ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի-Sputnik. Հայաստանում երեխաների մեծամասնությունը ստանում է բոլոր հիմնական պատվաստումները: Այս մասին տեղեկանում ենք ԱՎԾ պաշտոնաան կայքից:
Հետազոտության արդյունքներով արձանագրվել է, որ 24-35 ամսական երեխաների 89 %-ը ստացել է դրանք: Հիմնական պատվաստումների ընդգրկվածությունը գյուղական բնակավայրերում մի փոքր ավելի բարձր է (93 %), քան քաղաքային բնակավայրերում (86 %):
Հայաստանում երեխաների միայն 1 %-ը չի ստացել որևէ պատվաստում:
Ստացվում է, որ հակառակ պատվաստման դեմ ծնողների ընդվզումներին՝ շատ փոքր տոկոսն իրենց երեխաներին չեն տարել պատվաստման: