր դարձյալ ամբաստանյալի աթոռին էր։ Այս անգամ արդեն` հայաստանյան դատարանում։ Ռուսաստանից Հայաստան տեղափոխվելուց հետո անհրաժեշտություն է առաջացել ճանաչել Հրաչյա Հարությունյանի նկատմամբ ՌԴ-ում կայացված դատավճիռն ու այն համապատասխանեցնել հայաստանյան օրենսդրությանը։

Грачья Арутюнян - Sputnik Արմենիա
Հրաչյա Հարությունյանը դարձյալ ամբաստանյալի աթոռին է, այս անգամ` Հայաստանում

Հիշեցնենք, որ ՌԴ դատարանը Հրաչյա Հարությունյանին մեղավոր էր ճանաչել ՌԴ քրեական օրենսգրքի 264.5 և 321.3 հոդվածներով։ Հայաստանում նույն արարքը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ կետին, այն է՝ Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն առաջացրել է 2 և ավելի անձանց մահ։

Դատական նիստի մեկնարկին Հրաչյա Հարությունյանը հրաժարվեց պաշտպան ունենալուց՝ հայտարարելով, որ ինքնուրույն կպաշտպանվի։ Մինչ այդ նա պատասխանեց նաև լրագրողների հարցերին՝ հայտնելով, որ ուրախ է Հայաստան տեղափոխվելու համար և վստահում է հայաստանյան դատական համակարգին։

Դատական նիստին ներկա հարազատները Sputnik Արմենիայի հետ զրույցում ասացին, որ Հրաչյա Հարությունյանն առողջական լուրջ խնդիրներ ունի (շաքարախտ, ողնաշարի 3 ճողվածք, անութի շրջանում անհայտ գոյացություն), ուստի հույս էին փայփայում, որ նրան դատարանն ազատ կարձակի դատարանի դահլիճից։

Դատական նիստին ներկա ՔԿՎ իրավաբանական բաժնի պետի տեղակալ Տիգրան Սահակյանը պարզաբանեց, որ այսօր դատարանը պետք է քննարկի և որոշում կայացնի բացառապես ՌԴ-ում կայացված վճիռը ՀՀ օրենսդրությանը համապատասխանեցնելու մասին։

Պատժի հետագա կրման հետ կապված հարցերը, այդ թվում՝ պատժի հետագա կրման տեղն ու ձևը, 20-օրյա ժամկետում կքննի ու որոշում կկայացնի համապատասխան հանձնաժողովը։

Միջնորդությունը քննարկելուց հետո դատարանը վճռեց ճանաչել ՌԴ դատարանի կայացրած վճիռն ու այն թողնել ուժի մեջ՝ պատժի կրման սկիզբը հաշվելով 2013թ-ի հուլիսից։

Այսպիսով, Հրաչյա Հարությունյանի պատժի ավարտին մնում է 2 տարի 9 ամիս։ Իսկ թե ինչ պայմաններում կկրի պատիժը, պարզ կլինի 20 օրից, երբ հանձնաժողովը կայացնի իր որոշումը։

© SputnikՀրաչյա Հարությունյան
Суд над Грачья Арутюняном в Ереване - Sputnik Արմենիա
Հրաչյա Հարությունյան
Լրահոս
0