00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թե ինչպես Հայաստանը խամաճիկ չդարձավ պատժամիջոցների խաղում

© Sputnik / Asatur YesayantsПлощадь Республики. Ереван
Площадь Республики. Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
2014 թվականից սկսած Արևմուտքի կողմից ակտիվորեն կիրառվող հակառուսական պատժամիջոցների և Ուկրաինայի դեպքերի (Մայդան, Ղրիմ, Դոնբաս) միջև պատճառահետևանքային կապը գիտեն ու հասկանում են բոլորը:

Արման Վանեսքեհյան, Sputnik.

Արևմուտքում այդ մասին բարձրաձայնում են ամեն քայլափոխի, բոլոր հասանելի ամբիոններից: Իսկ ահա այդ նույն պատժամիջոցների տրամաբանությունն ու ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների վրա ազդելու մեխանիզմն Արևմուտքը փորձում է հնարավորինս կոծկել:

Հայաստանն ամենևին էլ շիրմա չէ Ռուսաստանի համար, այլ արժեքավոր և կարևոր գործընկեր ոչ միայն Ռուսաստանի, այլ նաև ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների համար:

Здание Капитолия в Вашингтоне - Sputnik Արմենիա
ԱՄՆ սենատը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու օրինագիծը

2013 թվականի սեպտեմբերի 3-ին, ուղիղ 4 տարի առաջ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանը ոչ թե ասոցացման պայմանագիր է կնքելու ԵՄ-ի հետ, այլ կնախընտրի մեկ այլ պայմանագիր ստորագրել, մեկ այլ` մաքսային միության անդամակցել, որի անդամ էին այն ժամանակ Ռուսաստանը, Ղազախստանն ու Բելառուսը:

Արևմուտքի համար սա հարված էր թեկուզ այն պատճառով, որ Հայաստանի հետ արևմտյան կառույցները բավականին սերտ ու ակտիվ էին համագործակցում: Հանուն նրա, որ նոր-նոր ձևավորվող ինտեգրացիոն կառույցը (շատ շուտ այն դարձավ ԵԱՏՄ` իր ներկայիս տեսքով) հանկարծ չհամալրվի ավելի փոքր, սակայն ինչպես աշխարհաքաղաքական, այնպես էլ լոգիստիկ մեծ նշանակություն ունեցող երկրով: Չհաջողվեց ստորագրել ասոցացման համաձայնագիրը, թեև ԵՄ չինովնիկները ու անդրօվկիանոսյան դիվանագետները մեծ ջանքեր էին գործադրում:

Եվ այսօր, մշտապես խոսելով ուկրաինական իրադարձությունների մասին, Արևմուտքն իրականում շարունակում է Ռուսաստանի դեմ կիրառել պատժամիջոցների քաղաքականությունը, առաջին հերթին նրա համար, որպեսզի թույլ չտա զարգանալու ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրացիոն գործընթացներին: Ռուսաստանին հասցված հարվածները հարվածներ են կոնկրետ ԵԱՏՄ կայացման գործընթացին:

Круглый стол «Республика Армения: два года в Евразийском экономическом союзе. Первые результаты» - Sputnik Արմենիա
Իրանի և Թուրքիայի համար ԵԱՏՄ-ն թելադրող է դառնում

Ուկրաինան՝ Դոնբասի և Ղրիմի հետ, քող է պատժամիջոցների համար

Այս տարիների ընթացքում և՛ արևմտյան քաղաքական առաջնորդները, և՛ արևմտյան ԶԼՄ-ները նպատակաուղղված համաշխարհային հանրության ուշադրությունը հրավիրում են հենց այն փաստին, որ քաղաքական ու տնտեսական պատժամիջոցները, որոնք կիրառվում են Ռուսաստանի դեմ, կապված են բացառապես Ուկրաինայի հարավարևելյան կարգավորման գործընթացի զարգացման (ավելի ճիշտ լճացման) ու Ղրիմի վիճահարույց կարգավիճակի հետ:

Այն ամենն, ինչ վերաբերում է կոնկրետ Ղրիմին, հեշտությամբ դասավորվում է մի քանի նախադասության մեջ: Արևմուտքը (կոնկրետ` ԱՄՆ-ն) մտադիր է այստեղ ստեղծել ռազմածովային կայան, որը թույլ կտար վերահսկել Սև ծովը, ինչպես նաև Կովկասի ողջ տարածաշրջանն ու Մերձավոր Արևելքի հյուսիսային հատվածը: Ռուսաստանը կարողացավ այստեղ պաշտպանել իր դիրքերն առաջին հերթին այն պատճառով, որ նրան միանշանակ աջակցում էր տեղի ռուսալեզու բնակչությունը:

Совещание ЕЭК на уровне руководителей антимонопольных органов государств Евразийского экономического союза (ЕАЭС) и Члена Коллегии (Министра) по конкуренции и антимонопольному регулированию Евразийской экономической комиссии Нурлана Алдабергенова - Sputnik Արմենիա
Հայաստանը ԵԱՏՄ գործընկերներից առաջ է անցել

Դոնբասի հետ ամեն ինչ այլ կերպ է: Այնտեղ ռուսախոս բնակչությունը շուրջ 6-7 մլն է, Ուկրաինայի հետ սահմանն էլ՝ բացառապես ցամաքային: Եվ այն պետք է պաշտպանել զենքը ձեռքին: Դոնբասի բնակիչներն Ռուսաստանի օգնության կարիքն ունեն, թեև նրանք պատերազմելու մեծ ձիրք ունեն: Եվ Ռուսաստանն այդ օգնությունը ցուցաբերելու է, ինչ էլ որ լինի, զոհ չե՞ն տալու յոթ միլիոնանոց ռուսախոս բնակչությանը հանուն ինչ-որ ֆինանսական կամ այլ տնտեսական շահերի:

Ընդ որում, սա հասկանում են նաև Արևմուտքում: Հասկանում են, որ պատժամիջոցների նման քաղաքականությամբ հնարավոր չէ լուծել ո՛չ Ղրիմի, ո՛չ էլ Դոնբասի խնդիրը: Հասկանում են, սակայն շարունակում հարված հարվածի հետևրից հասցնել ու ոչ միայն Ռուսաստանին, այլև իրենք իրենց: Հատկապես ԵՄ-ն է տուժում:

Սակայն մի կողմ թողնենք ուկրաինական գործերն ու վեճերը: Ուկրաինային այս համատեքստում կցանկանայինք հիշատակել միայն այն պատճառով, որ նույն Մայդանի արյունալի դեպքերը բռնկեվեցին, երբ Յանուկովիչը խոսեց ԵԱՏՄ-ին երկրի անդամակցելու մասին: Ահա այդժամ էլ ամեն ինչ սկսվեց: Չէ որ ոչ ոք չի կասկածում, որ ուժ կիրառելու համար «հավանություն» են տվել հենց արևմտյան գաղտնի ծառայությունները, որոնք դեպքերի նման զարգացմանը վաղուց էին պատրաստ, սակայն ձգձգում էին հույս ունենալով, որ ամեն ինչ կանցնի: Բայց չանցավ, իսկ ամերիկացիները սովոր չեն հետ քայլեր անել: Եվ պատերազմ սկսվեց…

Բայց չէ որ արդեն հիմա ակնհայտ է, որ պատժամիջոցային քաղաքականությամբ Ռուսաստանին հնարավոր չէ ոչ «կոտրել», ոչ էլ «ստիպել»: Ու Ղրիմի և Դոնբասի հետ կապված հարցերն էլ նման մեթոդով հնարավոր չէ լուծել: Սակայն Արևմուտքն, այդ ամենը քաջ գիտակցելով, այնուամանայնիվ, շարունակում է նոր պատժամիջոցային փաթեթներ ստեղծել:

Չէ որ Արևմուտքը հենց այն ժամանակ կտրուկ ակտիվացավ, երբ խոսք գնաց ԵՄ-ի հետ պայմանագիր ստորագրելու փոխարեն ԵԱՏՄ-ին Ուկրաինայի միանալու մասին:

Պատժամիջոցներն առաջին հերթին ուղղված են ԵԱՏՄ-ի դեմ

Ահա և գործում է Արևմուտքը` ելնելով իր տրամաբանությունից: Կարծում է, որ ֆինանսական համակարգին` տնտեսությանն ընդհանուր առմամբ, հարվածը հարվածի հետևից հասցնելով, նրան կհաջողվի այնքան ձգձգել ինտեգրացիոն գործընթացները ԵԱՏՄ-ում, այնքան դժվարեցնել ինտեգրացիոն մեխանիզմների գործարկումը, որ կազմակերպության անդամները կհիասթափվեն և կսկսեն նյարդայնանալ, եթե խոստացած դիվիդենտները չստանան:

Пресс-конференция Министра иностранных дел Эдварда Налбандяна - Sputnik Արմենիա
ԱԳՆ. Եվրամիության հետ բանակցությունները մոտենում են ավարտին

Բայց չէ որ ինչ-որ պահի հենց այդպես էլ եղավ: 2014 թվականին, երբ Ռուսաստանի դեմ սկսեցին կիրառվել առաջին տնտեսական պատժամիջոցները, և երբ ռուսական ռուբլու փոխարժեքն ընկավ ընկավ կրկնակի դոլարի նկատմամբ, իսկապես շատ դժվար էր:

Հօդս ցնդեցին բոլոր գրաֆիկները, հաշվարկներն ու ծրագրերը: Կտրուկ նվազեցին Ռուսաստանից ստացվող փոխանցումների ծավալները: Իսկ դրանք մեծ նշանակություն ունեն հայկական բյուջեի համար: Սարսափելի կրճատվեցին (2013-2015 թթ) նաև արտասահմանյան ուղիղ ներդրումների ծավալները, որոնց հետ, ինչ մեղքներս թաքցնենք, հայկական տնտեսությունը մեծ հույսեր էր կապում:

Պարզ տրամաբանություն էր: Ռուսաստանն, ինչպես արդեն ասացինք, ԵԱՏՄ-ի տնտեսական լոկոմոտիվն էր, տարադրամի փոխարժեքի բարձրանալու ու էներգակիրների սակագների անկման (առաջին հերթին նավթի) պատճառով այն ժամանակ ի վիճակի չէր կատարել ծրագրած ներդրումները: Այդպես էլ ասվեց` ստիպված ժամանակավոր հետաձգել է պետք:

Սակայն ինտեգրացիոն գործընթացների ժամանակն, այնուամանայնիվ, եկավ:

Դժվարին 2015 թվականից հետո, երբ Ռուսաստանում դանդաղ, բայց հաստատուն քայլերով սկսեցին գործել արտահանման մեխանիզմները, ամեն ինչ սկսեց հարթվել: Դանդաղ, դժվարությամբ, երբեմն շատ դժվար, երբեմն էլ՝ բավականին հաջող: Եվ այսօրվա թվերը կարող են զարմացնել տնտեսագետներին:

Ռուսական ուղիղ ներդրումների ծավալները ԵԱՏՄ անդամ երկրի տնտեսության մեջ աճեցին և հիմա ունեն հետևյալ պատկերը. Բելառուս (8.5 մլրդ դոլար), Ղազախստան (8.2), Հայաստան (3.4), Ղրղըզստան (0.9): Հասկանալի է, որ այդ ներդրումների մոտ կեսը բաժին է ընկնում էներգակիրների հատվածին: Բայց ոչ միայն, կա նաև ՏՏ, կապ և ուղիղ ֆինանսներ:

Այնպես որ, պետք է խոստովանել. մեխանիզմը սկսում է գործել: Դժվարությամբ, բախվելով Արևմուտքի հակազդմանը, բայց աշխատում է:

Այսպես, օրինակ 2017 թվականի արդյունքներով Հայաստանից գյուղմթերքի (պտուղ-բանջարեղենի) արտահանումը կազմել է շուրջ 65 հազար տոննա: Ավելի քան 15 տոկոս աճ է գրանցվել:

Միևնուն ժամանակ ինտեգրացիոն մեխանիզմների կատարելագործման և մշակման ինտենսիվ աշխատանքները շարունակվում են:

 

Լրահոս
0